են պաշտպանական հակամարմիններ, որոնք նպաստում են հիվանդության հարուցիչների՝ միկրոօրգանիզմների ոչնչացմանը։ Ստացվում են դոնորների, այդ թվում որոշակի վարակի դեմ վակցինացվածների, վակցինացված կենդանիների արյունից և այլն։ Գամմա-գլոբուլինի պատրաստուկներն օգտագործում են գրիպի, Բոտկինի հիվանդության, կարմրուկի, ուղեղաբորբի, կատաղության և այլ վիրուսային, ինչպես նաև բակտերիաների հարուցած որոշ հիվանդությունների (ստաֆիլոկոկային վարակ, կապույտ հազ և այլն) կանխարգելման և բուժման նպատակով։ Գամմա-գլոբուլինն օժտված է նաև օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող հատկությամբ։ Այն կարող է առաջացնել ալերգիական ռեակցիա և այլ երևույթներ, ուստի անհրաժեշտ է ներարկել միայն բժշկի նշանակմամբ։
Լեյկոցիտային ինտերֆերոնը պաշտպանական սպիտակուց է, որը մշակվում է օրգանիզմի բջիջներում ի պատասխան վիրուսի ներթափանցման։ Օգտագործվում է որոշ վիրուսային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Գրիպի (համաճարակների բռնկման դեպքում) կանխարգելման համար հարկավոր է քթի մեջ ինտերֆերոնը կաթեցնել օրը 2 անգամ (ամենից առաջ մինչև 3 ամսական երեխաներին)։
Հակավիրուսային ազդեցություն ունեն նաև քիմիական պատրաստուկները՝ ռեմանտադինը և օքսոլինը։ Ռեմանտադինն օգտագործում են մեծահասակների գրիպի վաղ բուժման և կանխարգելման համար, օքսոլինը՝ 0.25 %-անոց քսուքի ձևով օգտագործում են (քթի մեջ) գրիպի կանխարգելման համար։
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ, բնական ջուր, որը պարունակում է մեծ քանակությամբ (խմելու ջրի համեմատությամբ) աղեր, գազեր, օրգանական նյութեր։ Հաճախ ունի նաև յուրօրինակ հատկություններ (բարձր ջերմաստիճան, ճառագայթաակտիվություն ևն), որոնք հնարավորություն են տալիս այն օգտագործել բուժական նպատակներով։ Հանքային են Համաշխարհային օվկիանոսի, հանքային լճերի և ստորերկրյա ջրերը։ Կան նաև հանքայնացում ունեցող (հանքայնացումով) ջրեր, որոնք պարունակում են փոքր քանակությամբ (միջին հաշվով՝ 1-2 գ/լ) հանքային աղեր։
Բուժիչ նպատակներով օգտագործում են առավելապես բնական աղբյուրներով կամ հորատանցքերով երկրի մակերևույթ դուրս եկող ստորերկրյա ջրերը (առավել լայնորեն են օգտագործում խոր հորատանցքերի Հ. ջ-երը, քանի որ դրանց ելքը և քիմիական բաղադրությունն անփոփոխ են)։ Բուժիչ են միայն այն Հ. ջ-երը, որոնց քիմիական բաղադրիչների պարունակությունը և ֆիզիկական հատկությունները համապատասխանում են ընդունված նորմերին։ Օրինակ, ածխաթթվային ջրերը պիտի պարունակեն առնվազն 0.75 գ/լ ածխաթթու, սուլֆիդային ջրերը՝ 0.01 գ/լ ծծմբաջրածին ևն։ Հ. ջ-երը տարբերվում են նաև իոնային բաղադրությամբ (քլորիդային, սալֆատային, նատրիումային, կալցիումային, մագնեզիումային), գազերի և, այսպես կոչված, յուրահատուկ տարրերի (ածխաթթվային, սուլֆիդային, բրոմային, քլորիդային նատրիումային, ճառագայթաակտիվ կամ ռադոնային ևն) պարունակությամբ, ջերմաստիճանով (սառը՝ մինչև 20 °C, գոլ՝ մինչև 36 °C, տաք կամ ջերմային մինչև 42 °C ևն)։ Տարբերվում են նաև թթու, չեզոք և ալկալիական Հ. ջ-եր։ Կախված քիմիական բաղադրությունից և ֆիզիկական հատկություններից՝ Հ. ջ-երն օգտագործում են որպես արտաքին (լոգանքներ, ողողումներ) կամ ներքին բուժամիջոց (բազմաթիվ ջրեր օգտագործում են ինչպես խմելու, այնպես էլ արտաքին բուժման համար)։ Սովորաբար, որպես միայն արտաքին բուժամիջոց, օգտագործում են բարձր հանքայնացում ունեցող (աղային և խիտ աղային) Հ. ջ-երը։
