Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սինքրոհպակներին միացնելու համար լուսանկարչական խցիկի իրանի արտաքին կողմում կան համապատասխան բներ, ուր հագցվում է լուսաբռնկիչի միացնող կաբելի շտեկերը։ Լուսանկարչական ապարատներում ավելի հաճախ է նախատեսվում լուսաբռնկիչի անկաբել միացում՝ լուսանկարչական ապարատի իրանին լուսաբռնկիչն ամրացնելու կալիչում եղած հպակների միջոցով։

Լուսանկարչական ապարատների մեծ մասն ունի ինքնաթողք՝ մի հարմարանք, որն ապահովում է լուափականակի ավտոմատ գործարկումը միացնելուց 10-15 վ անց։ Ամենից հաճախ ինքնաթողքը տեղավորվում է լուսանկարչական ապարատի իրանում և կառուցվածքորեն միավորվում է փականակի մեխանիզմի հետ։ Լուսանկարչական ապարատի իրանի առջևի պատին կան զսպանակը լարելու լծակ և ինքնաթողքի մեխանիզմը միացնելու կոճակ։ Ինքնաթողքից սովորաբար օգտվում են այն ժամանակ, երբ թողքի կոճակի անմիջական սեղմումն անհնար է կամ անցանկալի՝ հաշվի առնելով նկարահանման պայմանները (օրինակ, լուսանկարչական ապարատի անշարժությունը չխախտելու համար, ինքնանկար անելիս)։

Լուսաքանակի որոշումը (լուսաժապավենի զգայունության և նկարահանվող օբյեկտի լուսավորվածության հաշվառումով) հեշտացնելու նպատակով ժամանակակից շատ լուսանկարչական ապարատներ ունեն ներկառուցված լուսակայացույցներ կամ լուսակայաչափիչ հարմարանքներ։ Լուսակայման պարամետրերը (պահաժամի և դիաֆրագմայի արժեքները) որոշվում են նկարահանման օբյեկտի պայծառության չափումների հիման վրա։

Ներկառուցված լուսակայացույցներով լուսանկարչական ապարատներում օգտագործվում են պահաժամն ու դիաֆրագման որոշելու և սահմանելու երկու տարբեր եղանակ։

Որոշ լուսանկարչական ապարատներում լուսակայման պարամետրերը որոշում են լուսակայացույցի հաշվիչով (լուսաժապավենի զգայունության հաշվառումով), այնուհետև, նկարահանման պայմաններին համապատասխան համակցությամբ դրանք դրվում են սովորական եղանակով, ձեռքով, այս դեպքում ներկառուցված լուսաէլեկտրական լուսակայացույցն օգտագործվում է այնպես, ինչպես սովորական ձեռքի լուսակայացույցը։

Կան նաև լուսանկարչական ապարատներ, որոնց լուսակայացույցները հաշվիչ չունեն։ Այդ լուսանկարչական ապարատներում լուսակայման պարամետրերից մեկն ընտրվում է կամայականորեն՝ ելնելով նկարահանման պայմաններից (օրինակ, արագ շարժվող առարկան կարելի է նկարել միայն փոքր պահաժամով, իսկ հստակորեն պատկերվող տարածությունը մեծ խորությամբ նկարահանելու համար անհրաժեշտ է դիաֆրագմավորել օբյեկտիվը), և դրվում է սովորական եղանակով։ Ընդ որում պահանջվող լուսաքանակն ապահովելու համար լուսակայման մյուս պարամետրը դրվում է նախապես տրված պարամետրի հաշվառումով, իսկ ընտրության ճշտությունն ստուգվում է սլաքավոր, լուսային կամ թվանշանավոր ցուցիչով, որը, հարմարության համար, տեղավորված է դիտանի տեսադաշտում։

Լուսակայաչափիչ հարմարանքներն ապահովում են պահանջվող լուսաքանակի որոշման ու սահմանման պրոցեսների մասնակի կամ նույնիսկ լրիվ ավտոմատացման հնարավորություն։

Լուսաքանակի կիսաավտոմատ սահմանմամբ լուսանկարչական ապարատներում լուսակայման պարամետրերից մեկը դրվում է ձեռքով կամայականորեն, ելնելով նկարահանվող օբյեկտի տեսքից կամ սյուժեից, իսկ մյուսը ավտոմատորեն՝ հաշվի առնելով արդեն տրված պարամետրի արժեքը։

Այս տեսակի լուսակայաչափիչ հարմարանքի գործողության սկզբունքը ցույց է տրված նկ. 8-ում։

Լուսաքանակի ավտոմատ սահմանումով լուսանկարչական ապարատներում հնարավոր է պահաժամի և դիաֆրագմայի ավտոմատ դրման երկու եղանակ. կամ լուսակայման երկու պարամետրերն էլ դրվում են միաժամանակ՝ որոշակի համակցությամբ (այդպիսի համակցություններն ընտրվում են լուսանկարչական ապարատը պատրաստելիս), որը նկարահանման տվյալ պայմաններում ապահովում է լավագույնին առավել մոտիկ լուսակայում, կամ էլ լուսակայման պարամետրերը դրվում են հերթականորեն՝ ավտոմատորեն փոփոխվելով (սկսած դրանցից մեկի մի որոշ սկզբնական արժեքից) այնքան ժամանակ, մինչև ընտրվում է դրանց լավագույն համակցությունը։

Լուսաքանակի ավտոմատ սահմանումով լուսանկարչական ապարատների լուսակայաչափիչ սարքի գործողության սկզբունքը կարելի է ցույց տալ նշված երկու եղանակներից մեկի օրինակով:

Պարկուճներ։ Բոլոր լուսանկարչական ապարատները (հազվադեպ բացառությամբ)