պետք է 2 անգամ ավելի լինի թելի տրամագծից։
Գործվածքը լինում է հարթ և կլոր (խողովակաձև)։ Հարթ գործվածքը հյուսում են ուղիղ և հակառակ ուղղություններով, այսինքն շիտակ և հակառակ երեսից։ Օգտագործում են 2 շյուղ կամ կլոր շյուղեր։ Կլոր գործվածքը հյուսում են միայն շիտակ երեսից, այսինքն մի ուղղությամբ, անհրաժեշտ են երկսայր կամ կլոր շյուղեր։
Նախշերի նկարագրության մեջ, որպես կանոն, կենտ շարքերը համապատասխանում են շիտակ, իսկ զույգ շարքերը հակառակ երեսին։
Սկզբնական շարք։ Թելը բռնում են ձախ ձեռքով (նկ. 1)։ Երկու շյուղը միասին անցկացնում են կծիկից եկող թելի տակով, վերցնում ցուցամատի վրայի թելը և անցկացնում բթամատի վրայի օղակի միջով (նկ. 2)։ Բթամատը հանում են օղակից և թելը ձգում։ Այս գործողությունների կրկնությամբ ստացվում է հատերի շղթա՝ սկզբնական շարքը (նկ. 3)։
Եզրահատերը յուրաքանչյուր շարքի առաջին և վերջին հատերն են։ Շարքի սկզբի հատը չեն հյուսում, այլ վերցնում են աջ շյուղով։ Եթե հյուսելիս օգտագործում են տարբեր գույնի թելեր, ապա յուրաքանչյուր գույնի առաջին հատը շիտակ են հյուսում, որպեսզի նոր թելն ամուր կապվի կողքի հատին։ Գործվածքի հավասար (ծամի նման) եզր ստանալու համար շարքի վերջին հատը թարս են հյուսում։
Անհավասար (ատամնաձև) եզր ստանալու համար շարքի վերջին հատը շիտակ են հյուսում։
Շիտակ և թարս հատերը կարելի է հյուսել 2 եղանակով։
1. Շիտակ հատը հյուսում են հատի առջևի կողմից, շյուղն անցկացնում են ձախից աջ ձախ շյուղի հատի միջով, աշխատաթելը շյուղի ծայրով հանում հատի արանքով և ձգում (նկ. 4)։ Այս հատին համապատասխանում է նկ. 4, ա-ում բերված թարս հատը։
2. Շիտակ հատը հյուսում են հատի հետևի կողմից, շյուղը մտցնում են հատի մեջ աջից ձախ (նկ. 5)։ Այս հատին համապատասխանում է նկ. 5-ում բերված թարս հատը։ Քանի որ այսպիսի հատերով գործվածքը խիտ է ստացվում, խորհուրդ է տրվում նշված եղանակը կիրառել երիզահյուսքի և ուղիղ հյուսքի համար։ Ուռուցիկ նախշերը նման հատերով հյուսելիս տափակ են ստացվում, իսկ որոշ նախշեր (հիմնականում հավելահատով) աղավաղվում են։
Հավելահատերը լինում են շիտակ և թարս։ Շիտակ հավելահատը (նկ. 6) ստացվում է շյուղը թելի տակով աջից ձախ անցկացնելով։ Թարս հավելահատը (նկ. 6, ա) ստացվում է շյուղը թելի տակով ձախից աջ անցկացնելով։ Թարս հավելահատերը հազվադեպ են օգտագործում, քանի որ շատ նախշեր (օրինակ, անգլիականը) աղավաղվում են, իսկ ցանցահյոաքի անցքերը շատ մեծ են ստացվում։
Հատերի պակասեցումը։ Հատերը պակասեցնում են ամրացնելով (փակելով) և ձգելով։ Սովորաբար նմուշը նկարագրելիս պակասեցնելու ձևը նշվում է։ Գործվածքի եզրերից մեկական հատ պակասեցնելու համար 2 հատ միասին են հյուսում։ Մի քանի հատ պակասեցնելու համար հատերը հաջորդաբար ամրացնում են այնպես, ինչպես վերջին շարքը փակելիս։ Հատերը կարելի է պակասեցնել և՛ շիտակ, և՛ հակառակ երեսից։ Հատերը շարքընդմեջ պակասեցնելու դեպքում մի եզրից ամրացնում են շիտակ, իսկ մյուս եզրից՝ թարս շարքի հատերը։
Շիտակ երեսից 2 հատ միասին կարելի է վերցնել՝ շյուղը մտցնելով ձախից աջ (նկ. 7) կամ աջից ձախ (նկ. 7, ա)։ 3 հատ միասին կարելի է հյուսել, ա. շյուղը մտցնելով աջից ձախ (նկ. 8), բ. շյուղը մտցնելով ձախից աջ (նկ. 8, ա), գ. միջին և առաջին հատերի տեղերը փոխելով և վերցնելով 3 հատ միասին՝ ձախից աջ (նկ. 8, բ. 8, գ)։
Երկու հատ միասին թարս հյուսելու համար հատերը շյուղով վերցնել աջից ձախ և հյուսել թարս։ 2 հատ միասին ձախից աջ թարս հյուսելու դեպքում հատերը կխաչվեն (նկ. 9)։
Հատերի ավելացումը․ ա. մի հատից հյուսել իրար հաջորդող թարս ու շիտակ հատերի շարք (նկ. 10), բ. 2 հատի արանքից նոր հատ հյուսել (նկ. 10, ա), գ. հավելահատով (1 հավելահատ, 1 շիտակ ևն), դ. ձախ շյուղի վրայի հավելահատը հյուսել ձախից աջ (նկ. 10, բ), որպեսզի արանք չառաջանա։
Ցանցահյոաք ստանալու համար աջ շյուղով հավելահատ են վերցնում։ Առաջացած լրացուցիչ հատը հետագայում կա՛մ թողնում են, կա՛մ պակասեցնում (ըստ նախշի)։ Հաջորդ շարքում հավելահատը հյուսում են։ Հավելահատի տեղում անցք է առաջանում։ Ավելի խոշոր անցք ստանալու համար հաջորդաբար 2 հավելահատ են վերցնում, իսկ հաջորդ շարքը հյուսելիս դրանցից մեկը հյուսում են շիտակ կամ թարս, իսկ մյուսը՝ շյուղի վրայից գցում։ Կարելի է նաև