Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են։ Ծաղկում են առատ և տևական։ Ձմեռադիմացկուն են և հիվանդությունների նկատմամբ կայուն։ Կան կարմիր, նարնջագույն, վարդագույն, սպիտակ բազմաթիվ սորտեր։

Պարկային վարդեր. այս խմբին են պատկանում վայրի աճող մասրենու առավել զարդարիկ տեսակները, դրանց պարկային ձևերն ու հիբրիդները։ Դրանք ուժեղ աճող, սակավապահանջ, 200 սմ բարձրության թփեր են։ Արժեքավոր տեսակներից է կնճռոտ վարդը (Վ. ռուգոզա), որն ունի բազմաթիվ տարատեսակներ և ձևեր՝ վառ կարմիր, սպիտակ, պարզ և բազմաթերթ ծաղիկներով։ Ծաղկում է տևական, ունի կրկնածաղկման հատկություն։

Վ. տնկում են խմբերով, եզրածուներում և եզրազարդերում։ Խմբական տնկումների համար նպատակահարմար են հիբրիդ թեյավարդերը և պարկային վարդերը, եզրազարդերի և եզրածուների համար՝ ֆլորիբունդան, պոլիանտ վարդերը։ Պարկային Վ. հարմար են նաև միայնակ տնկելու համար։

Տեղի ընտրությունը։ Վ-ու համար պետք է ընտրել բաց, արևոտ, քամիներից պաշտպանված տեղ։ Ստվերում վատ է աճում, թույլ ծաղկում, ավելի ուժեղ վարակվում վնասատուներով և հիվանդություններով, վատ ձմեռում։

Հողը։ Վ-ու համար պիտանի են մշակված (կուլտուրացված), բերրի, չեզոք ռեակցիայով հողերը։ Աշնանը հողը վարում են 40-50 սմ խորությամբ և պարարտացնում օրգանական պարարտանյութերի մեծ չափաքանակով (1,5-2 կգ գոմաղբ, կոմպոստ՝ յուրաքանչյուր թփին)։ Տնկումից առաջ տալիս են հանքային պարարտանյութեր, յուրաքանչյուր թփին՝ 20-25 գ։ Օգտակար է վառարանային մոխիրը (20-25 գ թփին)։ Տրված պարարտանյութերը բավարարում են Վ-ուն առաջին երկու տարիներին։ Հետո պետք է սնուցել վեգետացիայի ընթացքում։

Տնկումը. լավագույն ժամկետը վաղ գարունն է (մինչև բողբոջների արձակումը)։ Տնկումից առաջ պետք է կտրել ընձյուղները՝ կարճ, արմատները՝ աննշան։ Հիբրիդ թեյավարդերի, պոլիանտ վարդերի, ֆլորիբունդայի վրա թողնում են 3-5 աչք, պարկային վարդերը կարճացնում են երկարությունը 1/3-1/4-ով։ Լավ կպչելու համար արմատները կարելի է թրջել կավի և գոմաղբի խառնուրդով (3:1 հարաբերությամբ)՝ 1 դույլ