Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաքում են 62 հատ, հյուսում մի քանի շարք։ Այնուհետև հիմնական թելով հյուսում են 4 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Լրացուցիչ թելով և աջ կողմի 30 ասեղով հյուսում են 2 շարք, հիմնական թելով և բոլոր ասեղներով՝ 4 շարք, լրացուցիչ թելով և աջ կողմի 40 ասեղով՝ 2 շարք, հիմնական թելով և բոլոր ասեղներով՝ 4 շարք, լրացուցիչ թելով և աջ կողմի 50 ասեղով՝ 2 շարք, հիմնական թելով և բոլոր ասեղներով՝ 4 շարք, լրացուցիչ թելով և 40 ասեղով՝ 2 շարք։ Հյուսումը շարունակում են թելերի նույն հաջորդականությամբ, մինչև որ ձախ կողմում հիմնական թելով հյուսված շարքերի թիվը հասնի 44-ի։

Թևքատեղի կորությունը ստանալու համար լրացուցիչ թելով շարունակում են հյուսել վերը նշված եղանակով, իսկ հիմնական թելով հյուսելիս 4 շարքերից երկուսում ձախից դեպի վերին ռելս են դուրս քաշում 17-ական ասեղ։ Ըստ հաշվարկի ձախից 24 շարք հյուսելուց հետո հյուսումը շարունակում են այնպես, ինչպես սկզբում։ Այնուհետև, ըստ հաշվարկի, աջից 152 շարք հյուսելուց հետո, աջից խմբային հավաքումով ավելացնում են 5 հատ (օձիքի հակառակ երեսի լայնացման համար)։ Շարունակում են աջից 4 շարքը մեկ 18 անգամ և 5 շարքը մեկ 8 անգամ 1-ական հատ ավելացնել (կարելի է հաջորդաբար ավելացնել 1 անգամ 1 հատ 5 շարքից հետո, 2 անգամ 1-ական հատ)։ Խմբային հավաքումից հետո, ըստ հաշվարկի, աջ կողմից՝ 112 շարք, իսկ ձախ կողմից 88 շարք հյուսելուց հետո ուսի լայնությամբ ձախից 37 հատ հանում են և մի քանի շարք հյուսում օժանդակ թելով։ Հատերի ավելացմանը զուգընթաց աջ կողմում գունավոր զոլերի երկարությունը մեծանում է, ձախ կողմում զոլերի ծայրերի սահմանները չեն փոփոխվում։ Ուսի հատերը հանելուց հետո ձախ կողմից կարաբաժնի համար ավելացնում 1 հատ։ Մինչև թիկնամասի մեջտեղը հյուսում են 43 շարք, շարունակելով օձիքի մասում գործվածքի լայնքով գունավոր զոլերի հերթագայումը։ Մի շարք պետք է թողնել տրիկոտաժային կարի համար։ Օձիքի տեղադրման փոփոխությունը հաշվի առնելով հյուսում են աջ (կողքի) մասը։

Առաջամասի ներքևի մասը (նկ. 49, գ)։ Հիմնական թելով հավաքում են 124 հատ, հյուսում 36 շարք, ծալվածք անում։ Այնուհետև հյուսում են 29 շարք և սկսում եզրերից դեպի վերին ռելս քաշել 1 անգամ 10, 1 անգամ 8, 1 անգամ 6, 1 անգամ 4, 1 անգամ 3, 2 անգամ 2-ական և 26 անգամ 1-ական ասեղ։ Կենտրոնական մասում աշխատանքային դիրքում կմնա 12 ասեղ։ Հատերը կարելի է թողնել բաց՝ դրանք լայնական և երկայնական գործվածքների միացման եղանակով կողքի հյուսած մասերի կողային հատերին միացնելու համար։ Հատերը կարելի է փակել, եթե դետալները միացվելու են ձեռքի դարձկարով, ձեռքի «մեքենայական թակալ» կարով։ Կարելի է հյուսել զոլակ հատակցման համար։ Ուսի բաց հատերը միացնում են հորիզոնական տրիկոտաժային կարով, ըստ որում թիկնամասում 3 հատը «կերցնում» են։ Առաջամասի և թիկնամասի կողքի եզրերը մասամբ կարում են ուղղաձիգ կարով, մասամբ էլ լայնական և երկայնական գործվածքների միացման եղանակով։ Կողքի եզրերը միացնելուց առաջ կարելի է մշակել թևքատեղի բացվածքը։ Դրա համար պետք է ասեղներով բռնել միջհանգուցային հատերը՝ գործվածքը շիտակ երեսով դեպի հյուսողը շրջելով։ Հյուսում են 6 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով՝ շիտակ երեսին բաց հատերը հատակցումով ամրացնելու համար։

