Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միացնում են գործվածքին։ Դրվագաթելից պատրաստում են 150 սմ երկարության ոլորաքուղ (թելը 8-10 տակ են անում և ոլորում), անցկացնում ժակետի գոտկատեղի հիմնական նախշի անցքերով և ծայրերը հանգուցակապում։

Ամբողջահյուսված թևքերով բլուզ (նկ. 33)։ Չափսը՝ 48։ Թելի քանակը՝ 350 գ։ Հելունը՝ № 2, շյուղերը՝ № 2։

Հյուսքի տեսակները. հիմնական նախշը՝ հավելահատով 1 սյունակից և 1 հանգույցից բաղկացած ցանցանախշ և հավելահատով սյունակներ, 2x2 երիզահյուսք։ Հատերի թիվը պետք է բաժանվի 50-ի։

Հատերի հաշվարկը (հիմնական նախշ). 34 հատը = 10 սմ, 17 շարքը = 10 սմ։


Առաջամաս։ Հյուսում են 200 հանգույցից բաղկացած շղթա, բաժանում 4 հավասար մասերի։

1-ին մասում (50 հատ) ցանցանախշ (հավելահատով 1 սյունակ և 1 հանգույց), 2-րդ մասում (50 հատ) հավելահատով 50 սյունակ, 3-րդ մասում (50 հատ) ցանցանախշ, 4-րդ մասում (50 հատ) հավելահատով 50 սյունակ։ Հիմնական նախշով հյուսում են 25 շարք, հետո նախշը շեղում շախմատաձև (ցանցանախշի մասում՝ հավելահատով սյունակներ, իսկ սյունակների մասում՝ ցանցանախշ)։

14-րդ շարքից սկսած գործվածքի 2 եզրերից թևքի համար հատեր են ավելացնում։ Հատերի ավելացումը նախօրոք հաշվարկում են՝ կախված թևքի երկարությունից և լայնությունից։ 25-րդ շարքին հասնելիս ձախ կողմից պետք է ավելացած լինի 18 հատ կամ ցանցանախշի 9 անցք, իսկ աջ կողմից հավելահատով 18 սյունակ։ Ավելացած հատերից հյուսումը շարունակում են ըստ առաջամասի նախշի։ 37-րդ սմ-ից հատերի թիվը կիսում են և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին՝ ձևավորելով առաջամասի և թիկնամասի վզի բացվածքը։ Առաջամասի վզի բացվածքը ձևավորում են 13 շարքում՝ թողնելով չհյուսած 6, 5, ապա 3 անգամ 2-ական և 7 անգամ 1-ական հատ։ Թիկնամասի վզի բացվածքը ձևավորում են 5 շարքում՝ ավելացնելով 1, 2, 5, 7, 12 հատ։ Առաջամասի և թիկնամասի վզի բացվածքի մյուս կեսը հյուսում են նույնությամբ։ Վզի բացվածքի ձևավորումն ավարտելուց