Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձգված հատերով ստացված է ծալագիծը (նկ. 14, ե)։ Միաժամանակ ձախից 20 շարքը մեկ 8 անգամ, 10 շարքը մեկ 14 անգամ, 5 շարքը մեկ 6 անգամ պակասեցնում են 1-ական հատ։ 87 հատ փակում են ձախից։

վզի բացվածքի խորությունը փոքրացնելու համար փոքրացնում են ծալազարդվող մասի աջ եզրի երկարությունը։ Դրա համար վերջին 32 շարքերում աջ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 16 անգամ 5-ական ասեղ, առաջին անգամ 13 ասեղ, հաշվի առնելով երիզաժապավենի 5 հատը։ Ձախից 1 ասեղ թողնում են, մնացած 5 հատերին ավելացնում 2 հատ։ Թիկնամասի վզի բացվածքի եզրի մշակման համար հյուսում են 90 շարք (հնարավորին չափ խիտ)։

Թևք։ Օժանդակ թելով հավաքում են 82 հատ, հյուսում մի քանի շարք։ Հյուսումը շարունակում են հիմնական թելով, երկու կողմից միաժամանակ ավելացնելով 1-ական հատ 7 շարքը մեկ 12 անգամ, 5 շարքը մեկ 2 անգամ, 4 շարքը մեկ 13 անգամ, 3 շարքը մեկ 10 անգամ, 2 շարքը մեկ 22 անգամ։ Այսպիսով կզբաղեցվեն մեքենայի բոլոր 200 ասեղները։

Սկսում են թևքի ուսագլխի հյուսումը, աջ եզրից (թիկնամասի կողմից) դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 անգամ 4-ական, 8 անգամ 3-ական, 6 անգամ 4-ական, 1 անգամ 7, 1 անգամ 8 ասեղ, իսկ ձախից (առաջամասի կողմից) միաժամանակ դուրս քաշում 6 անգամ 5-ական, 3 անգամ 4-ական, 9 անգամ 3-ական և 4 անգամ 4-ական ասեղ։ Կտրում են հիմնական թելը, բոլոր ասեղները բերում աշխատանքային դիրքի, թելն ամրացնում եզրային ասեղին, հյուսում 2 շարք և առանց ձգելու փակում հատերը։ Հայելային արտացոլման եղանակով հյուսում են երկրորդ թևքը և մշակում թևքերի ներքևի եզրերը։ Յուրաքանչյուր թեզանիքի համար աշխատանքային դիրքի են բերում 54 ասեղ, դրանց անցկացնում ներքևի եզրերի բաց հատերը (գործվածքը հակառակ երեսով շրջելով դեպի հյուսողը)։ Հատերն «ուտեցնելու» համար յուրաքանչյուր երկրորդ ասեղին անցկացնում են 2-ական հատ։ Հյուսում են 28-ական շարք և հանում հատերը՝ օժանդակ թելով հյուսելով մի քանի շարք։ Թեզանիքների եզրերի բաց հատերը ձեռքի հորիզոնական տրիկոտաժային կարով միացնում են սկզբնական շարքերին։

Դետալները հակառակ երեսից (գործվածքի շիտակ երեսից) խոնավ շորով արդուկում են։ Առաջամասի, թիկնամասի և թևքերի կողքի կարերն արվում են ուղղաձիգ կարով, շիտակ երեսից (գործվածքի հակառակ երես) երկուսի փոխարեն 1-ական թել բռնելով։ Դետալների մնացած մասերն իրար միացնում են ձեռքի դարձկարով։ Աջ ուսի վրա, վզի ուղղությամբ, անում են 3 ծալք։ Թիկնամասում երիզաժապավենն ամրացնում են առաջին և երկրորդ հատասյունակների արանքում, շարունակելով ծալագծի հյուսումը։ Երիզաժապավենի ծայրերը միացնում են հորիզոնական կարով։ Հյուսում են զարդաքուղը և խնամքով ամրացնում դետալների միացման գծերին։ Գոտկատեղով անցկացնելու համար 2 քուղ են հյուսում։ Շրջազգեստի ներքևի եզրը խծպում են գաղտնակարով և զգեստը խոնավ շորով արդուկում։

Այդ նույն ձևվածքով, փոխելով երկարությունը, կարելի է հյուսել տոնական բլուզ։ Այս դեպքում անհրաժեշտ է հավաքել 188-ական հատ, թիկնամասում մինչև թևքատեղի գիծը հյուսել 62 շարք, իսկ առաջամասում մինչև դետալների միացման գիծը, 36 շարք։ Ավելի լավ է դետալների ներքևի եզրերը ձևավորել 1x1 երիզահյուսքով, այն հյուսելով 2 տակ թելով և, ըստ սխեմայի, փակելով թելած ասեղով։

