Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տալիս է բարձր բերք), Սնեյվազը (միջահաս, գարնանը ցանելիս հասունանում է օգոստոսի երկրորդ կեսին, իսկ ամռանը ցանելիս՝ հոկտեմբերին, պահունակությունը բարձր է), Մասիս 2-ը (միջին ուշահաս, ստացվել է ընտրասերմամբ՝ Մասիս գյուղի տեղական սորտերից, պահունակությունը՝ բարձր), Կարմիր սեխը (միջահաս, ստացվել է Մասիս գյուղի տեղական սորտերից)։

Լավ նախորդներ են բազմամյա խոտերը։ Ս-ի համար հատկացված հողը վարում են աշնանը, վաղ գարնանը ցրտահերկը փոցխում են, հեռացնում մոլախոտերի մնացորդները։ Ջրովի բոստաններում մշակում են թմբերի վրա, ակոսային ջրումներով։ Թմբի լայնությունը՝ 2,8 մ, իսկ ջրակոսինը՝ 60 սմ։ Մ. ցանում են թրջած կամ ծլեցրած սերմերով։ Շարքերում միջբուսային հեռավորությունը պետք է լինի 40-50 սմ։ Ցանքը կատարում են բներով, յուրաքանչյուրում գցում 3-4 սերմ՝ 5-6 սմ խորությամբ։ Ծիլերը երևալուց 3-4 օր հետո ստուգում են և չծլած բների տեղը լրացնում։ Առաջին տերևների երևալուց հետո կատարում են առաջին նոսրացումը՝ ամեն մի բնում թողնելով 2-ական բույս։ 4-5 տերևներ առաջանալու ժամանակ ջրում են, կատարում խոր բուկլից և երկրորդ նոսրացումը՝ յուրաքանչյուր բնում թողնելով մեկ բույս։ Բուկլիցից 20-25 օր հետո և մինչև բերքահավաքը պետք է ջրել։ Պտղի հասունացումն սկսվում է հուլիսի վերջին և տևում մինչև սեպտեմբերի կեսը։

ՍԻԶԱՄԱՐԳ, գազոն: Կանաչ Ս. ֆոն է՝ ծաղիկների և թփերի համար։ Ս. ստեղծելու համար պետք է հողը լավ նախապատրաստել. փորել բահով, մանրակրկիտ կերպով հանել մոլախոտերի արմատները և սոխուկները։ Հողը պետք է պարարտացնել օրգանական (բուսահող, կոմպոստ, գոմաղբ 4-6 կգ՝ 1 մ²–ին) կամ հանքային (լրիվ 30-40-50 գ՝ 1 մ²–ին) պարարտանյութերով։ Եթե հողը լավորակ չէ, խորհուրդ է տրվում պարտեզի հող լցնել վրան։ Ս-ի տեղամասը պետք է հարթեցնել և ծառերի ու թփերի համար փոսեր փորել։ Մնացած մասում հարկավոր է ցանել միատեսակ հացազգի խոտերի կամ դրանց խառնուրդի և բակլազգիների սերմեր։ Կարելի է ստեղծել այսպես կոչված մավրիտանական Ս., որը կազմված է սիզամարգային խոտերի և գեղեցիկ ծաղկող բույսերի խառնուրդից (երիցուկ, կակաչ, հիրիկ, զանգակ, անմոռուկ ևն)։ Սերմերը հողի մեջ պետք է խցել փոցխերով, հարթեցնել և զգուշորեն ջրել, որպեսզի սերմերը չլվացատարվեն։

Ս. (բացի մավրիտանականից) պետք է կանոնավոր հնձել։ Թփակալումը բարելավելու համար խորհուրդ է տրվում առաջին անգամ հնձել, երբ ծիլերի բարձրությունը 6-8 սմ է։ Ամռանը Ս. պետք է հնձել մի քանի անգամ՝ թողնելով առնվազն 4-5 սմ, այլապես խոտաբույսը կնոսրանա։ Հնձելուց հետո խոտը պետք է անմիջապես հավաքել, իսկ Ս. առատ ջրել։ Ս. վաղ գարնանը պարարտացնում են օրգանական (բուսահող կամ կոմպոստ) կամ հանքային (ազոտական 10 գ՝ 1 մ²–ին) պարարտանյութերով։ Արդյունավետ է փայտանյութի մոխիրը։

Ս-ի ֆոնի վրա գեղեցիկ են միայնակ կամ խմբերով տնկված ծաղիկները։ Առաջին դեպքում բույսը պետք է ունենա զարդարիկ, խոշոր վառ ծաղիկներ կամ գեղեցիկ տերևներ, լինի բավական բարձր, որպեսզի առանձնանա Ս-ի ֆոնի վրա (գեորգենի, բոցենի, զանգակածաղիկ, քաջվարդ ևն)։

Զարդարիկ բույսերը կարելի է տեղաբաշխել խմբերով։ Դրանց չափը և քանակը պայմանավորված է Ս-ի մակերեսով։ Տնկումների ուրվագծերը պետք է անել սահուն, ոլորուն՝ խուսափելով ձվաձև և խիստ համաչափ ձևերից։ Խմբի մեջ կարող է լինել բույսի մեկ տեսակ կամ սորտ