Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գործվածքի ծախսը. 3 մ 35 սմ (հիմնական), 30 սմ (դրվագիչ) 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-112-120։

Բրդե գործվածքից Բ. հղի կնոջ համար։ Թիկնամասը հանդիպակաց դարսով է, առաջամասը՝ ներդրվող կտորով, ներկարված թևքերը՝ թեզանիքներով։ Ներդրվող կտորի աստառը, օձիքը և թեզանիքները դրվագիչ գործվածքից են։

Գործվածքի ծախսը. 2 մ 50 սմ (հիմնական), 30 սմ (դրվագիչ)՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-96-112։

Մետաքսե գործվածքից Բ., ուղիղ ձևվածքով, վրադիր գրպաններով, ծալովի օձիքով և դարձածալերով, թևքերի և թիկնամասի թակալակարված մանր ծալքերով։

Գործվածքի ծախսը. 2 մ 65 սմ՝ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։

Թեթև մետաքսե գործվածքից Բ., ուղիղ ձևվածքով, կանգուն օձիքով, թիկնամասի և առաջամասի դրվագակտորով, ձախ լանջամասի վրադիր գրպանով։

Գործվածքի ծախսը. 2 մ 10 սմ՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։

ԳՈԳՆՈՑ, կարում են սովորաբար վառ գույնի բամբակե գործվածքից՝ օգտագործելով տրեզ, ժապավենաթել, եզրաքուղ, զոլակներ։

Գործվածքի ծախսը. 1 մ՝ 80 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-96-104։

ԳՐՊԱՆ, լինում է վրադիր, կտրովի և կարերի կամ դարսերի մեջ տեղադրված։ Տարբերում են արտաքին, ներսի, կրծքի և կողքի վրադիր Գ-ներ։ Դրանք լինում են պարզ, ուղիղ և ձևավոր զոլակով, կափույրով, կտրվածքով և կափույրով, երիզված կտրվածքով, հանդիպակաց դարսով, վերևի ձևավոր եզրագծով և ուռուցիկ կարով ևն։ Վրադիր Գ-ների կափույրները լինում են մերակներով, առանց մերակների, ուղղանկյունաձև և ձևավոր։ Վրադիր Գ-ները ձևավորվում են ծալքերով, սեղմակներով կամ ասեղնագործվում։ Կտրովի Գ-ները երբեմն տեղադրում են մոդելի ուռուցիկ մասերում, ծալքերի կամ կարերի մեջ։ Սպորտային ոճի հագուստի Գ-ները հաճախ անում են շղթայով։

Վրադիր Գ., կախված գործվածքի հատկություններից, կարում են միտակ կամ երկտակ կտորից։ Դրվագում են նույն գործվածքի կտորով, ժանյակով, նախշագործվածքով, տարբեր տեսակի տրեզներով ևն։ Գ-ի տեղն ու չափերը որոշում են ըստ մոդելի և ճշտում չափափորձման ժամանակ։ Այդ նպատակով թղթից կտրում են Գ-ի ձևանմուշը և չափափորձելիս, քորոցներով ամրացնելով, ճշտում Գ-ի վերջնական տեղն ու չափերը։

Եզրի թակալակարով վրադիր Գ.։ Բամբակե գործվածքից հագուստի Գ-ի վերևի եզրը մշակելու համար 3,5-4 սմ ծալաբաժին են թողնում և ծալում մուտքի գծով դեպի Գ-ի հակառակ երեսը, իսկ ծալաբաժնի եզրը 0,7-1 սմ ծալում դեպի ներս, թերակարում և թակալում ծալագծին մոտ։ Գ-ի բոլոր եզրերը 0,7-1 սմ լայնությամբ ծալում են դեպի Գ-ի հակառակ երեսը, թերակարում և արդուկում։ Պատրաստի Գ. դնում են հիմնական դետալի վրա նշված տեղում, ամրացնում թերակարով, ապա թակալում եզրին մոտ։

Լրացուցիչ կտորով մշակված վրադիր Գ.: Բամբակե գործվածքից մեծ չափի Գ-ների կոր եզրերը սովորաբար մշակում են լրացուցիչ կտորով։ Բրդե, մետաքսե կամ սինթետիկ գործվածքներից հագուստի, ինչպես նաև փոքր չափի Գ-ները նախընտրելի է անել երկտակ։ Լրացուցիչ կտորի ներսի եզրը նախօրոք մաքրակարում են, ապա շիտակ երեսով դնում Գ-ի շիտակ երեսի վրա այնպես, որ Գ-ի և կտորի վերևի եզրերը համընկնեն, այնուհետև կտրված եզրերը թերակարում են և թակալում 0,7 սմ լայնության կարով, ապա կարերը բացում և արդուկում։ Միաժամանակ արդուկում են նաև Գ-ի վերևի եզրը և թակալում ծալագծին մոտ։ Լրացուցիչ կտորը և Գ. ծալում են նշված մուտքի գծով՝ շիտակ երեսով դեպի ներս, 2 դետալների եզրերը հավասարեցնում, թերակարում և թակալում։ Գ. և լրացուցիչ կտորը շրջում են շիտակ երեսով դեպի դուրս։ Այնուհետև պատրաստի Գ. դնում են հագուստի վրա և թակալում նախօրոք նշված գծով։

Ուղղանկյունաձև վրադիր Գ. ձևելիս նկատի են ունենում ծալաբաժինը։ Կտրովի գրպանների կտրվածքի տեղը որոշում են չափափորձման ժամանակ։ Կտրվածքի ընդունված չափը 14-16 սմ է։ Կտրովի Գ-ի մուտքը երիզում են լրացուցիչ կտորով, դրվագում կափույրով կամ զոլակով։

Կտրովի երիզված Գ-ի մուտքը երիզում են նույն գործվածքի երկտակ շերտով։ Հիմնական դետալի շիտակ երեսին՝ մուտքի գծին զուգահեռ, միմյանցից 0,7-0,5 սմ հեռավորությամբ 2 ուղիղ են գծանշում (կավճով կամ թերակարով)։ Ուղղահայաց գծերով նշում են Գ-ի մուտքի գծի երկարությունը։ Հիմնական դետալը և վրայի պարկագործվածքը հակառակ երեսով դնում են իրար վրա այնպես, որ պարկագործվածքի վերևի եզրը 1,5-2 սմ բարձր լինի