Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 56 սմ = 280 շարք կամ 140 փուլ։

140 հատ : 140 փուլ = 1 հատ։ Պակասեցնում են 140 անգամ 1-ական հատ։

Եռանկյուն 2.

հորիզոնական էջը` 3,5 հատ x 14 սմ = 49 հատ,

ուղղաձիգ էջը` 5 շարք x 68,5 = 342 շարք,

342 շարք : 49 հատ = 6 շարք (48 շարքը՝ մնացորդ),

7 շարքը մեկ (6 շարք + 1 շարք մնացորդից) 48 անգամ և 6 շարքը մեկ մի անգամ ավելացնում են 1-ական հատ։

Եռանկյուն 3.

հորիզոնական էջը 3,5 հատ x 11 սմ = 38 հատ,

ուղղաձիգ էջը 5 շարք x 2 սմ = 10 շարք կամ 5 փուլ։

38 հատ : 5 փուլ = 7 հատ (3 հատը մնացորդ)։

Ավելացնում են 3 անգամ 8-ական (7 հատ + 1 հատ մնացորդից), 2 անգամ 7-ական հատ։

Եռանկյուն 4.

հորիզոնական էջը՝ 3,5 հատ x 10,5 = 37 հատ,

ուղղաձիգ էջը՝ 4 սմ x 5 շարք = 20 շարք կամ 10 փուլ։

37 հատ : 10 փուլ = 3 հատ (7 հատը մնացորդ)։

Ավելացնում են 7 անգամ 4-ական (3 հատ + 1 հատ մնացորդից), 3 անգամ 3-ական հատ։

Եռանկյուն 5.

հորիզոնական էջը՝ 3,5 հատ x 8 սմ = 28 հատ,

ուղղաձիգ էջը 5 շարք x 4 սմ = 20 շարք կամ 10 փուլ,

28 հատ : 10 փուլ = 2 հատ (8 հատը մնացորդ)։

Ավելացնում են 8 անգամ 3-ական (2 հատ + 1 հատ մնացորդից), 2 անգամ 2-ական հատ։

Եռանկյուն 6.

հորիզոնական էջը` 8 սմ, 28 հատ,

ուղղաձիգ էջը` 5 շարք x 4,5 սմ = 22 շարք կամ 11 փուլ,

28 հատ : 11 փուլ = 2 հատ (6 հատը մնացորդ)։

Ավելացնում են 6 անգամ 3-ական (2 հատ + 1 հատ մնացորդից), 5 անգամ 2-ական հատ։

Եռանկյուն 7.

հորիզոնական էջը` 8 սմ, 28 հատ,

ուղղաձիգ էջը` 5 շարք x 6 սմ = 30 շարք կամ 15 փուլ։

Ավելացնում են 13 անգամ 2-ական (1 հատ + 1 հատ մնացորդից), 2 անգամ 1-ական հատ։

Եռանկյուն 8.

հորիզոնական էջը` 3,5 հատ x 11 սմ = 38 հատ,

ուղղաձիգ էջը` 5 շարք x 3 սմ = 15 շարք։ Վերցնում են 14 շարք կամ 7 փուլ։ 38 հատ : 7 փուլ = 5 հատ (3 հատը՝ մնացորդ)։

Պակասեցնում են 3 անգամ 6-ական (5 հատ + 1 հատ մնացորդից), 4 անգամ 5-ական հատ։

Եռանկյուն 9.

հորիզոնական էջը` 3,5 հատ x 8,5 սմ = 30 հատ,

ուղղաձիգ էջ` 5 շարք x 5 սմ = 25 շարք։ Վերցնում են 26 շարք (1 շարքը եռանկյուն 8-ից) կամ 13 փուլ։

30 շարք : 13 փուլ = 2 հատ (4 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 4 անգամ 3-ական (2 հատ + 1 հատ մնացորդից)։ Մեքենայի ձախ եզրից հավաքում են կիսաշրջազգեստի ներքևի եզրի երկարությանը հավասար 159 հատ (38 հատ + 37 հատ + 28 հատ x 3), հյուսում են 1 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում, աջից դեպի ձախ աշխատանքային դիրքի վերադարձնում 8, 7, 8, 7, 8 ասեղ (տես եռանկյուն 3-ի հաշվարկը), 4, 3, 4, 4, 3, 4, 4, 3, 4, 4 ասեղ (եռանկյուն 4), 2, 3, 3, 3, 3, 2, 3, 3, 3, 3 ասեղ (եռանկյուն 5), 3, 2, 3, 2, 3, 2, 3, 2, 3, 2, 3 ասեղ (եռանկյուն 6), 2, 2, 2, 2, 2, 2, 1, 2, 2, 2, 2, 2, 2, 1, 2 ասեղ (եռանկյուն 7)։

Միաժամանակ աջ կողմից կողքի գծով 7 շարքը մեկ ավելացնում են («կանոնավոր» եզրով) 1-ական հատ։ Վերջին ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո, ձախ եզրից առաջամասի մեջտեղի գծով 1-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։