Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Ուչ-թեփեի արշավանքից հետո, երբ Բեկի հաղթության լուրը տարածվում է Սիսիանի մեջ, ինչպես ասեցի ձեզ, հավաքվում են նրա մոտ ավելի քան չորս հարյուր կամավորներ։ Դրանցից շատերը զենք և ձիաներ չեն ունենում։ Բեկը զինավորում է նրանց Կարա-չոռլուներից խլած ավարով, և առանց ժամանակ կորցնելու, սկսում է դիմել դեպի Շընհեր։ Շընհերը առանց կռիվի անձնատուր է լինում, և տեղային հայերը միանում են Բեկի հետ։ Նրա ուժերը այժմ ավելի զորություն են ստանում, մանավանդ, երբ Բեկը զարկում է շրջակա այլազգիներին և նրանցից խլած զենքերը բաժանում է իր նոր կամավորներին։

— Այդ լա՛վ է, — հայր սուրբը ծիծաղելով ընդհատեց սրբազանի պատմությունը․ — թշնամիներից խլել և իր կամավորներին զինավորել։ Ասպիսով Բեկը մեծ ծախսեր չի ունենա։

— Այսպես էլ պետք է, — պատասխանեց սրբազանը․ — մի՞թե պարսիկները մեզ հետ միևնույն կերպով չէին վարվում։ Մեր փողը, մեր կայքը, մեր զենքերը խլում էին, իրանց համար ասպատակներ էին պատրաստում ու հետ դառնում կրկին մեզ կողոպտում, կրկին մեր զենքերով մեր արյունն էին թափում։ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» — այդ օրենք է, և Բեկը խիստ խելացի կերպով է վարվում, որ հետևում է այդ օրենքին։

— Բայց նոր առակ լվարուք, Խորեն հայր սուրբ, — շարունակեց սրբազանը։ — Շընհերը գրավելուց հետո և շրջակա այլազգիներին ջարդելուց հետո, պարսիկների Ջվանշիր կոչված ցեղը, որ շատ հեռու չէ այնտեղից, լսում է Բեկի հաղթությունները և կատաղում է։ Տասնևվեց հազար հոգով դրանք գալիս են Բեկի վրա։ Կռիվը տևում է երկու ամբողջ օր և երկու ամբողջ գիշեր, վերջը Ջվանշիրները հաղթվում են, և թողնելով պատերազմի դաշտում ահագին ավար, սկսում են փախչել։ Ջվանշիներին օգնության են հասնում Կուրթլար ավանի պարսիկները։ Բեկը ուղարկում է նրանց դեմ Մխիթար սպարապետին և հրամայում է բոլորովին ոչնչացնել այդ ավանը։ Այժմ Կուրթլարը ներկայացնում է մոխիրի ահագին կույտ միայն, իսկ բնակիչներին սրից անց է կացրած։

— Այդ, եթե չասեմ անգթություն է, բայց փոքր-ինչ խիստ է, — նկատեց հայր սուրբը։

— Դուք սխալվում եք, Խորեն հայր սուրբ, — պատասխանեց սրբազանը։ — Բեկի սկսած գործի հաջողության ամենագլխավոր պայմանը ոչ թե նրա հաղթությունները կարող են լինել, այլ այն