Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիպական դարսի ծայրն ամրակարված է։ Օձիքը կանգնակին է ամրացվում կոճակներով։

Գործվածքի ծախսը. 1 մ 10 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 134-68։

Մետաքսե կամ բամբակե բարակ գործվածքից բլուզը (նկ. 14) ունի կանգուն օձիք։ Կոճկելատեղը մշակված է զոլակով։ Թևքն ավարտվում է թեզանիքով, ունի ռեգլան ձևվածք։ Կցակտորի շրջագծով բոլորածալ է դրված։

Գործվածքի ծախսը. 1 մ 70 սմ՝ 110 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-88։

Խառնագործվածքից աշնանային բաճկոնը (նկ. 15) նախատեսված է 10–12 տարեկան տղաների և աղջիկների համար։ Առաջամասում ունի մեծ գրպաններ՝ կոճկվող կափույրներով։ Թևքերը ռեգլան ձևվածքի են։ Բաճկոնը կարող է կոճկվել թե՛ աջից ձախ, թե՛ ձախից աջ։ Առաջամասի, թիկնամասի, ուսահատվածների շրջոնքի կողմից բամբակե կամ այլ կտոր է դրվում և մգդակվում։

Գործվածքի ծախսը. 1 մ 55 սմ՝ 150 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-76։

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՊԻՏԱԿԵՂԵՆ, պետք է լինի թեթև, հարմար, հիգիենիկ (օդանցիկ, խոնավածուծ)։ Այն չպետք է խանգարի շնչառությանը, արյան շրջանառությանը, կաշկանդի երեխայի շարժումները։ Նորածնի սպիտակեղենը (շապիկներ, թեթև կոֆտաներ, կապագլխարկներ և ծրարներ) պետք է ունենա հնարավորին չափ քիչ կարեր։ Արձակ շապիկների վզի բացվածքը երիզում են շեղ կամ ուղիղ կտորաշերտով, ծալում շիտակ երեսի վրա կամ էլ շրջահյուսում հելունով։ Խորհուրդ չի տրվում կրծքի երեխաներին հագուստը գլխից հագցնել, այդ պատճառով էլ շապիկները կարում են առաջամասում կամ թիկնամասում կտրված, առանց կոճկվածքի կամ ժապավենակապով։

Մ. ս. կարում են տարբեր գործվածքներից (բատիստ, մադապոլամ, ֆլանել, բյազ ևն)։

Նորածնի ծրար (նկ. 1). երկարությունը՝ 130 սմ, լայնությունը՝ 75 սմ։

Կապագլխարկ (նկ. 2). երկարությունը (ճակատի մեջտեղից մինչև պարանոցի ողը)՝ 20 սմ, գլխի շրջագիծը ճակատամասում՝ 18 սմ։

Արձակ շապիկ (նկ. 3). երկարությունը՝ 26 սմ, լայնությունը՝ 28 սմ։

Չոչաշոր (նկ. 4). գոտկատեղի կիսաշրջագիծը՝ 32 սմ։

Տղայի կիսավարտիք (նկ. 5). երկարությունը՝ 26 սմ, կոնքի կիսաշրջագիծը՝ 32 սմ։