Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարվածներին (նկ. 3)։ Կաղապարամածը կազմված է հիմնակմախքից, ցեխապաշտպան վահանից, դրանք իրար կապող հեղույսի և մետաղալարային ոլորքի ամրակապերից։ Կաղապարամածը պատրաստում են տախտակից, նրբատախտակից, մետաղաթիթեղից և մետաղե անկյունակներից։ Բետոնի մակերեսին տարբեր ձևեր ստանալու համար օգտագործվում են ձևավոր կաղապարամածներ (նկ. 4)։ Տախտակներն ու նրբատախտակը օլիֆում կամ ներկում են յուղաներկով խոնավությունից պաշտպանելու համար։ Կաղապարամածում չպետք է լինեն ճեղքեր, քանի որ բետոնի զանգվածը լցնելու և տոփանելու ժամանակ դրանցից կարող է հոսել բետոնասերուցքը (բետոնակաթը)։ Ճեղքերը փակում են խծուծով, իսկ 10 մմ-ից ավելի դեպքում՝ փայտե ձողերով։ Կաղապարամածն օգտագործելուց առաջ մաքրում են ցեխից ու բետոնի մնացորդներից և լվանում։

Ամրանը պատրաստում են հարթ կամ պարբերական պրոֆիլի, 3-1,5 մմ տրամագծով պողպատե, երկաթե ձողերից կամ լարերից (նկ. 5)։ Որպես ամրան կարելի է օգտագործել նաև թավանային երկաթ, դրոշմիչ շերտեր, խողովակներ, ցանցեր ևն։ Ամրանի հիմնական տարրերը միմյանց հետ կապվում են փափուկ լարով։ Ամրանի ժանգոտումը և հոսակեղտերի առաջացումը կանխելու համար բետոնի արտաքին մակերեսի և ամրանի միջև անհրաժեշտ է թողնել պաշտպանիչ բետոնաշերտ։ Պաշտպանիչ շերտի հաստությունը ծածկի սալի, միջնապատերի, անջրպետների և սյուների համար 10-30 մմ է։ Բետոնի հետ անհրաժեշտ շաղկապումն ապահովելու համար ամրանը մետաղալարե խոզանակով խնամքով մաքրում են ցեխից (տիղմից)։

Լցված բետոնի հաստությունը պետք է լինի 15-20 սմ։ Լցնելու ժամանակ այն հավասարեցնում են, խառնում մխանով, տոփանում, միաժամանակ փայտե մուրճով թույլ հարվածում կաղապարամածին արտաքինից։ Կոշտ բետոնի խառնուրդի տոփանումն անհրաժեշտ է կատարել առավել խնամքով։

Բետոնի խնամքը. բետոնը նախագծային ամրություն ձեռք է բերում խառնուրդը լցնելուց 28 օր հետո, 20 °C ջերմաստիճանի և օդի 90 %-ից ոչ պակաս