Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծել։ Նման կառուցվածքները պատրաստում են ճկած մետաղե խողովակներից, իսկ կավարամածի համար օգտագործում են տախտակներ, հաստ մետաղալար կամ պլաստմասսայե քուղեր։

Ա. հ-ի ձևավորման համար տարրեր են վանդակաճաղերը՝ վանդակավոր ուղղաձիգ պատերը (նկ. 7)։ Փայտե վանդակաճաղերի կրող կանգնակները պատրաստում են 60x120, 100x100, 40x50 մմ, իսկ կավարամածը՝ 60x60, 40x40 մմ հատվածքով ձգաչորսուներից։ Վանդակաճաղերի կանգնակները կարելի է պատրաստել մետաղե խողովակներից, կավարամածի համար հաճախ օգտագործում են մետաղալար կամ պլաստմասսայե քուղ։ Վանդակաճաղապատի բարձրությունը կարող է լինել 0,8-1,8 (2,0) մ։ Թառմաների և վանդակաճաղերի բազմազան համակցություններից այգում, հանգստի գոտում կարելի է ստեղծել հարմարավետ թեթև տաղավարներ։ Նման կառուցվածքի շինարարության դեպքում պետք է հաշվի առնել հողմա- և ձյունաբեռնվածությունը և դրանց ուղղաձիգ հենակները տեղադրել առավել խնամքով։

Ա. հ-ում նստարաններն ու սեղանները ցանկալի է պատրաստել փայտից՝ պահպանելով բնական տեսքը։ Օրինակ, լայնքով սղոցած կամ մի կողմից ռանդած ոչ բարձր հենակների վրա դրած գերանը հարմար աթոռ է։ Նստոցի լայնությունը պետք է լինի 22-25 սմ, գետնից բարձրությունը՝ 28-35 սմ։ 30-40 սմ տրամագծով և 40-42 սմ բարձրության ուղղաձիգ դրված գերանների կտորները յուրօրինակ աթոռակներ են։ 70-72 սմ բարձրության ուղղաձիգ դրված գերանները փոքր սեղանների համար կարող են հենարան ծառայել։ Ա. հ-ում հարմար է օգտագործել հյուսված կահույքի տարբեր տեսակներ, բացովի ննջաթոռներ, մետաղե հիմնակմախքով բազկաթոռներ։

Ա. հ-ում ցանկալի է նախատեսել մանկական անկյուն՝ տեղադրել ավազարկղ, ճոճ կախել ևն։ Այս դեպքում ջրավազանը կարելի է օգտագործել որպես լողավազան։

Այգու հատակգծման, մարգերի, պտղատու ծառերի, թփերի տեղադրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ագրոտեխնիկական, այլև գեղագիտական պահանջները (ծառերի սաղարթի ուրվագիծն ու չափը, տերևների ձևն ու գունային երանգները, ստվերի ուղղությունը)։ Հողամասի առավել գեղազարդարիչ տարրերը՝ ծաղկանոցները, սիզամարգերը, ծառերը, պտղատու թփերն անհրաժեշտ է տեղադրել տան շուրջը, իսկ բանջարանոցը՝ տնտեսական կառույցներին մոտ։

ԱՅԳԵՏՆԱԿ, ՀՀ-ում ըստ տեղանքի բնույթի (հարթ և ռելիեֆային) Ա-ներ կառուցում են տարբեր նախագծերով։ Հարթ տեղանքում կառուցվող տնակների համար կա 4 տիպի նախագիծ՝ 8 հատակագծային տարբերակով: Դրանցից 2-ը մեկ հարկանի մեկ սենյականոց են, 2-ը՝ մեկ հարկանի երկու սենյականոց, 3-ը՝ ձեղնահարկային երեք սենյականոց և 1-ը՝՝ ձեղնահարկային չորս սենյականոց։ Ռելիեֆային (թեք) տեղանքում կառուցվող