(Թկ կամ Կկ) համընկնում են դարսի հետ, ապա սեղմոններն ընդգրկում են դարսի մեջ։ Որպես կանոն, միակողմանի դարսերի ներսի ծալագիծը պետք է համընկնի երկայնական թելի հետ։
Փոթեր (նկ. 4). դետալները զուգահեռաբար կամ կոնաձև լայնացնելով (կախված նրանից, թե որ մասում և որքան փոթեր պետք է անել)՝ կարելի է ստանալ փոթեր։ Եթե ամբողջ դետալն է փոթավորվում, ապա խորհուրդ է տրվում կիրառել զուգահեռ լայնացման եղանակը, դետալի վրա հավասարահեռ գծեր տանել, դետալը կտրել ըստ այդ գծերի և միմյանցից հեռացնել այնպես, ինչպես նկ. 4 ա-ում է պատկերված։ Կոնաձև լայնացնում են, եթե փոթավորում են միայն մի մասը (նկ. 4, բ)։ Լայնացման չափը կախված է գործվածքի որակից և ընտրված ձևից։ Նկարագրված եղանակները կիրառում են նաև հագուստի այլ մասերը փոթավորելու համար։
Կիսաշրջազգեստի ձևվածք (նկ. 5) պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ չափսերը՝ գոտկատեղի շրջագիծը (Գշ), կոնքի շրջագիծը (Կշ), կիսաշրջազգեստի