սկսվում է շարքը, և երկար («միջհանգուցային», նկ. 12, բ) հատերը, որոնցով ավարտվում է շարքը։ Հաջորդ զոլը հյուսելու համար հատերը հավաքում են և հյուսում 1 շարք, սայլակի հանդիպակաց առաջին աշխատանքային ասեղին հագցնում են հյուսված զոլի առաջին «միջհանգուցային» հատը, զոլը շրջում, հատը փոխադրում լեզվակի տակ։ Հյուսում են 2 շարք և նույն ասեղին հագցնում հաջորդ «միջհանգուցային» հատը։ Այդ նույն եղանակով կարելի է տարբեր մասերը ուղղաձիգ միացնել։
Երկտակ եզրը (գործվածքի խծպում) կիրառվում է հագուստի ներքևի եզրի ձևավորման, երիզաժապավենի, թեզանիքի և այլ տարրերի հյուսման համար։ Սովորական եղանակով հավաքում են հատերը և հյուսում ծալվող մասի կրկնակի երկարությանը հավասար շերտ։ Այնուհետև առաջին (հավաքած) շարքի հատերը դեքերի օգնությամբ, աջից ձախ, հաջորդաբար հագցնում են համապատասխան ասեղներին (նկ. 13)։ Յուրաքանչյուր ասեղի վրա ստացվում է երկուական հատ, որոնք անցկացնում են լեզվակների տակ և շարունակում հյուսումը։ Որպեսզի երեսի կողմից կարը կոպիտ չլինի, հավաքած շարքը և առաջին 2-3 շարքերը պետք է հյուսել առավել բարակ թելով կամ միացնող շարքը հյուսել նախատեսվածից ավելի նուրբ (ցանցառ)։
Ատամնաձև եզրը։ 1-ին եղանակ։ Սովորական եղանակով հավաքում են անհրաժեշտ թվով հատեր, այնուհետև հյուսում ծալվող մասի հակառակ երեսի լայնության զոլակ։ Նվազեցնում են խտությունը (3-4 բաժանքով)։ Հյուսում են մի շարք, այնուհետև միասեղ դեքերով յուրաքանչյուր 2-րդ հատը տեղափոխում հարևան (աջ կամ ձախ) ասեղներին։ Ազատված ասեղները թողնում են աշխատանքային դիրքում, հյուսում ևս մի շարք, այնուհետև վերադառնում հաշվարկային խտությանը, հյուսելով ծալվածքի երեսակողմի լայնությանը հավասար քանակությամբ շարքեր, ավելացնում ևս մի շարք, եզրը ծալում և խծպում ինչպես նկարագրված է վերևում։
2-րդ եղանակ։ Նմուշի համար հավաքում են 21 հատ, հյուսում 10 շարք, այնուհետև յուրաքանչյուր 2-րդ ասեղը դուրս քաշում դեպի վերին ռելս, հյուսում 4-6 շարք։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և հյուսում 11 շարք, եզրը խծպում և շարունակում հյուսումը։ Գործվածքը, թաց շորով արդուկելուց առաջ հարթեցնում և յուրաքանչյուր ատամիկը ձգելով երկարացնում են։
Երիզահյուսքը կարելի է հյուսել շիտակ և թարս հատերի ցանկացած համակցությամբ։ Երիզահյուսքի համար հյուսում են երիզահյուսքի երկարության զոլակ (սկսած 2-րդ կամ 3-րդ հատից), բաց թողնում յուրաքանչյուր 2-րդ (1x1), յուրաքանչյուր 3-րդ (2x1) ևն հատերը։ Հատորսիչ ասեղով գործվածքի հակառակ երեսից հավաքում են շիտակ հատերը։
Եթե գործվածքն սկսվում է երիզահյուսքով, ապա ներքևի եզրը խտացնելու համար անհրաժեշտ է առաջին մեկ կամ երկու հորիզոնական թելերը փաթաթել հատորսիչ ասեղի ձողին և գոյացած հատն անցկացնել լեզվակի տակ, կեռիկով բռնել հաջորդ թելը, դրանով հատ հյուսել, անցկացնել լեզվակի տակ և շարունակել հյուսումը (նկ. 14, ա, բ, Գ. հ)։
«Կանոնավոր» եզր ստանալու համար (1x1 երիզահյուսք հյուսելիս), ավելի լավ է հատերը հավաքել օժանդակ թելով։ Առաջին 2-3 շարքը հյուսում են աշխատանքային թելով (2-3 բաժանքով խիտ)։ Այնուհետև անցնում են հաշվարկային խտությանը և հյուսում մնացած շարքերը։ Յուրաքանչյուր 2-րդ հատը (եզրի 2-րդից սկսած) արձակում են մինչև օժանդակ թելը։ Բարձրացնում են հատորսիչ ասեղով, վերջինը անցկացնում են երկու հորիզոնական թելերի տակով և դրանցից առաջինն անցկացնում լեզվակի տակ, իսկ կեռիկի վրայի երկրորդ թելով հյուսում 1 անգամ ևս։ Օժանդակ թելն արձակում են հյուսումն ավարտելուց հետո։
Գոտկատեղի երիզահյուսքի շարքերն անհրաժեշտ է հյուսել ավելի խիտ (2-3 բաժանքով)։
«Կեղծ» երիզահյուսք ստանալու համար հյուսման սկզբում որոշ ասեղներ թողնում են ներքևի ոչ աշխատանքային դիրքում։ Աշխատող և ազատ ասեղների ցանկացած համակցությամբ «կեղծ» երիզահյուսքով հյուսում են տարբեր իրեր կամ դրանց մասեր։ Գործվածքի ներքևի եզրը ձևավորող «կեղծ» երիզահյուսք ստանալու համար հյուսում են երիզահյուսքի կրկնակի լայնության շերտ, քանի որ միտակ երիզահյուսքի Եզրը ոլորվում է։ Եթե 1x1 «կեղծ» երիզահյուսքով ձևավորում են, օրինակ, սվիտերի թևքերի ներքևի եզրերը, վզի բացվածքը, գուլպաների, թաթմանների եզրերը, ապա թելը պետք է լինի հիմնականից 1,5-2 անգամ հաստ։ Երիզահյուսքը կարող է սկսվել նաև խիտ եզրածալքից, այդ դեպքում հատերը (օրինակ,