Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աճը։ Ցրտահարվում է -0.5...-1 °C–ի պայմաններում, իսկ –1 ...-3 °C-ում բույսերը վնասվում և հաճախ ոչնչանում են։ Պարարտացնելիս Պ. լավ է աճում։ Ազոտական պարարտանյութերի բարձր չափաքանակները փարթամացնում են վերգետնյա փրերը և ուշացնում պտուղների հասունացումը։ Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերն արագացնում են պտուղների հասունացումը և լավացնում որակը։

Պ-ի վեգետացիայի շրջանը երկար է։ Առաջին պտուղներն սկսում են հասունանալ սերմի ցանքից 100-130 օր հետո։ Դրա համար էլ աճեցնում են սածիլներով։ Սածիլները տնկելուց 2-3 օր առաջ պետք է հողամասը ջրել։ Սածիլ տնկելու համար ջրակոսի կատարին, սահմանված հեռավորությամբ, բացում են բներ, սածիլը հողագնդով կամ թաղարով դնում բնի մեջ (մինչև առաջին իսկական տերևները) և շուրջը հողը լավ սեղմում ու ամրացնում։ Յուրաքանչյուր շարքում տնկումն ավարտելուց հետո ջրում են, հետևելով, որ ջուրը սածիլները չծածկի։ Սածիլը տնկելուց 3-4 օր հետո ստուգում են և չկպած սածիլների տեղը լրացնում ու ջրում են (առաջին վեգետացիոն ջուրը), որից հետո կատարում են առաջին փխրեցումը։ Երբ սածիլներն սկսում են աճել և ստանալ մուգ կանաչ գույն, ջրում են երկրորդ անգամ, որից 2-3 օր հետո կատարում խոր բուկլից, միաժամանակ քաղհան և առաջին սնուցումը (օրգանահանքային պարարտանյութերով)։ Ջրում են ըստ բույսերի պահանջի։ Հետագա մշակությունը քաղհանն է, փխրեցումը, սնուցումը և բուժումները։ Վեգետացիայի ընթացքում Պ–ի հողամասը քաղհանում են 3-4, փխրեցնում՝ 2-3, սնուցում՝ 3 անգամ։ Առաջինը սածիլը դաշտ փոխադրելուց 10-15 օր հետո, խոր բուկլիցի ժամանակ, երկրորդը՝ առաջին և երկրորդ ծաղկաողկույզների պտղակալման ընթացքում, և երրորդը՝ 2-3 անգամ բերք հավաքելուց հետո։ Սնուցում են գոմաղբաջրով և հանքային պարարտանյութերով։

Վեգետացիայի ընթացքում բույսերը պետք է ձևավորել ժամանակին (5-7 սմ երկարությունից ոչ ավելի), բճատել տերևանութերի բճաշվերը։ Պտուղների հասունացումն ու աճն արագացնելու համար բերքատու ընձյուղների ծայրերը և ծաղկակիր ողկույզները (որոնք չեն պտղակալել) պետք է հեռացնել։

ՀՀ-ամ շրջանացված են վաղահաս Արաքս 322, Հոբելյանական 261 և այլն, միջահաս Երազ, Լուսինե, Էջմիածնի 260, Նվեր, Գայանե, Մասիս 202 և այլն, միջաուշահաս Հայկական շտամբովի, Զվարթնոց, Արամուս և այլ սորտերը։

ՊՈՄՊ, օգտագործում են ջրհորներից, գետերից և ջրամբարներից ոռոգման և տնտեսական այլ նպատակների համար անհրաժեշտ ջուրը արտամղելու և տարբեր ծավալներ լցնելու համար։ Թողարկում են էլեկտրական և ձեռքի Պ-եր։ Էլեկտրապոմպերից առավել տարածված են կենտրոնախույս և թրթռական Պ-երը։

Կենտրոնախույս ուղղաձիգ էլեկտրապոմպը նախատեսված է ջրհորից, հորատանցքից կամ բաց ջրամբարից մաքուր ջուր արտամղելու համար։ Այն կարող է 1 ժամում 7 մ խորությունից արտամղել 1,3-1,5 մ³ ջուր։ Պ-ի ստեղծած ընդհանուր ճնշումը ջրի սյան 20 մ է։ Թողարկվում է 220 Վ լարվածության, 350 Վտ հզորության, 5,3 կգ զանգվածով։ Պ. կարելի է ամրակայել ջրհորում կամ գետնի մակերևույթին կամ չամրակայել (լողացող Պ.)։ Ամրակայելու դեպքում օգտագործում են 3/4 դյույմ (19,05 մմ) տրամագծով պողպատե ջրմուղ խողովակներ, իսկ ժամանակավոր շահագործման դեպքում Պ-ի իրանին ամրացվում են պողպատե խողովակապտուկներ՝ նրան ռետինե ճկափողեր միացնելու համար։

Էլեկտրապոմպը կազմված է Պ-ից և էլեկտրաշարժիչից։ Պ-ի հիմնական մասը՝ բանող անիվը, մետաղե սկավառակի տեսքով շարժանիվն է, որի վերին մակերևույթին տեղադրված են թիաթաթեր։ Շարժանիվն ամրացվում է էլեկտրաշարժիչի լիսեռին։ Բանող անվի պտույտի (5000 պտույտ/ր) ժամանակ, ջուրը ընդունող խողովակաշարին միացրած ներքին ներծծող խոռոչից, անվակունդի անցքերով լցվում է վերին ճնշումային խոռոչի թիակների վրա և կենտրոնախույս ուժի ազդեցությամբ մղվում ճնշումային խողովակաշար։

Պ. աշխատում է միայն այն դեպքում, երբ դրա խոռոչներն ու ընդունող խողովակաշարերը նախապես լցված են ջրով։ Պ. ջրով լցնել և գործարկել կարելի