Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խծպում և կարում կոճակները։

Ծալազարդ շրջազգեստ (նկ. 50)։ Չափսը՝ 48-50։ Բրդե թելի քանակը՝ 350 գ (№ 15,6/2 1 տակ թել՝ ոսկեթելով)։ Հատանմուշը՝ 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,8 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ թարս հյուսք։ Զգեստի վերնամասի աջ կողմը ծալազարդված է, հելունով հյուսած քուղով երիզված են թևքերի և ծալազարդ մասի միացման գծերը։ Շրջազգեստը գոտկատեղում կտրված չէ։ Գոտկատեղում անցկացված են մեքենայով հյուսած 2 կլոր քուղեր։ Թեք և սահուն կոր գծերի հաշվարկը կատարված է այնպես, ինչպես ցույց է տրված սխեմաներում։

Թիկնամաս: Հավաքում են 200 հատ։ Ներքևի եզրից մինչև թևքատեղը հյուսում են 394 շարք, 55 շարքը մեկ 2 կողմից միաժամանակ 1-ական հատ պակասեցնում (առաջին պակասեցումը 35-րդ շարքից հետո)։ Թևքատեղի սահուն փորվածք ստանալու համար եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 2 անգամ 3-ական, 3 անգամ 2-ական, 5 անգամ 1-ական ասեղներ։ Սայլակի հանդիպակաց կողմից աշխատանքային դիրքի են բերում դուրս քաշված 17 ասեղ։ Հյուսում են 1 շարք և փակում 17 հատը։ Նույն եղանակով փակում են հանդիպակաց կողմի հատերը և շարունակում թևքատեղի հյուսումը, 3 շարքը մեկ 3 անգամ, 10 շարքը մեկ 2 անգամ և 11 շարքը մեկ 3 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ Մինչ ուսագլուխը մնացած 62 շարքը հյուսում են առանց փոփոխության։ Ուսագծի թեքության համար եզրերից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 7, 6 անգամ 5-ական ասեղ։ Երբ մինչև հյուսման ավարտը մնում է 10 շարք, միաժամանակ հյուսում են վզի սահուն բացվածքը, թիկնամասի մեջտեղից դեպի վերին ռելս դուրս քաշելով 1 անգամ 7, 4 անգամ 5-ական ասեղ։ Ուսի հատերը փակում են՝ հիմնական թելով հյուսելով 1 շարք։ Թիկնամասի երկրորդ կեսը հյուսելուց և երկրորդ ուսի հատերը փակելուց հետո, վզի հատվածում բոլոր ուսեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 1 շարք և հատերը փակում։

Առաջամասը բաղկացած է երկու դետալից։ Ծալազարդվող մասը հյուսում են լայնական ուղղությամբ։ Հյուսումն սկսում են ներքևի մասից։ Հավաքում են 200 հատ և, թիկնամասի նման, հյուսում ներքևից վերև։ Երբ մինչև թևքատեղը մնում է 26 շարք, սկսում են առաջամասի 2 դետալների միացման սահուն թեք գծի ձևավորումը։ Աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 4 անգամ 12-ական, 2 անգամ 5-ական, 5 անգամ 4-ական, 2 անգամ 3-ական, 12 անգամ 2-ական և 16 անգամ 1-ական ասեղ։ Դուրս քաշված ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հիմնական թելով ձախից աջ հյուսում 1 շարք և փակում հատերը աջից ձախ։ Շարունակում են հյուսումը 1-ական հատ պակասեցնելով 2 շարքը մեկ 2 անգամ, 3 շարքը մեկ 11 անգամ, 4 շարքը մեկ 14 անգամ։ Սահուն գծերի հյուսման սկզբից 26 շարք հետո սկսում են թևքատեղի ձևավորումը։ Ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 2 անգամ 3-ական, 3 անգամ 2-ական և 5 անգամ 1-ական ասեղ։ Փակում են 17 հատ (ինչպես թիկնամասում) և շարունակում հյուսումը, 1-ական հատ պակասեցնելով 2 շարքը մեկ 4 անգամ, 3 շարքը մեկ 3 անգամ, 10 շարքը մեկ 2 անգամ, 11 շարքը մեկ 3 անգամ։ Մինչև ուսագլուխ, առանց փոփոխության, հյուսում են 62 շարք և մնացած 4 շարքերում ձևավորում ուսի թեքությունը, ձախ կողմից դեպի վերին ռելս դուրս քաշելով 2 անգամ 4-ական ասեղ։ Փակում են 12 հատը՝ հիմնական թելով հյուսելով 1 շարք։ Սկսում են վերևի՝ առաջամասի ծալազարդված հատվածի հյուսումը։ Մեքենայի ձախ եզրին մոտ հավաքում են 17 հատ, հյուսում 2 շարք։ Այնուհետև աջից 5 շարքը մեկ 2 անգամ ավելացնում են 1-ական հատ։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում բոլոր ասեղները և աջից, հիմնական թելի հատվածով, հավաքում ևս 87 հատ։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 87 ասեղ և շարունակում թևքատեղի հյուսումը՝ ձախից աջ աշխատանքային դիրքի վերադարձնելով 7 անգամ 1-ական, 4 անգամ 2–ական, 3 անգամ 8-ական և 1 անգամ 9 ասեղ, աշխատանքային դիրքի բերում մնացած 39 ասեղը։ Հաջորդ 67 շարքերում ուսի թեքության համար աջից ավելացնում են 1-ական հատ 8 շարքը մեկ 4 անգամ, 7 շարքը մեկ 5 անգամ, հաջորդաբար 1 անգամ 7 շարքը մեկ, 1 անգամ 8 շարքը մեկ։ 67-րդ շարքից հետո դեպի վերին ռելս են դուրս քաշում բոլոր ասեղները, իսկ աջից 6 ասեղ բերում աշխատանքային դիրքի։ Ձախակողմյան առաջին ասեղն իջեցնում են ներքևի ռելսի վրա։ Օժանդակ թելով հավաքում են 5 հատ։ Այդ պահից մինչև վերջ հյուսում են առանց փոփոխության։ Հյուսման ավարտից հետո 5 հատ լայնության երիզաժապավենը ծալվում է շրջազգեստի հակառակ երեսի վրա՝ ձևավորելով ծալազարդվող մասի վերին եզրը, իսկ բացթողած հատերի տեղում