կրնկամասի բարձրությանը, որը որոշվում է հետևյալ կերպ. հյուսված կտորի մի կողմի եզրի ծամիկների թիվը պետք է հավասար լինի 1 շյուղի վրայի հատերի թվին (տվյալ դեպքում՝ 10)։ 1 շարք շիտակ հյուսելուց հետո կրնկամասը ձևավորելու համար հատերի թիվը բաժանում են 3 հավասար մասերի (եթե բաժանելուց մնացորդ է ստացվում, ապա այն ավելացնում են միջին մասին) և բաշխում հետևյալ կերպ. կողքի մասերի համար 6-ական հատ և 8 հատ միջին մասի համար։
1-ին շարք (հյուսվող մասի հակառակ երեսը)՝ թարս հատեր. հյուսում են մի կողքի 6 հատը, ապա միջին մասի բոլոր հատերը, բացի վերջին հատից, որը հյուսում են մյուս կողքի 1-ին հատի հետ միասին (2-րդ կողքի 5 հատը չեն հյուսում)։ Ապա հյուսվածքը շրջում են։
2-րդ շարք (հյուսվող մասի շիտակ երեսը)՝ շիտակ հատեր. եզրահատը վերցնում են և ձգում, ապա հյուսում միջին մասի բոլոր հատերը, բացի վերջին հատից, որը նույնպես հյուսում են 1-ին կողքի 1-ին հատի հետ միասին (աջից ձախ)։ Հյուսվածքը շրջում են։
1-ին և 2-րդ շարքերը կրկնում են այնքան, մինչև 2 կողքերի բոլոր հատերը հյուսվեն միջին մասի եզրահատերի հետ։ Աշխատանքն ավարտում են շիտակ երեսի շարքով՝ շյուղի վրա թողնելով միայն միջին մասի հատերը (8 հատ)։
Ծանոթագրություն. կրնկամասը հյուսելիս կարելի է բրդե թելին միացնել կապրոնե կամ որևէ այլ ամուր թել։ Կրնկամասը հյուսելուց հետո այդ թելը կտրել և շարունակել բրդե թելով։
Մինչև թաթի վերջնամասը հյուսում են կլոր շիտակ հատերով։ Այն շյուղով, որի վրա գտնվում են միջնամասի հատերը, հյուսվածքի եզրերից, շիտակ երեսից նոր հատեր են վերցնում (յուրաքանչյուր եզրահատից 1-ական հատ, ընդամենը 10 հատ)։ Ազատ շյուղով հյուսում են 1-ին շյուղի 10 հատը, ապա մյուս շյուղով 2-րդ շյուղի վրայի 10 հատը։ Հյուսած մասի մյուս եզրից ազատ շյուղով նոր հատեր են վերցնում (նույնքան, որքան մյուս եզրից) և այդ շյուղի վրա հյուսում միջին մասի հատերի կեսը (4 հատ)։ Այսպիսով, շյուղերի թիվը կրկին դառնում է 4, ընդ որում 3-րդ և 4-րդ շյուղերի վրայի հատերի թիվը պետք է ավելի լինի, քան 1-ին և 2-րդ շյուղերինը (որպեսզի գուլպան ոտնաթմբի մասում չսեղմի)։ Հյուսում են կլոր՝ 3-րդ և 4-րդ շյուղերի ավելորդ հատերը պակասեցնելով հետևյալ կերպ. 2 շարքը մեկ 2 հատ հյուսում են միասին թարս։ Որպեսզի պակասեցումից առաջացած հաստացումները քայլելիս չխանգարեն, հատերը պակասեցնում են 3-րդ շյուղի սկզբից և 4-րդ շյուղի վերջից, այսինքն՝ ոտնաթաթի եզրերից։ 3-րդ և 4-րդ շյուղերի վրա 10-ական հատ ստանալուն պես պակասեցումը դադարեցնում են և հյուսում մինչև ճկույթի ծայրը (տվյալ դեպքում 6 սմ)։ Գուլպայի քթամասի հյուսումն ավարտում են հետևյալ կերպ. 1-ին շյուղի սկզբի 2 հատը հյուսում են միասին շիտակ (աջից ձախ), 2-րդ շյուղի վերջի 2 հատը՝ միասին շիտակ (ձախից աջ), 3-րդ շյուղի սկզբի 2 հատը՝ միասին շիտակ և 4-րդ շյուղի վերջին 2 հատը՝ միասին շիտակ (աջից ձախ)։ Պակասեցնում են այնքան, մինչև շյուղերի վրա մնա 1-ական հատ։ Թելը կտրում են, անցկացնում հատերի միջով, ձգում և հակառակ երեսից հելունով ամրացնում։