Դեպի ներքև լայնացող կիսաշրջազգեստ (նկ. 49, դ)։ Կիսաշրջազգեստը բաղկացած է լայնակի հյուսված վեց տապակից, որոնք հյուսման ընթացքում հաջորդաբար միացվում են։ Առաջամասի մեջտեղում կոճկվածքն է (ուղիղ հատվածը կիսված է)։ Ծալվածքն անում են հյուսելիս, իսկ գոտին, որ բաղկացած է երկու մասից, հյուսում են վերջում։ Սինթետիկ մանվածքի քանակը՝ 500 գ 3 տակ թել։ Հատանմուշը. 1 սմ = 2,7 հատ, 1 սմ = 5,8 շարք։ Հատանմուշը որոշելիս անհրաժեշտ է գործվածքը լայնությամբ ձգել։ Հիմնական հյուսատեսակը՝ ուղիղ հյուսք, նախշը՝ տարբեր երկարության գունավոր զոլեր։ Այդ զոլերի շնորհիվ ստացվում է ներքևի լայնացումը։

Գոտկատեղի գիծը ձախ կողմում է։ 2 տակ թելով հավաքում են 190 հատ, հյուսում 11 շարք հաշվարկայինից ավելի մեծ խտությամբ։ Սայլակը աջ կողմում է։ Մերակների համար անում են կտրվածքներ, յուրաքանչյուր կտրվածքի լայնությունը 4 հատ է։ Ներքևի աջ եզրի և կտրվածքների միջև հեռավորությունը կազմում է 22 հատ։ Կտրվածքի յուրաքանչյուր 4 ասեղով անցկացնում են օժանդակ թելի մի կտոր և հյուսում ձեռքով։ Հյուսում են ևս 20 շարք և կտրվածքներ անում այդ նույն ասեղներով։ Այնուհետև հյուսում են ևս 10 շարք։ Սայլակն աջ կողմում է։ Ծալվածք են անում։ Դեպի վերին ռելս դուրս են քաշում բոլոր ասեղները։ Աջ կողմում օժանդակ թելով հավաքում են 10 հատ (խծպելու համար) և հյուսում մի քանի շարք։ Սայլակը աջ կողմում է։ Ավելացնում են մեկ թել։ Հյուսումը շարունակում են հաշվարկային խտությամբ։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Հիմնական թելով հյուսում են 4 շարք։ Ձախից (գոտկատեղից) դեպի վերին ռելս են դուրս քաշում 150 ասեղ և աջակողմյան 50 ասեղով հյուսում 2 շարք լրացուցիչ թելով։ Բոլոր ասեղներով հյուսում են 4 շարք հիմնական թելով։ Աջակողմյան 70 ասեղներով հյուսում են 2 շարք լրացուցիչ թելով։ Բոլոր ասեղներով հյուսում են 4 շարք հիմնական թելով։ Աջակողմյան 90 ասեղներով հյուսում են 2 շարք լրացուցիչ թելով։ Այնուհետև բոլոր ասեղներով հյուսում են 4 շարք հիմնական թելով։ Աջակողմյան 70 ասեղներով հյուսում են 2 շարք լրացուցիչ թելով։ Սինչև հյուսման ավարտը պահպանում են կիսաշրջազգեստի ներքևի մասի զոլերի հերթագայումը։ Ձախ կողմում 40 շարք հյուսելուց հետո սկսում են հյուսել լայնացող մասը թեքվածքը։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 100 ասեղ։ Աջից ձախ աշխատանքային դիրքի են բերում 16 անգամ 6-ական ասեղ։ Այնուհետև ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 16 անգամ 6-ական ասեղ։ Թեքվածքի հյուսումից հետո ձախակողմյան բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և շարունակում ուղիղ հատվածի հյուսումը։ Ուղիղ հատվածում շարքերի քանակը պետք է բաշխել հետևյալ կերպ. 40 շարք + 80 + 80 + 80 + 80 + 80 + 40 + 4 շարք (համաչափության համար)։ Փեշի ծալվող 10 հատը տեղափոխում են օժանդակ թելի վրա։ Հյուսում են երկտակ զոլակ (40 շարք), ծալվածք անում։ Հատերը փակում են «հյուսաձև»՝ առանց ձգելու։ Հյուսում են երկու կեսից բաղկացած գոտին։ Յուրաքանչյուր կեսը հյուսելու համար հակառակ երեսից գոտկատեղի գծով բռնում են միջհանգուցային հատերը։ Կիսաշրջազգեստը խոնավ շորով արդուկում են։ Մշակում են մերակները, կիսաշրջազգեստը