Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է դեղին, հին ձյան ժամանակ մանուշակագույն, զրոյին մոտ ջերմաստիճանի պայմաններում։ Կոշտ քսուքները մանուշակագույն, զրոյին մոտ ջերմասնախատեսված են 0°–ից ցածր ջերմաստիճանի պայմաններում (–1° C...–3° C)՝ կարմիր, միջին ջերմաստիճանի ժամանակ (–3° C...-10°C)՝ երկնագույն, -10° C...-18° C-ի պայմաններում՝ կանաչ և ցածրի դեպքում (-18° C...-25°C)՝ դեղին կամ սև քսուք։ Քսուքները լինում են հեղուկ և կոշտ։ Հեղուկ քսուքները խորհուրդ է տրվում կիրառել 0°–ից բարձր ջերմաստիճանի, հալոցքի և սառցակալման պայմաններում: Կոշտ քսուքները նախատեսված են 0°-ից ցածր ջերմաստիճանի համար: Փաթեթավորման գույնը սովորաբար համապատասխանում է քսուքի գույնին։

Դահուկները քսուքներով յուղելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները, այն պետք է քսվի Դ-ի բացարձակ չոր մակերեսին, քսուքի շերտը պետք է հավասարաչափ տարածվի Դ-ի ամբողջ մակերեսով, սենյակում քսված դահուկները պետք է հանվեն մաքուր օդի (15-20 րոպե)։ Հատիկավոր, խիտ ձյան դեպքում անհրաժեշտ է քսուքի ավելի հաստ շերտ, փաթիլավոր, նոր տեղացած ձյան համար՝ համեմատաբար բարակ։ Ելնելով ձյան վիճակից՝ դահուկուղու առանձին հատվածներում