Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերակարում են (նկ. 3, բ, գ), ապա ծածկում առաջամասի կտորով (եզրը 0,1-0,2 սմ դեպի թիկնամասը վրա բերելով), թերակարում, և միաճյուղ թաթիկի օգնությամբ թակալում (թիկնամասում 0,2-0,3 սմ լայնության, իսկ առաջամասում՝ ցանկացած լայնության կարով, նկ. 3, դ):

Կիսաշրջազգեստի կարամիջի շղթան (նկ. 4) դնելուց առաջ անհրաժեշտ է մշակել ձախ կողքի կարը և կարաբաժնի եզրերը (նկ. 4, ա, բ), ապա թակալել շղթան (նկ. 4, գ, դ), նախապատրաստել գոտին (նկ. 4, ե) և այն կցակարել կիսաշրջազգեստի վերևի եզրին (նկ. 4, զ):

Անջատովի շղթայով (նկ. 5) հագուստը երբեմն մինչև վերջ չեն կոճկում (վերևի ազատ եզրերն օձիքի նման ծալվում են)։ Այս դեպքում անհրաժեշտ է լանջեզրի տակ կտոր դնել, որպեսզի շղթայի հակառակ երեսը չերևա։ Կտորը