յուրաքանչյուր 4-րդ ասեղից) պետք է փոխադրել ցանկացած հարևան ասեղի վրա (ցանկալի է մի ուղղությամբ)։ Երիզահյուսքից խիտ հյուսքի անցնելիս, անցքերից խուսափելու համար, աշխատանքային դիրքի վերադարձված յուրաքանչյուր ասեղ պետք է զբաղեցնել նախորդ շարքի հարևան սյունակի հատերով։ Ազատ ասեղների տեղում գոյացած ուղղաձիգ «գծերն» օգտագործվում են ասեղնագործության, կոճկվածքի զոլակի եզրի, կամ տաբատի արդուկագծի տեղի նշման համար։ Դրա համար հյուսման սկզբում համապատասխան ասեղը թողնում են ներքևի ռելսի վրա։ Հյուսումն ավարտելուց հետո գործվածքի երեսի (կամ հակառակ) կողմից հատորսիչ ասեղով շարքընդմեջ շիտակ հատը հավաքում են (նկ. 14, դ)։
Ուղիղ գործվածքի հաշվարկը։ Նախքան հյուսումն սկսելը, անհրաժեշտ է ընտրել տվյալ մանվածքին համապատասխան խտություն։ Դրա համար պետք է հյուսել 10-15 հատ լայնությամբ փորձնական նմուշ՝ յուրաքանչյուր 10-րդ շարքից հետո փոխելով խտությունը։ Նմուշը հանում են մեքենայից, խոնավ շորով արդուկում և ըստ դրա ընտրում խտությունը։ Այնուհետև հյուսում են 60 հատ լայնությամբ և 80 շարք երկարությամբ աշխատանքային նմուշ։ 6-12 ժամ հետո նմուշը շոգեհարում են հակառակ երեսից։ Խոնավ շորով արդուկելուց և շարքերն ու հանգույցները հաշվարկելուց առաջ լավ կլինի նմուշը հյուսքի չորս շյուղերի վրա պիրկ ձգել։
Սովորաբար հաշվարկվում են 10 սմ-անոց նմուշի շարքերը և հատերը, սակայն ավելի հարմար է օգտվել տրաֆարետից՝ ձևանմուշից։ Ստվարաթղթից կարում են քառակուսի շրջանակ, որի ներքին կողմը հավասար է 10 սմ-ի։ Շրջանակը դնում են նմուշի վրա (կենտրոնում) և հաշվում հատերը հորիզոնական, իսկ շարքերը ուղղաձիգ ուղղությամբ։ Արդյունքները բաժանում են 10-ի՝ ստանալով 1 սմ-ում շարքերի և հատերի քանակը։ Դա, այսպես կոչված, հատանմուշն է։
Որոշելու համար, թե քանի հատ պետք է հավաքել, անհրաժեշտ է դետալի լայնությունը (արտահայտված սանտիմետրերով) բազմապատկել 1 սմ-ում պարունակվող հատերի թվով։ Շարքերի թիվը որոշելու համար դետալի երկարությունը (արտահայտված սանտիմետրերով) բազմապատկում են 1 սմ-ում եղած շարքերի թվով։ Եթե հատանմուշի թիվը կոտորակային է, ապա կլորացնում են բազմապատկման միայն վերջնական արդյունքը։
Նախշերի հատերը և շարքերը հաշվարկում են այլ կերպ. օրինակ, աշխատանքային նմուշի համար օժանդակ թելով հավաքում են 38 հատ և հյուսում 78 շարք։ Այնուհետև անցկացնում են աշխատանքային թելը և դրանով հյուսում 40 շարք, հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Խոնավ շորով արդուկելուց հետո օժանդակ թելով հյուսած զոլերի արանքի նմուշը չափում են հորիզոնական (եզրահատերը հաշվի չառնելով) և ուղղահայաց ուղղություններով։ Եթե, օրինակ, 36 հատը կազմում է 12 սմ, իսկ 40 շարքը՝ 8 սմ, ապա 1 սմ-ում կլինի 3 հատ և 5 շարք։ Այս եղանակը կիրառում են նաև ուղիղ հյուսքի հաշվարկման համար։
Թեք գծերի հաշվարկը։ Ձևվածքի թեք կամ կոր գծերի ճշգրիտ վերարտադրման համար կատարում են հատերի քանակի պակասեցման և ավելացման հաշվարկ։ Այն բանից, թե քանի շարք պիտի հյուսվի երկու պակասեցումների միջև կամ էլ քանի հատ փակվի միանգամից, կախված է գծի երկարությունը և թեքությունը։
Ցանկացած թեքության գծի (օրինակ, նկ. 15, ա, ռեգլանի AB գիծը) հաշվարկի համար այդ գծի ծայրերից պետք է տանել փոխուղղահայաց (հորիզոնական և ուղղաձիգ) գծեր։ Ըստ AC գծի պետք է որոշել շարքերի թիվը, իսկ CB գծի` հատերի թիվը։ Վերջինը պետք է շարքից շարք պակասեցնել՝ թեքություն ստանալու համար։ Օրինակ, եթե ըստ հատանմուշի 1 սմ-ում պարունակվում է 5 շարք և 3,4 հատ, AC=23սմ, ապա պետք է հյուսել 5 շարք X 23 սմ = 115 շարք։ CB=14,7 սմ, ուրեմն 3,4 հատ X 14,7 սմ=50 հատ:
Շարքերի թիվը գերազանցում է հատերի թվին։ Առաջին թիվը երկրորդին բաժանելով, ստանում են, թե քանի շարքը մեկ պետք է մեկական հատ պակասեցնել։
115 շարք : 50 հատ = 2 շարք (15 շարք մնացորդ)։
Մնացորդը պետք է հավասարաչափ բաշխել թեքության երկայնքով. 15 անգամ պակասեցնել 1-ական հատ 3 շարքը մեկ (2 շարք ըստ հաշվարկի +1 շարք մնացորդից), 35 անգամ 2 շարքը մեկ։ Հաճախ հատերը պակասեցնում են ոչ թե մեկական, այլ երկուական, ստացվում է գեղեցիկ «եղևնահյուսք»: Այս դեպքում պակասեցումների թիվը կրճատվում է կրկնակի, այսինքն 50-ի փոխարեն ստացվում է 25 պակասեցում։ Այսպիսով, 115 շարք: 25 պակասեցում = 4 շարք (15 շարք մնացորդ)։
25 զույգ պակասեցումներից 15 պակասեցումն անում են 5 շարքը մեկ, իսկ 10-ը՝ 4 շարքը մեկ։
Եթե ուղղաձիգը հորիզոնականից կարճ է ստացվում (նկ. 15, բ), այսինքն, շարքերի թիվը հատերի թվից պակաս է, ապա 2-րդ թիվը բաժանում են առաջինին և ստանում յուրաքանչյուր շարքում պակասեցվող հատերի թիվը։ Քանի որ հարմար է այդ անել 2 շարքը մեկ, ապա պետք է ստացված թիվը բաժանել 2-ի։ Օրինակ, ուսի թեքության հորիզոնագիծը՝ KD = 14 սմ = 42 հատ, իսկ ուղղաձիգը OK = 4 սմ = 18 շարք (հատանմուշ. 1 սմ-ում՝ 3 հատ և 4,4 շարք)։ Որոշենք, թե քանի փուլով պետք է 42 հատ պակասեցնել:
18 շարք : 2 շարք = 9 փուլ,
42 հատ : 9 փուլ = 4 հատ (6 հատ մնացորդ):
Մնացորդը պետք է հավասարաչափ բաշխել պակասեցումների մեջև: Այս օրինակում