Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրունկները, ձախ ձեռքի բութ մատով հատերն անցկացնում են թիթեղների քթիկների տակ), ասեղները բերում աշխատանքային դիրքի և առաջին 2 շարքը հյուսում 2-3 միավորով խիտ։ Այս եղանակը կիրառվում է կիսաշրջազգեստներ և շրջազգեստներ խծպելիս։

Հատերի ավելացումը։ Մեկ հատ ավելացնելու համար համապատասխան կողմից պետք է աշխատանքային դիրքի բերել 1 լրացուցիչ ասեղ և թելն անցկացնել բոլոր ասեղների վրայով՝ ներառելով նոր ավելացվածը։ Եթե լրացուցիչ ասեղներն աշխատանքային դիրքի բերվեն միայն սայլակի կողմից և թելը փաթաթվի այդ ասեղների վրա, ապա գործվածքի եզրերին կգոյանան ձգված օղակներ, որոնք հաճախ օգտագործվում են առանձին մասերը հելունով միացնելու համար։

Որպեսզի գործվածքի եզրն ավելի խիտ ստացվի, անհրաժեշտ է կիրառել «կանոնավոր եզրով» հատերի ավելացման եղանակ։ Դրա համար եզրային (օրինակ, աջ կողմից) 2-4 հատ դեքերով տեղափոխում են մեկ ասեղ դեպի աջ։ Գործվածքի ներսում գտնվող ազատ ասեղը լրացնում են նախորդ (ներքևի) շարքի հարևան հատով (նկ. 6)։

Եթե գործվածքի եզրից է ավելացվում մի քանի հանգույց, ապա լրացուցիչ ասեղներն աշխատանքային դիրքի պետք է բերել միայն սայլակի և թելի կողմից։ Ձախ մասից ավելացված ասեղները աշխատանքային թելով փաթաթում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ աջ մասից ավելացվածները՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։

Գործվածքի ներսի մասից մի քանի հատ ավելացնելու համար անհրաժեշտ է 5-7 շարք հյուսել օժանդակ թելով, գործվածքը հանել մեքենայից (առանց թելը ասեղներով անցկացնելու տեղաշարժել սայլակը)։ Օժանդակ թելով հյուսված զոլակը շիտակ կողմի վրա հետ են ծալում և հիմնական հատերն անցկացնում աշխատանքային ասեղների վրա, այն հաշվով, որ, օրինակ, յուրաքանչյուր 10-րդ ասեղը մնա ազատ։ Յուրաքանչյուր ազատ ասեղ զբաղեցնում են նախորդ (ներքևի) շարքի հատով։ Հատերն անցկացնում են թիթեղի և ասեղների լեզվակների տակով ու շարունակում հյուսելը։ Վերջացնելուց հետո օժանդակ թելն արձակում են։

Հատերի պակասեցումը։ Գործվածքի եզրից մեկ հատ պակասեցնելու համար անհրաժեշտ է միասեղ դեքերով այդ հատը հանել և փոխադրել հարևան ասեղի կեռիկի վրա։ Ազատված ասեղն իջեցնում են ներքևի ռելսի վրա, իսկ եզրի ասեղի երկու հատերը փոխադրում ասեղի լեզվակի տակ և շարունակում հյուսումը։

Որպեսզի եզրն ստացվի հավասարաչափ «կանոնավոր», խորհուրդ է տրվում հատերի պակասեցումը կատարել գործվածքի ներսի մասից։ Եզրից երկրորդ հատը միասեղ դեքերով հանում և փոխադրում են եզրից երրորդ լոսերի վրա։ Ազատված 2-րդ ասեղի վրա փոխադրում են 1-ին ասեղի հատը, իսկ ազատ 1-ին ասեղն իջեցնում ներքևի ռելսի վրա։ Հատերի այդպիսի պակասեցման դեպքում գործվածքի եզրին գոյանում է մեկ հատով սյունաշերտ։ 2 հատով սյունաշերտ ստանալու համար անհրաժեշտ է 3-րդ ասեղից հատը փոխադրել 4-րդ ասեղի վրա, իսկ եզրի 2 հատերը երկասեղ դեքերով մոտեցնել գործվածքին՝ զբաղեցնելով ազատված 3-րդ ասեղը։

Եթե գործվածքի մեջտեղում անհրաժեշտ է պակասեցնել մի հատ, ապա այդ հատը պետք է անցկացնել հարևան ասեղի վրա, և եզրից բոլոր հանգույցները տեղաշարժել դեպի գործվածքի մեջտեղը լրացնելով ազատված ասեղը (օրինակ, ուղղաձիգ սեղմոններ հյուսելու ժամանակ)։

Ռեգլանի գծի երկարությամբ եղևնահյուսք ստանալու համար 2-ական հատով պակասեցումը կատարվում է հետևյալ եղանակով. երկասեղ դեքերի անցքերը հագցնում են գործվածքի եզրի 5-րդ և 6-րդ ասեղների կեռիկների վրա։ Ասեղները հետ շարժելով հատերը փոխադրում են դեքերի վրա, դեպի առաջ շարժելով հատերը փոխադրում են նույն ասեղների կեռիկների վրա (լեզվակների առջևից), թիթեղների տակից ազատում են 6 հատ, այնուհետև երկասեղ դեքերով 3-րդ և 4-րդ ասեղների հատերը փոխադրում 5-րդ և 6-րդ ասեղների վրա, 1-ին և 2-րդ ասեղների հատերը՝ ազատված 3-րդ և 4-րդ ասեղների վրա։ Ազատված 1-ին և 2-րդ ասեղներն իջեցնում են ներքևի ռելսի վրա։

Գործվածքի ներսի մասում մի քանի հատ պակասեցնելու համար մի քանի շարք հյուսում են օժանդակ թելով, գործվածքը հանում մեքենայից, այնուհետև օժանդակ թելով հյուսած զոլակը դեպի շիտակ կողմը հետ ծալում և հատերն աշխատանքային ասեղներին անցկացնում այնպես, որ որոշ ասեղների վրա լինեն 2-ական հատ։ Աշխատանքային դիրքի բերելով ասեղները շարունակում են հյուսելը և ավարտելուց հետո օժանդակ թելն արձակում։

Հատերի փակումը։ Սայլակը տեղակայում են այն կողմում, որտեղից անհրաժեշտ է պակասեցնել հատերը։ Միասեղ դեքերով հանում են 1-ին հատը, փոխադրում հարևան ասեղի կեռիկի վրա և ձեռքով այնպես հյուսում, որ ասեղի կեռիկի վրա մնա մի հատ։ Որպեսզի գործվածքի եզրը չձգվի, նույն ասեղի կեռիկի վրա պետք է գցել աշխատանքային թելը և ձեռքով կրկին 1 հատ հյուսել։ Անհրաժեշտ թվով հատեր պակասեցնելուց հետո շարունակում են հյուսելը։ Այդպես փակում են բոլոր հատերը։

Եթե ամբողջ գործվածքը հյուսված է 0-ից մինչև 5 խտությամբ, ապա կարելի է հատերը փակել «հյուսաձև» հյուսքով։ Դրա համար խտության կարգավորիչը փոխագրում են 10 թվանշանի դիմաց և սայլակը տեղակայում աջ մասում (եթե սայլակը գտնվում է ձախ մասում, պետք է հյուսել ևս 1 շարք)։ Աջից ձախ հյուսելով 1 շարք, բոլոր ասեղները փոխադրում են վերևի ռելսի վրա, աջ եզրի հատերը հանում թիթեղների տակից,