Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խուսափելու համար առանձնացված ձագերի կերի տեսակները մեկ ամսվա ընթացքում թողնում են նույնը։ Սերունդ ստանալու համար թողնված արուներին վանդակներում տեղավորում են մեկական, էգերին՝ 2-ական։

Երբեմն օգտագործում են խտացրած ճագարածնության մեթոդը՝ էգերին զուգավորում են ծննդաբերությունից 2-5 օր հետո, համատեղելով հղիությունը և լակտացիան։ Այս դեպքում ձագերը մայրերից անջատում են 28 օրական հասակում, կերակրում լավորակ կերերով։

Ճագարների կերակրումը. հիմնական կերերն են կանաչ և չոր խոտը, արմատապտուղները, խոհանոցի և բանջարանոցի թափոնները։

Կերաբաժնում ընդավոր բույսեր ներառելիս նվազեցնում են հատիկի չափաքանակը։ Մարսողության խանգարման դեպքում կերաբաժնից հանում են կանաչ խոտը և ավելացնում չոր խոտը։ Ճակնդեղի, գոնգեղի թարմ փրերը, կաղամբի տերևները լվանում են և կերակրում փոքր կերաբաժիններով (300 գ՝ հասակավորներին, 30-40 գ՝ մատղաշներին)։ Հասակավոր Ճ-ին տալիս են օրական 400-1000 գ կանաչ զանգված, մատղաշներին՝ 100-400 գ։ Հյութալի կերերից օգտակար են գազարը, կերի ճակնդեղը, կաղամբը, դդումը և այլն։ Սառեցված արմատապտուղները տալիս են եփելուց հետո։ Ճ-ի համար սիլոս պատրաստում են կերի կաղամբից, գազարից, գազարի փրերից և շաքարի ճակնդեղից։ Հաճախ ճագարաբույծները ձմեռվա համար տակառներում թթվեցնում են կերի կաղամբ, գազար, շաղգամ, բողկ և տարախոտեր։ Ճ. ուտում են նաև կաղամախու, կեչու, ակացիայի, արոսիի, ուռենու, թխկու, լորենու ճյուղերը (հավաքում են ամռանը)։ Մարսողության խանգարման ժամանակ խորհուրդ է տրվում լաստենու և կաղնու ճյուղեր։ Խտացրած կերերից տալիս են հատիկ, դրանց վերամշակման մթերքներ, ձիթատուների սերմեր, եգիպտացորեն (հատիկը և կողրերը) և համակցված կեր։ Ընդավորների, եգիպտացորենի և գարու հատիկները (նախապես թրջում են) տալիս են արմատապտուղների խառնուրդի հետ։ Կերակրի աղի օրական չափաքանակն է. մատղաշներին՝ 0,5-1 գ, հասուն կենդանիներին՝ 1-1,5 գ։ Կերակրում են օրը 2-3 անգամ որոշակի ժամերի։ Մեկ էգին 2-5 ձագերի հետ տարեկան տալիս են (ց-ով) 1,4 չոր խոտ, 8,0 կանաչ խոտ, 1,0-ական արմատապտուղ և սիլոս, 1,6 խտածո, 0,02 աղ, 0,07 կավիճ և ոսկրալյուր։

Ճագարների խնամքը. պահում են չոր ծառերով կամ թփերով շրջապատված քամուց, ձյունից, արեգակի ճառագայթներից պաշտպանված տեղամասերում տեղադրված վանդակներում։ Հյուսիսային շրջաններում ձմռանը վանդակները տեղափոխում են շենք։ Հասուն Ճ-ին պահում են մշտական բներով անհատական, մատղաշներին՝ խմբային վանդակներում։ Խտացրած կերերի և ջրի համար օգտագործում են կավե, պլաստմասսայե, թիթեղե, փայտե կերամաններ։

Ճագարաբուծության արտադրանքը։ Ճ-ի մորթին համարվում է «հասունացած», երբ մազափոխումն ավարտվում և իրանի բոլոր մասերում մաշկը սպիտակում է։ Լավագույն մորթի ստացվում է աշնանաձմեռային շրջանում, դրա համար կենդանիների զանգվածային սպանդը կատարում են նոյեմբեր-դեկտեմբերին։ Սպանդից անմիջապես հետո սուր դանակով հեռացնում են աչքի խնձորը, իսկ մսեղիքը հետևի ոտքերից կախում, որ արյունը լավ քամվի։ Արյունաքամ մսեղիքը բաց վարդագույն է։ Ազդրամասի կտրվածքով մաշկը հանում են, ճարպազրկում և կախում չորացման համար։

