Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սնուցման անբավարարությունից։ Պետք է տնկել այնպես, որ «աչքերը» 3-5 սմ ծածկվեն հողով, միջբուսային հեռավորությանը լինի 90 սմ-ից ոչ պակաս, ցողունը՝ ուղղահայաց դիրքով։ Այնուհետև արմատների վրա հող լցնել, մատներով զգուշորեն պնդացնել, որ օդային բացակներ չմնան և արմատներն ու «աչքերը» չվնասվեն։ Առատ ջրել և թողնել, որ հողը նստի, իսկ տնկելուց հետո մնացած հողով մոտ 10 սմ բարձրության թմբիկ սարքել, որպեսզի արմատները դուրս չգան և ձմռանը պաշտպանված լինեն։

Խնամքը. հողը պետք է հաճախակի փխրեցնել, առանձնապես հորդ անձրևից հետո։ Արմատների շուրջը փխրեցնել 5-8 սմ-ից ոչ խորը, որպեսզի նոր ընձյուղները չկոտրվեն։ Խորհուրդ է տրվում հողի մշակումը սկսել գարնանը, հենց որ եղանակը նպաստավոր լինի, և շարունակել, քանի դեռ մոլախոտերը աճում են։ Այդ աշխատանքը ինչ-որ չափով կթեթևանա, եթե բուսակները ծածկվեն հողով, թեփով, տորֆով, որոնք բույսերը պաշտպանում են արևից, պահպանում հողի սառնությունը, խոնավությունը, կանխում էրոզիան։ Ք. պահանջկոտ է ջրի նկատմամբ, ուստի չոր ամռանը պետք է առատ ջրել (շաբաթը առնվազն մեկ անգամ), մեկ բույսին՝ 12-15 լ ջուր։ Կարելի է ջրին ավելացնել (կոկոնակալման փուլում) միկրոպարարտանյութեր. բոր՝ բորաթթվի ձևով (մի պտղունցը՝ մեկ դույլ ջրում) և մանգան կալիումի պերմանգանատի ձևով (լուծույթը պետք է լինի վարդագույն)։ Չինական Ք-երի շատ սորտերի ցողունի վրա զարգանում է մեկ կենտրոնական և երկու կողմնային բողբոջ։ Եթե կողմնային բողբոջները սիսեռի հատիկի մեծության հասնելուց հետո հեռացվեն, ապա կենտրոնական ծաղիկը կմեծանա։ Տնկման 1-ին տարում սովորաբար ծաղիկներ չեն առաջանում, իսկ հայտնվելու դեպքում (ոչ խոշոր և սորտին ոչ բնորոշ) բացվելուց առաջ դրանք պետք է կտրել (առանց ցողունի)։ Առավել գեղեցիկ ծաղիկներ առաջանում են 5-րդ տարում։

Պարարտանյութերը. Ք. տնկելիս հողը բավարար չափով պարարտացնելու դեպքում մի քանի տարի դրա կարիքը չի զգացվում։ Պարարտացնելու հաճախությունը որոշվում է հողի տեսակով։ Ծակոտկեն հողերն ավելի արագ են կորցնում սննդարար նյութերը, կավավազային և ավազակավային հոդերը ավելի քիչ քանակությամբ պարարտանյութեր են պահանջում։ Պահանջվում է մեծ քանակությամբ ազոտ և կալիում։ Աճման սկզբում և վեգետատիվ զանգվածի զարգացման հետ մեծանում է ազոտի պահանջը, ուստի երբ ընձյուղներն ունենան 8-10 սմ երկարություն, բույսին պետք է տալ ազոտային սնուցում։ Կոկոնակալման սկզբում կիրառել 2-րդ սնուցումը (ազոտ, ֆոսֆոր, կալիում), ծաղկման սկզբում՝ 3-րդը (ազոտ, ֆոսֆոր, կալիում), ծաղկումից հետո՝ 4րդը (կալիում, ֆոսֆոր)։ Սնուցումները տրվում են 10 մ²-ին՝ 1-2 տարեկանում՝ 40-ական գ ազդող նյութեր, 3-5 տարեկան և բարձր՝ 60-ական գ փայտի մոխիր (կալիում-ֆոսֆոր-կրային պարարտանյութ),