Բերետը հյուսում են կլոր, 7 շյուղով, կենտրոնից (կարելի է հյուսել նաև եզրից)։ Քանի որ սկզբում 6 շյուղով անհնար է աշխատել, ապա 3 շյուղի վրա հավաքում են 6 հատ (յուրաքանչյուրի վրա 2-ական)։ Պայմանականորեն ընդունում են, որ յուրաքանչյուր հատը գտնվում է առանձին շյուղի վրա։ Այնուհետև եզրահատերը միացնում են։ Առաջին շարքը հյուսելիս՝ յուրաքանչյուր հատից հետո 1 հավելահատ են վերցնում։ Երկրորդ շարքում հավելահատեր են վերցնում յուրաքանչյուր 2-րդ հատից հետո, 3-րդ շարքում՝ 3-րդից հետո ևն։ Այսպես հյուսում են 8-9 սմ տրամագծով շրջան։ Այնուհետև բոլոր հատերը բաշխում են 6 շյուղի վրա և յուրաքանչյուր շյուղի վերջում շարքընդմեջ 1-ական հատ ավելացնում։ Հաշիվը չխառնելու համար 1-ին շյուղի 1-ին հավելահատը նշում են այլ գույնի թելով։ Այսպես հյուսում են 28-30 սմ, ապա 4-6 շարք, առանց ավելացնելու։ Բերետի խորությունը ստանալու համար հյուսումը շարունակում են շյուղերի սկզբի հատերը պակասեցնելով (հատերը զույգ հյուսելով)։ 8-9 սմ հյուսելուց հետո 4 շարք հյուսում են առանց պակասեցնելու, որպեսզի հնարավոր լինի եզրը ծալել և կարել։ Վերջին շարքի հատերն ամրացնում են շատ թույլ։
ՀՅՈՒՍՔԻ ՄԵՔԵՆԱ, ձեռքի մեքենա, որը նախատեսված է տանը տարբեր հյուսվածքներով (նաև ցանցահյուսք և ուռուցիկ հյուսք) իրեր հյուսելու համար։
Հ. մ-ով կարելի է պակասեցնել և ավելացնել հատերը, հյուսել երիզահյուսք, ուղղաձիգ, թեք, հորիզոնական կտրվածքներ, վզի «կարե», կիսակլոր, V–աձև բացվածքներ, հատակցում անել, ամրացնել եզրերը։ Մի քանի փոքր դետալներ (մանկական հագուստի թևքեր, բազկապատեր ևն) կարելի է հյուսել միաժամանակ։
Հ. մ. ունի խտության կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս, նայած մանվածքի համարին, հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ ստանալ տարբեր խտության գործվածք։
Ձեռքի մեքենայով հյուսելիս կարելի է օգտագործել միջին ոլորքի բրդե, բամբակե և սինթետիկ մանվածք։
Մեքենայով հյուսվածքը, շյուղերով կամ հելունով հյուսվածքի համեմատությամբ, ստացվում է ավելի հավասարաչափ և գեղեցիկ։ Հ. մ-ի կառուցվածքը հնարավորություն է տալիս շյուղերով սկսած հյուսվածքն ավարտել մեքենայով և, հակառակը, մեքենայով սկսածն ավարտել շյուղերով։
ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ, պետք է առաջին հերթին լինի հիգիենիկ և հարմարավետ։ Մ. հ-ի համար նախընտրելի են վառ, պայծառ, մաքուր գույները։
Ժամանակակից Մ. հ-ի շատ տեսակներ ընդհանուր են թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար։ Տաբատները, բաճկոնները, վերնաշապիկները, բաճկոնակները, գլխարկները հաճախ տարբերիչ հատկանիշ չեն ունենում։ Որպես