Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուր զվարճանում էին, թռչկոտում էին, վազվզում էին և զանազան խաղեր էին անում, որպես կուսանոցների գիշերօթիկ աշակերտուհիները վերակացուների հսկողության ներքո։ Այստեղ երբեմն, գիշերային մթության ժամանակ, դուրս էին գալիս խանի գեղեցկուհիները և հանդիպում էին վարդենիների տակ թաքնված սիրահարին․․․

Ներքինապետը, լսելով Ասագից Զուբեյիդա խանումի փախստյան մասին, իսպառ կատաղեցավ։

— Ո՞ր կողմով փախան, թշվառ ծերուկ, — հարցրեց նա, — էգուց խանը քեզ կենդանի այրել կտա։

— Աստված էլ գիտե, որ ես մեղավոր չեմ, — պատասխանեց սարսափած ծերուկը, ցույց տալով կտուրի սանդուղքները։

Ներքինապետը վազեց դեպի սանդուղքները։ Իսկ ծերուկը իր սղոցի թեփով լցրած բարձը, իր անբաժան ընկերը, գրկած, դիմեց դեպի իր տիկնոջ բնակարանը, և, գլուխը դնելով սենյակի դռան մոտ, պառկեց, դարձյալ միևնույն վաղեմի տպավորության ներքո երևակայելով, թե իր տիկինը այնտեղ է։

Ներքինապետը բարձրանալով սանդուղքներից, փոքրիկ դուռը գտավ փակված։ Նա մի սաստիկ քացի տվեց, և տախտակները փշրվեցան հսկայի ոտքի հարվածքից։ Անցավ կտուրի վրա և վազեց դեպի պարտեզը, բնազդումով հասկանալով, որ փախստականները այն կողմով պիտի գնացած լինեին, որովհետև այնտեղ մարդիկ չկային։ Պարտեզից մի դուռ բացվում էր ուղիղ դեպի փողոցը։

— Կանգնեցե՜ք, — կանչեց ներքինապետը որոտալից ձայնով, երբ լսեց փախստականների ոտքերի խշխշոցը պարտեզի խոտերի վրա։

Խորեն հայր սուրբը կանգնեց, մյուսներին ասելով, որ հեռանան։

— Ձեզ եմ ասում կանգնեցե՜ք, — կրկնեց ներքինապետը ավելի խրոխտալի ձայնով։

— Ի՞նչ ես կամենում, — հարցրեց երիատասարդ աբեղան, վիթխարիի առաջը կտրելով։

— Ո՞ւր ես տանում դրանց։

— Այդ իմ գիտենալու գործն է։

— Քո գիտենալու գո՞րծն է, — խոսեց դառն ծիծաղով վիթխարին։ — Ահա այդ էլ իմ գիտենալու գործն է․․․

Վերջին խոսքերի հետ նա իր ծանր սուրը սաստիկ թափով իջեցրեց դեպի աբեղայի գլուխը։ Բայց աբեղան զարմանալի ճարպկությամբ