Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տերևներն ու ծղոտը պարտադիր կերպով հավաքել։ Ցածկելը նպաստում է առողջ բույսերի պահպանմանը, գեղազարդիչ հատկությունների բարձրացմանը։ Վ. նախկին տեղում կարելի է տնկել 4-5 տարի հետո, ավելի շուտ տնկելիս հողը պետք է փոխել։

Խնամքը պետք է սկսել վաղ գարնանից։ Հիվանդ բույսերը հեռացնել հողագնդով։ Դա սեզոնի ընթացքում կրկնել մի քանի անգամ։ Վեգետացիայի շրջանում բույսերը սնուցել, մոլախոտերը քաղհանել, հողը փխրեցնել, կանոնավոր կերպով ջրել, առանձնապես կոկոնակալման, ծաղկման և թառամելու (2-3 շաբաթ) շրջանում։ Լավ տնկանյութ ստանալու համար ծաղկման սկզբում ծաղկագլխիկները պոկել։

Սոխուկների հողից հանումը և պահումը. Վ. պետք է ամեն տարի հողից հանել (տերևների դեղնումից հետո)։ Հունիսի վերջերին սոխուկների ծածկութային թեփուկները դառնում են բաց դարչնագույն, բայց ամբողջովին չեն չորանում։ Սոխուկները պետք է հանել պարտեզային եղանակներով և մեկ շերտով դասավորել արկղերի կամ այլ ամանների մեջ։ 1-2 օր թողնել բաց վիճակում՝ ծածկի տակ, այնուհետև վրայի հողը թափ տալ, հին արմատներն ու թեփուկները զգուշորեն հեռացնել, տեղավորել արկղերում և 25-30 օր պահել շինությունում, որտեղ ջերմաստիճանը 20 °C–ից ցածր չպետք է լինի, խոնավությունը 70 %-ից ոչ ավելի, անհրաժեշտ է հաճախակի օդափոխել։ Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում սոխուկի ծաղկաբողբոջի զարգացումը դադարում է։ Մինչև տնկելը սոխուկները պետք է պահել մթության մեջ, մոտ 18°C ջերմաստիճանում, պարբերաբար ստուգել և հիվանդ սոխուկները հեռացնել։

Վ-ի նախաճեցումը. սոխուկները հողից հանելուց հետո կարևոր նշանակություն ունի ջերմաստիճանային ռեժիմը, որն ընդգրկում է 2 փուլ. նախ պետք է ներգործել բարձր ջերմաստիճանով (23-25°C, պահման սկզբից մինչև օգոստոսի կեսերը), այնուհետև ցածրով։ Եթե սոխուկները նախատեսված են վաղ նախաճեցման (հունվար) համար, ապա դրանք մեկ շաբաթ պետք է պահել 34°C ջերմաստիճանում, որն արագացնում է ծաղկաբողբոջների ձևավորումը։

Օգոստոսի սկզբներին սոխուկները տեղափոխել այլ տեղ, ուր ջերմաստիճանը 9°C է։ Ցածր ջերմաստիճանն անհրաժեշտ պայման է ծաղկացողունի բնականոն զարգացման համար։ Եթե բույսերը նախատեսված են ուշ նախաճեցման (մայիս) համար, ապա սոխուկները հողից հանելուց հետո մինչև սեպտեմբեր պետք է պահել 23°C, այնուհետև, մինչև տնկելը (հոկտեմբերի կեսերը), 17°C պայմաններում։

Տնկելու համար նախատեսված սոխուկները պետք է լինեն միանգամայն առողջ, մաշկն առանց մեխանիկական վնասվածքների, կլորավուն, 4-5 պահեստային թեփուկներով, առնվազն 3,5 սմ տրամագծով և ավելի քան 30 գ զանգվածով։ Տնկման հիմնանյութ կարող են ծառայել մաքուր գետային ավազը, տորֆը, ավազի և տորֆի, գետային ավազի և պարտեզային հողի խառնուրդը։ Քանի որ սննդանյութերի առկայությունը նպաստում է սոխուկների լավ պահպանմանը, ուստի սնուցումը պետք է կատարել սառը շինությունից սենյակ կամ ջերմոց տեղափոխելուց 10-12 օր հետո, օգտագործելով 10 լ ջրում լուծված 40 գ կալիումի սուլֆատ և 20 գ ամոնիակային բորակ։

Հոկտեմբերի կեսերին սոխուկները պետք է տնկել թաղարների, արկղերի մեջ (սորտերը չխառնել)։ Արկղի 2/3-ը լցնել հիմնանյութ և 1,5-2 սմ հեռավորության վրա սոխուկները տնկել՝ տակերը թեթևակի ներս սեղմելով։ Այնուհետև սոխուկների գագաթներին լցնել նույն հիմնանյութը, լավ ջրել և տեղափոխել նկուղ, որտեղ անհրաժեշտ է ապահովել 5-9°C ջերմաստիճան, մթություն, բարձր խոնավություն և շաբաթը 2 անգամ ջրել։ Արմատակալումը և ծլումը տևում է 16–22 շաբաթ (կախված սորտից)։ Սենյակ կամ ջերմոց տեղափոխել, երբ ծիլերը կունենան 5-7 սմ բարձրություն, իսկ ստորին մասում կշոշափվեն կոկոնները։ Սովորաբար դա արվում է ծաղկումից 3 շաբաթ առաջ։

Արմատակալած բույսերով արկղերը պետք է տեղափոխել 15-20°C ջերմաստիճան ունեցող շինություն։ Որպեսզի ցողուններն ավելի երկարեն, առաջին 3-4 օրը բույսերը պահպանել մուգ գույնի թղթե ծածկի տակ։ Աճումն ու ծաղկումը արագացնում է նաև օրը 2-3 անգամ գոլ ջուր ցողելը (մինչև տերևների բացվելը)։ Օդի խոնավությունը միշտ պետք է բարձր լինի։ Տնային պայմաններում թաղարների մոտ կարելի է թասերով ջուր դնել։ Երբ կոկոնները գունավորվում են, բույսերը պետք է դնել զով տեղ (պատուհանագոգի վրա, ապակուն մոտ)։ Դա կերկարացնի ծաղկման ժամանակը, ծաղիկներն ավելի կայուն կլինեն։ Վ-ով արկղերն ու թաղարները պետք է ջրել մինչև տերևների թառամելը, որից հետո այլևս չջրել։ Սոխուկները հողից հանել, մաքրել հին թեփուկներից, չորացնել 20°C պայմաններում և պահել ինչպես բաց