Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոնավակայուն և թաղանթային պաստառներ։

Կախովի և հատակադիր պահարանների միջև պատի հատվածը երեսարկում են մեծ ամրություն ունեցող ջերմա– և ջրակայուն, քիմիապես դիմացկուն նյութերով (ջնարակած խեցեսալեր, թղթաշերտավոր զարդագեղ պլաստիկ, փայտաթելքավոր կոշտ արծնապատ սալեր)։ 2,5-2,7 մ բարձրության պատերը ցանկալի է ներկել կամ պաստառապատել մինչև առաստաղ։ Կարելի է ճաշասեղանին մոտ գտնվող պատը պաստառապատել խոնավակայուն պաստառով, իսկ մնացած պատերը ներկել։

Հատակը ծածկում են հեշտ մաքրվող, ոչ սայթաքուն, աղմկակլանիչ նյութերով։ Ոչ մեծ չափերի Խ-ներում խորհուրդ չի տրվում օգտագործել երկու տեսակից ավելի նախշավոր նյութեր։ Միագույն կահավորանքի դեպքում կարելի է օգտագործել մանր նախշերով հատակածածկույթ (պտավոր լինօլեում, սալիկներ), իսկ պատերի համար՝ խոշոր նախշերով պաստառ։ Եթե հատակի ծածկույթի համար օգտագործվում են երկու գույնի սալիկներ կամ ցայտուն նախշերով լինօլեում, ցանկալի է, որ Խ-ի կահույքի հարդարանքի գույների մեջ լինի հատակի նախշի երանգներից մեկը