Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ 6 անգամ և 7 շարքը մեկ 14 անգամ, թիկնամասի մեջտեղի կողմից՝ 10 շարքը մեկ 10 անգամ։ Երբ հյուսման ավարտին մնում է 20 շարք, առաջամասի մեջտեղի կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 10 անգամ 3-ական, իսկ թիկնամասի մեջտեղի կողմից 10 անգամ 1-ական ասեղ։ Գլխանոցի վերին մասի բաց հատերը հորիզոնական տրիկոտաժային կարով կարելու համար պետք է հատերը թողնել բաց՝ հյուսելով օժանդակ թելով։ Հյուսում են գլխանոցի երկրորդ կեսը։ Դետալները միացնում են կողքի կարերով։ Կարում են գրպանները։ Գլխանոցի և առաջամասի եզրերը հյուսում են մուգ կանաչ թելով. 4 շարք առանց հավելահատերի սյունակներով և 2 շարք դարձահյուսքով։ Կարում են շղթան։

Ամառային կոստյում (նկ. 54)։ Չափսը՝ 46-48։ Բամբակե մանվածքի քանակը՝ 500 գ (180 գ՝ 2 տակ բարակ թել, 260 գ՝ 6 տակ հաստ թել, 60 գ՝ 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 2,5 հատ, 1 սմ = 7 շարք, ուղիղ հյուսքի համար՝ 1 սմ = 3,5 հատ, 1 սմ = 5 շարք։ Հիմնական հյուսքն ստացվում է հաստ և բարակ թելերով հյուսված շերտերի հաջորդականությամբ։ Կիսաշրջազգեստը և վերնամասը հյուսում են լայնական ուղղությամբ։ Կիսաշրջազգեստը դեպի ներքև թեթևակի լայնացող է։ Կիսաշրջազգեստի գոտու մասի, կարճաթևքերով դրվագակտորի հիմնական հյուսքը՝ 4 տակ թելով ուղիղ հյուսք։

Կիսաշրջազգեստ (նկ. 54, ա)։ Օժանդակ թելով հավաքում են 160 հատ, հյուսում 7 շարք։ Այնուհետև, ըստ սխեմայի, նախշը հյուսում են 1-ից 7-րդ տողը ներառյալ (նկ. 54, բ) և 4 շարք բարակ թելով։ Սայլակը աջ կողմում է։ Ձախ եզրից գոտկատեղից դեպի վերին ռելս են դուրս քաշում 40 ասեղ, հաստ թելով հյուսում 2 շարք։ Ձախից դեպի վերին ռելս են դուրս քաշում ևս 40 ասեղ և բարակ թելով հյուսում 4 շարք։ Ձախից դեպի վերին ռելս են դուրս քաշում հաջորդ 40 ասեղը։ Աշխատանքային դիրքում մնացած 40 ասեղներով հյուսում են 4 շարք հաստ թելով։ Դեպի ձախ աշխատանքային դիրքի են վերադարձնում 40 ասեղ, բարակ թելով հյուսում 4 շարք, դեպի ձախ աշխատանքային դիրքի վերադարձնում հաջորդ 40 ասեղը, հաստ թելով հյուսում 2 շարք։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում բոլոր ասեղները, բարակ թելով հյուսում 4 շարք և հյուսումը կրկնում ըստ սխեմայի, ևս 19 անգամ։ 20-րդ մասում բարակ թելով վերջին շարքը չեն հյուսում՝ կիսաշրջազգեստի կողային մասի հատերը հորիզոնական տրիկոտաժային կարով միացնելու համար։ Կիսաշրջազգեստի հյուսումն ավարտում են օժանդակ թելով հյուսված մի քանի շարքերով։

Գոտին հյուսելու համար աշխատանքային դիրքի են բերում 114 ասեղ և գործվածքի հակառակ երեսից այդ ասեղներին «կերցնելով» անցկացնում կիսաշրջազգեստի մի կեսի գոտկատեղի հատերը (բռնելով հաստ թելով հյուսված զոլից 1-ական, 6-ական շարքից բաղկացած զոլից 2-ական, 4-ական շարքից բաղկացած զոլից 1-ական, 8ական շարքից բաղկացած զոլից 3-ական միջհանգուցային հատեր)։ Եզրերից կարաբաժնի համար ավելացնում են 1-ական ասեղ, հյուսում 30 շարք, ծալվածք անում՝ բռնելով առաջին շարքի հատերը։ Հատակցման համար հյուսում են 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով։ Հյուսում են գոտու երկրորդ կեսը և կողքի կարերը երեսի կողմից միացնում ուղղաձիգ տրիկոտաժային կարով։

Կիսաշրջազգեստի ներքևի եզրը շրջահյուսում են հելունով (4 տակ թելով 2 շարք առանց հավելահատի սյունակներ, 6 տակ թելով 1 շարք դարձահյուսք)։

Վերնամաս (նկ. 54, գ)։ Օժանդակ թելով հավաքում են 80 հատ։ Հյուսում են 7 շարք։ Ըստ սխեմայի նախշը հյուսում են 1-ից 7-րդ տողը ներառյալ, 4 շարքը բարակ թելով։ Սայլակն աջ կողմում է։ Ձախ եզրից (գոտկատեղի գծից) դեպի վերին ռելս են դուրս քաշում 40 ասեղ, հաստ թելով հյուսում 40 շարք։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, բարակ թելով հյուսում 4 շարք և հյուսումն կրկնում ևս 8 ըստ սխեմայի՝ սկսելով նախշից։ Վերնամասի կեսի հյուսումն ավարտում են նախշով (24 շարք)։ Աջից դեպի վերին ռելս են դուրս քաշում 40 ասեղ։ Մնացած ասեղներով հյուսում են 8 շարք (թևքատեղի լայնությամբ) բարակ թելով։ Երկրորդ կեսը հյուսելու համար սկսում են նախշից (ըստ սխեմայի) և ավարտում թևքատեղով (8 շարք)։ Թևքատեղի