Աղվամազը հավաքում են երեք անգամ 2-2,5-ից մինչև 6-6,5 ամսականը (հավաքում են խուզով կամ փետրելով)։ Աղվամազը մանում են սովորական մանող գործիքով կամ իլիկով։

ՃԱԿՆԴԵՂ (աճեցումը), ՀՀ-ում տարածված վաղահաս սորտերից է Եգիպտական տափակը, միջահասներից՝ Բորդոն։ Ճ. երկամյա բույս է, պահանջկոտ հողի բերրիության և խոնավության նկատմամբ։ Ստվեր չի սիրում։ Լավ է աճում թույլ թթվային և չեզոք, թափանցիկ, փուխր, ավազախառը, մոլախոտերից զերծ հողերում։ Լավագույն նախորդներն են կաղամբը, վարունգը, կարտոֆիլը և շարահերկ այլ բույսեր։ Հողամասը պետք է պարարտացնել օրգանական պարարտանյութերով։ Գարնան կրկնափորի ժամանակ հողը պարարտացնում են հանքային պարարտանյութերով՝ 1 մ²–ին՝ 15-20 գ ամոնիակային բորակ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 10-15 գ կալիումի քլորիդ։ Ճ. պետք է ցանել վաղ գարնանը։ Հողը փոցխում են, կրկնափորում և մարգոցում, նախօրոք հարթված մարգերում ցանում են 45-50 սմ միջշարային և 12-15 սմ միջբուսային հեռավորությամբ, 2-2,5 (թեթև հողերում), 3-5,5 սմ (ծանր հողերում) խորությամբ։ Ծիլերը երևալուց 3-5 օր հետո պետք է կատարել միջշարքերի փխրեցում և քաղհան։ Երբ բույսերն ունենում են 2-3 տերև, կատարում են առաջին նոսրացումը՝ թողնելով 4-6 սմ միջբուսային հեռավորություն։ Երկրորդ նոսրացումը կատարում են 20-25 օր հետո՝ թողնելով 10-15 սմ միջբուսային հեռավորություն։ Հաջորդ նոսրացումների ժամանակ բույսերի տերևները կարելի է օգտագործել սննդի մեջ։ Յուրաքանչյուր նոսրացման ժամանակ նաև քաղհանում են։ Վեգետացիայի ընթացքում 2 անգամ սնուցում են պարարտանյութերով. առաջինը նոսրացումից հետո (ազոտական), երկրորդը՝ միջշարքերում փրերի միակցման ժամանակ (ֆոսֆորկալիումական)։ Ամռան ընթացքում Ճ. պետք է ջրել 2-3 անգամ։ Բերքը հավաքում են մինչև աշնան ցրտահարությունները։

ՃՈՃ, տնամերձ հողամասում, բակում Ճ. պատրաստելու համար անհրաժեշտ են 120 մմ տրամագծով, 2,9 մ երկարության երկու կանգնակ, 120 մմ տրամագծով, 1,5 մ երկարության մարդակ, երկու կեռ, 24 մմ հաստության, 150-200 մմ լայնության և 1,5 մ երկարության տախտակ նստարանի համար, մոտ 6 մ երկարության ճոպան կամ կապրոնե պարան։ Փայտե կանգնակները կեղևահանում են, ռանդում և թրջում հականեխիչ նյութերով։ Կանգնակները (տես նկարը) խրում են հողում մինչև 0,9 մ, իրարից մոտ 1 մ հեռավորությամբ։ Փոսում՝ կանգնակների տակ, որքան հնարավոր է քար են լցնում և լավ տոփանում։ Անհրաժեշտ է հիշել, որ Ճ-ի հենակները շատ են ծանրաբեռնվում, ուստի դրանք պետք է խնամքով տեղադրվեն և ամուր լինեն։ Ավազե կամ այլ փխրուն գրունտում Ճ. տեղադրելիս խորհուրդ է տրվում կանգնակներն ամրապնդել դիմհարներով, որոնք մեխերով ամրացնում են կանգնակին (1 մ բարձրությամբ) և գրունտում խորացնում մինչև 0,5 մ։ Մարդակը կանգնակին միացնում են բութակով, իսկ ամրապնդելու համար լրացուցիչ ամրացնում պողպատաապավենով։ Ճ-ի համար թողարկվում են պարույրով և կորացած վերջավորությամբ,