Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո բաժանած մասերը միացնում են և հյուսում 41 սմ՝ նույն նախշով։ Միաժամանակ, հյուսելու ընթացքում թևքի հատերը պակասեցնում են նույն կարգով, ինչ կարգով որ ավելացրել են։ Հյուսումն ավարտելուց հետո կարում են կողքի և թևքի կարերը։ Շյուղերով հյուսում են 8 սմ լայնության թեզանիք 2x2 երիզահյուսքով։

Թեզանիքների վերջին շարքի հատերը բաց են թողնում (չեն փակում) և տրիկոտաժային կարով միացնում թևքերին։

Հյուսում են (2x2 երիզահյուսքով) 10 սմ լայնության գոտի։ Գոտու վերջին շարքի հատերը բաց են թողնում (չեն փակում) և տրիկոտաժային կարով միացնում գործվածքին։ Այնուհետև գոտին 2 կողքերից կարում են։ Վզի բացվածքը երիզելու համար շյուղերով ուղիղ հյուսքով հյուսում են 4 սմ լայնության և բացվածքի երկարության շերտ։ Շերտի սկիզբը և վերջը հյուսում են լրացուցիչ թելով, հետո այն հեռացնում և բաց հատերը շիտակ երեսից հատակցումով ամրացնում վզի բացվածքի եզրին։ Հյուսած շերտը ծալում են և 2-րդ եզրի բաց հատերը հատակցումով ամրացնում հակառակ երեսից։

Ծոպերի համար կարում են 4,5 սմ երկարության, 6 տակ արած թելերի 26 խուրձ։ 13-ական ծոպ հելունով ամրացնում են 1-ին վանդակաշարքի 2-րդ վանդակի և 2-րդ վանդակաշարքի միջին վանդակի վերևի եզրերին։

Շրջազգեստ (նկ. 34)։ Չափսը` 48։ Թելի (№ 32/2) քանակը` 900 գ։ Հելունը՝ № 31/2:

Հյուսքի տեսակները, հիմնական նախշը՝ «ծաղիկներ», փոթազարդ։

Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 4 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրության. 1. 2 թերթիկները կիսասյունակով միացնում են «աղեղի» 3-րդ հանգույցից հետո։

2. «Աղեղը» 7 հանգույցից բաղկացած թերթիկ է։

3. 1 հատից հյուսում են առանց հավելահատի 4 սյունակ։

Փոթազարդի համար հատերի թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար)։

Ծանոթագրություն. 3-րդ շարք. 5 հանգույց՝ շարքը բարձրացնելու համար, 1 հանգույց, նախորդ շարքի սյունակի վրա՝ 4 հավելահատով 1 սյունակ։

4-րդ շարք. ցանցը յուրաքանչյուր կողմից շրջահյուսում են 2 հավելահատով սյունակներով հելունը մտցնելով սյունակների արանքով։ Սլաքները ցույց են տալիս հյուսելու ուղղությունը։ Սյունակների թիվը որքան շատ լինի, փոթազարդն այնքան ավելի փարթամ կստացվի։

Հատերի հաշվարկը (հիմնական նախշի համար). 20 հատը = 10 սմ, 12 շարքը = 10 սմ։

Թիկնամաս։ Հյուսում են 124 հանգույցից բաղկացած շղթա, ապա 8 սմ «ծաղիկներ» նախշով։ 9-րդ սմ-ից սկսած 4 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 1-ական հատ (ընդամենը 11 հատ)։ 49-րդ սմ-ից սկսած 3 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 1-ական հատ (յուրաքանչյուր կողմից ընդամենը 5-ական հատ), ապա 2 շարքը մեկ 1-ական հատ (յուրաքանչյուր կողմից ընդամենը 4-ական հատ)։ Գոտկատեղի մասում 2 սմ հյուսում են առանց փոփոխության։ 70-րդ սմ-ից սկսած երկու կողմից յուրաքանչյուր 5-րդ շարքում ավելացնում են 1-ական հատ (յուրաքանչյուր կողմից ընդամենը 4-ական հատ)։ 87-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից չհյուսելով 4, 2 և 2 անգամ 1-ական հատ։ 108-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են ուսագծի թեքությունը՝ յուրաքանչյուր կողմից չհյուսելով 4 անգամ 7-ական հատ։ 109-րդ սմ-ից հատերի թիվը բաժանում են 2 հավասար մասերի և ուսագծի ձևավորման հետ միաժամանակ 3 շարքում ձևավորում վզի բացվածքը՝ չհյուսելով 10, 3 և 1 հատ։ Մյուս կեսը հյուսում են նույն կերպ։

Առաջամաս։ Հյուսում են 124 հանգույցից բաղկացած շղթա։ 69 սմ հյուսում են ինչպես թիկնամասը։ 70-րդ սմ-ից սկսած 2 կողմից ավելացնում են 4-ական