Հ. ջ-երի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է դրանց ֆիզիկական հատկությունների և դրանցում լուծված նյութերի ամբողջությամբ։ Կախված քիմիական բաղադրությունից և ֆիզիկական հատկություններից՝ որոշ Հ. ջ-եր առավելապես ազդում են նյութափոխանակության, վեգետատիվ նյարդային համակարգի, ներզատիչ գեղձերի գործունեության վրա։ Բալնեոթերապիայի (այսինքն, Հ. ջ-ով բուժման) համար լայնորեն օգտագործում են քլորիդային նատրիումային, ածխաթթվային, սուլֆիդային, ռադոնային և ազոտային ջրերը։
Քլորիդային նատրիումային Հ. ջ-երը (քիմիական բաղադրությամբ հաճախ նման են մարդու օրգանիզմի ներքին միջավայրին) սիրտանոթային և նյարդային համակարգերի, հոդերի, մաշկի, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են լոգանքների, իսկ ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղուղիների հիվանդությունների դեպքում խմելու, շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում ինհալացիաների համար։
Ածխաթթվային Հ. ջ-երով արտաքին բուժումը «թեթևացնում» է սրտի աշխատանքը, այդ պատճառով էլ ածխաթթվային լոգանքները լայնորեն կիրառվում են սիրտանոթային հիվանդությունների բուժման համար։ Ներքին բուժման դեպքում ածխաթթվային ջրերը բարերար են ազդում մարսողության օրգանների (հատկապես ստամոքսի, լյարդի, երիկամների) վրա։ Ածխաթթվային ջրերով են գործում Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Էսենտուկի, Ժելեզնովոդսկ, Արզնի, Ջերմուկ, Բորժոմ, Սաիրմե և այլ առողջավայրերը։
Սուլֆիդային Հ. ջ-երը, որպես կանոն, օգտագործում են արտաքին բուժման համար։ Հիմնական ազդող գործոնը ծծմբաջրածինն է, որն օրգանիզմ է թափանցում գլխավորապես մաշկի միջոցով։ Սուլֆիդային ջրերը բարերար են ազդում արյան շրջանառության, նյարդային համակարգի, ներզատիչ գեղձերի գործունեության վրա։ Բարերար են ազդում նաև սիրտանոթային, հենաշարժական օրգանների, ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունների դեպքում։ Սուլֆիդային ջրերն օգտագործում են Միներալնիե վոդի, Սոչի և այլ առողջավայրերում։
Ռադոնային Հ. ջ-երի ազդող գործոնները ռադոնը (ռադիոակտիվ գազ) և դրա տրոհման արգասիքներն են։ Քիմիական բաղադրությամբ և ֆիզիկական հատկություններով այդ ջրերը կարող են տարբեր լինել։ Արտաքին բուժման (լոգանքների) դեպքում ռադոնը կուտակվում է գլխավորապես մաշկի վրա և մի քանի ժամից դուրս է գալիս օրգանիզմից։ Ներքին բուժման դեպքում ռադոնը ստամոքսից անցնում է լյարդի, փայծաղի և այլ օրգանների, ինհալացիայի դեպքում՝ թոքերից՝ ճարպային հյուսվածքների և երիկամների մեջ։ Ռադոնային բուժամիջոցները բարերար