Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոփոխությունը, ինչպես նաև հիմնականում կանգնած աշխատելու անհրաժեշտությունը։

Կահավորանքի տեղակայումը։ Խոհանոցի կահավորանքի առանձին իրերը նպատակահարմար է տեղադրել հետևյալ հերթականությամբ. սառնարան, լվացակոնք, աշխատանքային պահարան, սեղան, սալօջախ, սպասքասեղան։ Ցանկալի է, որ սարքավորանքի բոլոր տարրերը՝ կահույքը և սարքերը, կիպ դրվեն իրար մոտ։

Առավել հարմար է խոհանոցային սարքավորանքի տարրերը տեղադրել շարքով՝ հիմնական պատերից մեկի երկայնքով (միաշար դասավորություն)։ Դա հեշտացնում է տնտեսուհու աշխատանքը, հնարավորություն տալիս հետևել միաժամանակ ընթացող բոլոր գործողություններին։

Եթե Խ-ի հատակագիծը և չափերը թույլ են տալիս, կարելի է սարքավորանքը տեղադրել անկյունով՝ կից պատերի երկայնքով (անկյունային դասավորություն)։ Այդ դեպքում անհրաժեշտ է նաև անկյունային սեղան-պահարան։ Դա հնարավորություն է տալիս օգտագործել սեղան-պահարանի լրացուցիչ աշխատանքային մակերեսը և տարողությունը։ Եթե սարքավորանքը դրված է Խ-ի խորքում անկյունային դասավորությամբ, անհրաժեշտ է տեղային լուսավորության աղբյուր։ Եթե Խ. երկարավուն է, սարքավորանքը կարելի է տեղադրել հանդիպակաց պատերի երկայնքով (երկշար դասավորություն)։ Այս դեպքում ևս հիմնական տարրերը՝ լվացակոնքը, աշխատանքային սեղան-պահարանը և սալօջախը պետք է դնել նույն պատի երկայնքով։

Ճաշասեղանի և լրացուցիչ այլ իրերի տեղն ընտրելիս պետք է նախատեսել որոշակի տարածություն սարքավորանքից օգտվելու, անցուդարձի և սեղանի շուրջ նստելու համար։

Խ-ի հարդարանքը։ Պատերի, սարքավորանքի և կահավորանքի առարկաների գույներն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն Խ-ի կողմնորոշումը և բնական լուսավորությունը, այլև անդրադարձած լույսի ազդեցությունը սննդամթերքի գույնի, իրերի նախշերի և մակատեսքի վրա, ներկած մակերևույթների գույնի հագեցածության և անդրադարձման գործակցի հարաբերակցությունը, հակառակ դեպքում խոհանոցային աշխատանքը հոգնեցնում է և կարող է ազդել տեսողության վրա (տես Լուսավորություն):

Խ-ի պատերը և կահավորանքը պետք է լինեն հեշտ մաքրվող։ Պատերի հարդարման համար սովորական յուղաներկից բացի, օգտագործում են պոլիվինիլացետատային, ջրաէմուլսային և այլ ներկեր, ինչպես նաև առողջապահական հատկություններով օժտված