Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է։ Աջից դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 ասեղ, հյուսում 2 շարք (առաջամասի երկարության մեջ չեն մտնում)։ Սայլակը կրկին ձախ կողմում է։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում 6 ասեղ և մինչև հաջորդ պակասեցումը հյուսում 20 շարք։ Ամեն անգամ եզրից 4 ասեղ ավելի են դուրս քաշում։ Հյուսելով մինչև կրծքագիծը, եզրից 12 հատ հանում են (հյուսում են օժանդակ թելով), այնուհետև ուսաթևքի գծի ուղղությամբ դեպի վերին ռելս են դուրս քաշում 3 անգամ 2-ական, 50 անգամ մեկական ասեղ։ Կրծքագծից 36 շարք հյուսելուց հետո պետք է սկսել վզի բացվածքի հյուսումը։ Դրա համար առաջամասի մեջտեղի գծի կողմից 5 շարքը մեկ 14 անգամ մեկական հատ պակասեցնում են։ Առաջամասը հյուսելուց հետո ռեգլանի գծի հատերը հանում են, մի քանի շարք հյուսում օժանդակ թելով։ Առաջամասի ներքևի եզրը ձևավորում են, ինչպես թիկնամասինը։ Հյուսում են նաև առաջամասի մյուս կեսը։ Նախշը հյուսում են ըստ սխեմայի (նկ. 47, գ)։

Թևք։ Հյուսում են վերևից։ Մեքենայի մեջտեղում օժանդակ թելով պետք է հավաքել 14 հատ (վզի բացվածքի ուսային հատվածը)։ Աշխատանքային թելով հյուսում են մի քանի շարք, ըստ որում մի շարքը՝ աջից ձախ։ 14 ասեղ դուրս են քաշում դեպի վերին ռելս։ Աշխատանքային դիրքի են բերում 14 ասեղներից աջ տեղադրված 43 ասեղ և դրանց հագցնում առաջամասի ռեգլանի գծի 43 ոլորահատերը (օժանդակ թելով հյուսված զոլակները շիտակ երեսի վրա ծալում են)։ Աշխատանքային դիրքի են բերում 14 ասեղներից ձախ գտնվող 49 ասեղ և դրանցից կախում վզի թիկնամասի ռեգլանի ուղղությամբ փաթաթված հատեր։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Վզի բացվածքի երկայնքով աշխատանքային դիրքի են բերում (դեպի աջ) 4 անգամ 2-ական, 2 անգամ 3-ական, իսկ թիկնամասի ռեգլանի գծով (դեպի ձախ) 1-ական ասեղներ։ Վզի բացվածքի գծի բոլոր ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո պետք է 1-ական ասեղ (աջից և ձախից) բերել աշխատանքային դիրքի։ 61 շարք հյուսելուց հետո սկսում են ուսի հորիզոնական սեղմոնի հյուսումը։ Դրա համար դեպի վերին ռելս դուրս քաշված ասեղների կողքից, ռեգլանի գծի ուղղությամբ պետք է դուրս քաշել 4 անգամ 4-ական ասեղ, այնուհետև հակառակ կարգով 4 անգամ 4-ական ասեղ աշխատանքային դիրքի վերադարձնել։ Սեղմոնը հյուսելուց հետո ռեգլանի գծի ուղղությամբ շարունակում են աշխատանքային դիրքի վերադարձնել 1-ական ասեղ։ Բոլոր ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո հյուսում են թևքի ուղիղ հատվածը։

Զոլակ։ Առաջամասը շրջում են շիտակ երեսով դեպի հյուսողը։ Առաջամասի եզրահատերը, սկսած ներքևի եզրից (բացի միջհանգուցային հատերից, կախում են յուրաքանչյուր 5-րդ «հանգույցը») անցկացնում են ասեղներին։ Ստացվում է 143 հատ։ Վզի բացվածքի կողմից ավելացնում են 1 հատ, ներքևի եզրի կողմից՝ 2 հատ (կարաբաժնի համար)։ Հյուսում են 48 շարք։ Ներքևի եզրի կողմից պակասեցնում են 1 հատ։ Ծալվածք են անում՝ ասեղների վրա անցկացնելով առաջին շարքի հատերը։

