Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է և կոճակներով։ Կարելի է հագնել նաև գոտուն կոճկվող ուսակապերով։

Գործվածքի ծախսը. 1 մ 35 սմ՝ 76 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 152-76։

Բամբակե գործվածքից տղայի կոստյում (նկ. 7)։ Բաճկոնը կցակարված գոտիով է, կոճկվում է առջևից կոճակներով։ Ունի վրադիր ձևավոր գրպաններ (կարելի է դրվագել) և կցակարված թեզանիքներ։ Օձիքը, զոլակը, թեզանիքները և գրպաններն այլ կտորից են։

Գործվածքի ծախսը. 1 մ (հիմնական), 40 սմ (լրացուցիչ)՝ 102 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-56։

Աղջկա վերնաշապիկ և տաբատ (նկ. 8)։ Կարված է երկու գույնի բամբակե գործվածքից։ Վերնաշապիկն ուղիղ է, ամբողջաձևված։ Առաջամասը և թիկնամասը փոթավորված են կցակտորի տակից։ Ներքևի եզրը, կտրվածքները, թևքաբերանները, կցակտորի և վզի փորվածքի եզրերը մշակված են ժապավենաքուղով։ Կարճ տաբատը գոտկատեղի մասում հավաքված է ռետինաքուղով, ունի գրպաններ։

Գործվածքի ծախսը. 1 մ 05 սմ (հիմնական) և 60 սմ (լրացուցիչ)՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 86-52։

Բամբակե գործվածքից ուսակապերով շրջազգեստի (նկ. 9) գոտկագիծը փոքր-ինչ բարձր է, կիսաշրջազգեստը փոթավորված է։ Բոլորածալի եզրերը նախապես մշակված են ժապավենաքուղով։ Կուրծքն ասեղնագործված է կամ դրվագված։

Գործվածքի ծախսը. 1 մ 45 սմ (հիմնական) և 25 սմ (լրացուցիչ)՝ 80 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 86-52։

Բամբակե գործվածքից ամառային շրջազգեստի (նկ. 10) վզի շրջագծով և կոճկելատեղի բացվածքի գծով ժապավենաքուղ է դրված։ Ներկարված կարճ թևքի ուսագլուխը փոթավորված է։ Թևքը թեզանիքով է։ Առաջամասը և փեշը զարդարված են բոլորածալով (եզրերը