Կարելի է ոսկեթելով հյուսել առաջամասի ծալազարդ հատվածը և դրան հարող մի թևքը, իսկ մնացած մասերը միագույն թելով։

Կոստյում (նկ. 51)։ Չափսը՝ 48-50։

Վզի նավակաձև բացվածքով ջեմպեր։ Բրդե թելի քանակը՝ 420 գ (№ 32/2, 4 տակ թել), օրինակ, 100 գ բաց մանուշակագույն և 320 գ մուգ մանուշակագույն թելեր։ Հատանմուշը. 1 սմ = 3,2 հատ, 1 սմ = 5,2 շարք, 1x1 երիզահյուսքի հատանմուշը. 1 սմ = 3,3 հատ, 1 սմ = 5,5 շարք։

Ամբողջահյուսված թևքերով ջեմպերը կազմված է առաջամասից և թիկնամասից, որոնք հյուսվում են առանձին, այնուհետև միացվում։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Առաջամասում նեղ զոլեր են արվում, առաջամասի մեջտեղի անկյունաձև նախշն արվում է թարս հյուսքով, թեզանիքը և գոտին՝ 1x1 երիզահյուսքով։ Վզի բացվածքը ձևավորող երիզաժապավենը ծալվում է դեպի ջեմպերի շրջոնքը։

Թիկնամաս։ Հյուսումն սկսում են մի թևքի ներքևի եզրից դեպի մեջտեղի գիծը, այնուհետև մեջտեղի գծից դեպի երկրորդ թևքի ներքևի եզրը։ Մեքենայի աջ եզրից 34 ասեղ թողնելով օժանդակ թելով հավաքում են 48 հատ, հյուսում մի քանի շարք, ապա ձախից աջ մուգ մանուշակագույն թելով 1 շարք հյուսում։ Բոլոր ասեղները դուրս քաշելով դեպի ձախ՝ 5 անգամ 9-ական ասեղ վերադարձնում են աշխատանքային դիրքի։ Աշխատանքային դիրքի են բերում ձախակողմյան վերջին 3 ասեղը, այնուհետև ձախից, առանց փոփոխության, հյուսում 116 շարք, իսկ աջ կողմից միաժամանակ 1-ական հատ ավելացնում 12 շարքից հետո 1, 11 շարքից հետո 1, 12 շարքից հետո 2, 11 շարքից հետո 1 անգամ։ Վերը նշված հերթագայումը կրկնում են 5 անգամ և վերջում՝ 12 շարքից հետո, ավելացնում 1 հատ։ Ձախ կողմում 166 շարք հյուսելուց հետո ձախից նույնպես ավելացնում են 1-ական հատ 4 շարքը մեկ 3 անգամ, 3 շարքը մեկ 10 անգամ։

Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում և ձախ կողմում օժանդակ թելով հավաքում 74 հատ, հյուսում մի քանի շարք և 1 շարք մուգ մանուշակագույն թելի հատվածով։ Ձախ կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 74 ասեղ, մնացած ասեղները վերադարձնում աշխատանքային դիրքի և շարունակում հյուսումը՝ աջից ձախ աշխատանքային դիրքի վերադարձնելով 2 անգամ 2-ական, 3 անգամ 3-ական ասեղ։ Ասեղների վերջին խմբի հետ աշխատանքային դիրքի են վերադարձնում կողքի 61 ասեղը։ Այնուհետև ձախից թիկնամասի ներքևի եզրը հյուսում են ուղիղ։ Աջ կողմում 301 շարք հյուսելուց հետո սկսում են վզի սահուն բացվածքի հյուսումը։ Միաժամանակ հյուսում են երիզաժապավենը։ Դրա համար աջից աշխատանքային դիրքի են բերում 7 ասեղ, աջ եզրի 7-րդ ասեղն իջեցնում ներքևի ռելսի վրա։ Օժանդակ թելով հավաքում են 6 հատ, հյուսում մի քանի շարք և հյուսումը շարունակում մուգ մանուշակագույն թելով։ Վզի բացվածքի գծով 7 շարքը մեկ 6 անգամ 1-ական հատ պակասեցնում են հետևյալ կերպ. 10-րդ հատը աջից ձախ փոխադրում են 11-րդ ասեղի վրա, մնացած հատերն աստիճանաբար տեղափոխում՝ լրացնելով 10-րդ ասեղը, չմոռանալով այդ ընթացքում աջ եզրից 7-րդ ասեղը միշտ