Զոլակը հատակցման կարով առաջամասին միացնելու համար հյուսում են 4 շարք և ավարտում օժանդակ թելով։ Աջ զոլակի վրա մերակների համար 5 կտրվածք են անում։ Յուրաքանչյուր կտրվածքի լայնությունը 4 հատ է, կտրվածքների հեռավորությունն իրարից՝ 22 հատ, ներքևի եզրից՝ 10 հատ։ Առաջամասի եզրահատերը բռնելով և հյուսելով 12 շարք մինչև զոլակի մեջտեղը, օժանդակ թելի հատվածներով և յուրաքանչյուր կտրվածքի 4 ասեղով ձեռքով հյուսում են 1-ական շարք։ Այնուհետև հյուսում են 24 շարք և այդ նույն ասեղներով կտրվածքներ անում։ Վերջին 12 շարքից հետո ծալվածք են անում, ամրակարի համար հյուսում 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով (նկ. 47, գ):

Օձիք (նկ. 47, դ)։ Գործվածքը շրջելով շիտակ երեսով դեպի հյուսողը, բռնում են վզի բացվածքի բոլոր հատերը. թիկնամասի հատվածում յուրաքանչյուր չորրորդ ասեղին անցկացնում են 2-ական հատ, թևքերի հատվածում բռնում բաց հատերը, առաջամասի հատվածում՝ եզրահատերը, ներառնելով յուրաքանչյուր 5-րդ «հանգույցը»։ Ստացվում է ընդամենը 145 հատ։ Եզրերից ավելացնում են ևս 12 հատ զոլակի ներքևի մասի կողային հանգուցահատերից։ Եզրերից 12-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Հյուսում են 2 շարք, այնուհետև յուրաքանչյուր 24 շարքից աշխատանքային դիրքի վերադարձնում 1-ական ասեղ։ Այս եղանակով օձիքը և զոլակը միանգամից միացվում են։ Բոլոր ասեղները աշխատանքային դիրքի բերելուց հետո, առանց փոփոխության, հյուսում են 29 շարք (23+6), այնուհետև եզրերից 10 անգամ 6-ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշում։ Սայլակի հանդիպակաց կողմից աշխատանքային դիրքի են բերում միանգամից 60 ասեղ, հյուսում 17, այնուհետև 24 շարք դեպի վերին ռելս դուրս քաշելով 1-ական ասեղ։ Եզրերից 12-ական ոլորահատ հանում են և հյուսում օժանդակ թելով։ Աշխատանքային դիրքում մնացած ասեղներով ծալվածք են անում և հատակցման համար հյուսում 4 շարք։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։

Դետալները խոնավ շորով արդուկում են և ուղղաձիգ կարով կարում։ Օձիքատակի բաց հատերը (12 հատ) երկու կողմից միացնում են զոլակի արտաքին մասի եզրահատերին։ Ասեղնագործում են նախշերը (նկ. 47, է և 47, ը)։ Բաց հատերն ամրացնում են հատակցումով և գործվածքն արդուկում խոնավ շորով։

Շեղ հյուսած կոստյում (նկ. 48)։ Չափսը՝ 48-50, հասակը՝ 3։

Չորս տապակով կիսաշրջազգեստ (նկ. 48, ա)։ Բրդե թելի քանակը՝ 650 գ (№ 32/2, 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 3,5 հատ, 1 սմ = 5 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։

Հաշվարկի համար օգտագործվում է դեպի ներքև լայնացող կիսաշրջազգեստի ձևվածքը։ Առջևի և հետևի միացման կարերն անում են հյուսելու ժամանակ, իսկ կողքի կարերը կարում են ձեռքով (ուղղաձիգ տրիկոտաժային կարով)։

Որոշենք ստուգիչ եռանկյան չափը (նկ. 49, ա)։ Հատերի հորիզոնական էջը AC=10 սմ, շարքերի ուղղաձիգ էջը BC=14 սմ։ Կիսաշրջազգեստի 1/4 մասի ձևվածքը պետք է այնպես տեղադրել, որ կտորի առաջամասի (հետնամասի) մեջտեղի գիծը լինի ձախ կողմում և համընկնի ստուգիչ եռանկյան ներքնագծի հետ (ստուգիչ եռանկյունը ներկայացված է ուրվագծով)։ Դետալների հաշվարկը կատարվում է նույն եղանակով, ինչ շեղ հյուսման ժամանակ։

Կատարում են թեք գծերի հաշվարկը (նկ. 48, ա)։

Եռանկյուն 1.

հորիզոնական էջը՝ 3,5 հատ x 40 սմ = 140 հատ,