և հնչյունային ուղեկցման հաճախամոդուլված ռադիոազդանշանների ու համապատասխան կրող հաճախություններով ճառագայթվում (էլեկտրամագնիսական տատանումների ձևով) շրջակա տարածություն։ Ճառագայթված տատանումները հասնում են ընդունող հեռուստատեսային անտենային, դրա միջոցով կերպափոխվում ռադիոազդանշանների (բարձր հաճախության հոսանքների ձևով), որոնք համառանցք կաբելով տրվում են Հ-ի մուտքին, որտեղ ուժեղացվում և կերպափոխվում են պատկերի ու հնչյունի։
Հեռուստատեսային հաղորդումն իրականացնում են մետրային և դեցիմետրային ալիքների, այսինքն՝ գերկարճալիքային (ԳԿԱ) ընդգրկույթներում։ Հաճախությունների այն շերտը, որը հատկացվում է մեկ հեռոատահաղորդումային ծրագրի պատկերի ու հնչյունային ուղեկցման ռադիոազդանշանների հաղորդման համար, կոչվում է հեռուստատեսային անցուղի։ Մետրային ալիքների ընդգրկույթում այդպիսի անցուղիները 12 են, դեցիմետրային ալիքների ընդգրկույթում՝ 40-ից ավելի։
Արբանյակային հեռուստատեսությունն իրականացվում է Երկրի արհեստական արբանյակների վրա տեղակայված հեռուստակայանների միջոցով։ Արբանյակային հեռուստածրագրերն ընդունելու համար պահանջվում են անտենաներից և ընդունիչ սարքերից կազմված հատուկ սարքավորումներ։ Անտենան «հավաքում է» ռադիոազդանշաններ, ուժեղացնում և հաղորդում ընդունիչ սարքին։ Վերջինս ռադիոազդանշանները ձևափոխում է այնպես, որ սովորական հեռուստացույցը դրանք վերծանի։ Հայաստանում կարելի է ընդունել եվրոպական երկրների համար աշխատող համարյա բոլոր արբանյակների ազդանշանները։
Գունավոր պատկերման Հ-ի տիպային կառուցվածքային սխեման բերված է նկարում, սև-սպիտակ պատկերման Հ-ներում նկարի ստվերագծված բլոկներն ու հանգույցները չեն օգտագործվում։
Հեռուստահաղորդումների վստահ ընդունման գոտին:
ԳԿԱ ընդգրկույթում հեռուստատեսային հաղորդումների ընդունման հնարավորությունը որոշվում է հաղորդող և ընդունող անտենաների միջև ուղիղ տեսանելիության առկայությամբ, որը կախված է հաղորդող անտենային տեղակայման հեռուստատեսային աշտարակի, ընդունող անտենային կախոցի բարձրությունից, ինչպես նաև տեղական պայմաններից (տեղանքից, կառուցապատման բնույթից, ռադիոընդունման խանգարումների առկայությունից)։ Հեռուստատեսային ռադիոհաղորդիչ կայանների ազդանշանների վստահ ընդունման գոտու շառավիղը, որպես կանոն, մի քանի տասնյակ կմ է։ Հ. արտադրող բոլոր գործարանները երաշխավորում են պատկերի, հնչյունային ուղեկցման նորմալ որակ և ապարատի հուսալի աշխատանք միայն այն դեպքում, եթե այն տեղակայվում է հեռուստահաղորդումների վստահ ընդունման գոտում և ճիշտ է շահագործվում։ Այս պայմանների ապահովման դեպքում արտադրող ձեռնարկությունները պարտավորվում են նաև Հ. գնելուց հետո որոշակի ժամանակի ընթացքում (1-2 տարի) անվճար վերացնել սխեմայի կամ արտադրական թերությունների հետևանքով առաջացած անսարքություններն ու խափանումները։
Ինչ պետք է հաշվի առնել հեռուստացույց գնելիս։
Արդի Հ-ներն արտադրվում են տրանզիստորների և ինտեգրալային միկրոսխեմաների հիման վրա։ Հ-ների մոդելներում կիրառվում է ծրագրերի սենսորային փոխարկում։ Ժամանակակից մոդելներն ունեն սնման իմպուլսային աղբյուր՝ նախկինում կիրառվող ուժային տրանսֆորմատորով սարքվածքի փոխարեն։ Թողարկվում են 16, 25, 32, 40, 51, 61 և 67, 72, 117 սմ և այլ չափերի (ըստ անկյունագծի) էկրանով Հ-ներ։
Հեռուստացույցի կարևորագույն բնութագրերը։
Հեռուստացույցի զգայունությանը, որն արտահայտվում է միկրովոլտերով, որոշվում է վստահ ընդունման համար անհրաժեշտ ռադիոազդանշանի նվազագույն մուտքային լարումով։ Որքան փոքր է այդ լարումը, այնքան բարձր է զգայունությունը և, հետևաբար, այնքան ավելի մեծ հեռավորություններից է հնարավոր ընդունել հեռուստահաղորդումները։ Մոտավորապես 50 մկՎ զգայունության արտաքին լավ անտենայով Հ. ապահովում է հզոր կայանի ազդանշանների ընդունումը 60-70 կմ հեռավորությունից։
Պատկերի հստակությունը գնահատվում է հեռուստատեսային փորձաղյուսակով, որը պարունակում է Հ-ի կարգավորման և ընդունվող պատկերի պարամետրերի (չափեր, լուծունակություն, աստիճանավորման աղավաղումներ, տեսածրման զգայունություն, կրկնական պատկերների ինտենսիվություն, տողընդմեջ տեսածրման որակ ևն) գնահատման համար անհրաժեշտ տարրեր։ Գունավոր պատկերի որակի ստուգման հեռուստատեսային փորձաղյուսակը լրացուցիչ պարունակում է գունավերարտադրության ճշգրտությունը, գունային հստակությունը, սպիտակ գույնի հաշվեկշիռը և այլ պարամետրեր հսկելու տարրեր։
Ձայնական բնութագրեր։ Հ-ի ձայնական համակարգով վերարտադրվող ձայնային հաճախությունների շերտը և այդ համակարգով ստեղծվող ձայնային հզորությունը որոշում են ձայնի վերարտադրության որակը։ Ականջով