Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թոկերով կապկպել էին և դռների մոտ պահապաններ էին դրել։

Դերվիշին հայտնի էին նույն օրվա կռվի բոլոր հետևանքները, նրան հայտնի էր և իշխանի գերություն։ Գիշերով վերադառնալով կռվի դաշտից, նա առանց ժամանակ կորցնելու, վիրավորված խանին իր ցավակցությունը հայտնելու պատրվակով, մտավ նրա ամրոցը։ Խանին նա տեսնել չկարողացավ և տեսնել շատ ցանկություն ևս չուներ։ Այնտեղ գտավ ներքինապետ Ահմեդին և հաղորդեց նրան իշխանի հետ պատահած դժբախտությունը։

Ներքինապետը այս գիշեր հարյուրավոր աչքեր էր ստացել և Արգոսի նման ամեն բանի վրա հսկում էր։ Նա իսկույն շտապեց գերիների մոտ, իբր թե նրանց համբարելու համար է գնում, որ պահապանները գեղծումներ գործ չդնեն։ «Խանը այսպես վիրավորված, ընկած է, ամեն բան մնացել է անգլուխ, ասում էր նա, պետք է զգույշ լինել, որ անկարգություններ չպատահեն․․․»։

Պատերազմի խռովության պատճառով իշխանը մնացել էր առանց ճանաչվելու․ նրան խառնել էին հասարակ գերիների հետ։ Երբ ներքինապետը, բոլորին աչքից անցկացնելով, հասավ նրան, դարձավ դեպի պահապաններից մեկը և ծիծաղելով ասաց․

— Դրան ինչո՞ւ եք բերել այստեղ։

— Դա էլ հայ է, — պատասխանեց պահապանը։

— Դու կարծում ես ամեն հայ մեր թշնամին է։

— Ապա ի՞նչ է։

— Հիմա՜ր, դա Սևաքարի գյուղացիներից է, ես ճանաչում եմ, մելիք Ֆրանգյուլի խումբիցն է, որ այսօր օգնում էին մեզ, որ մերոնցից ավելի լավ էին կռվում Թորոսի զորքերի հետ։

— Ես այդ չէի իմանում։

— Դու չէի՞ր իմանում, որ մելիք Ֆրանգյուլի ամբողջ խումբը բաղկացած էր հայերից, բայց մեր բարեկամ հայերից։

— Այդ ես իմանում էի։

— Էլ ի՞նչ ես գլխիդ զոռ տալիս։

Ներքինապետը հրամայեց իսկույն արձակել «սևաքարեցի գյուղացուն»։ Նրա հրամանը անմիջապես կատարվեցավ։ Ներքինապետը մահմեդական ամրոցում այն անձնավորություններից մեկն է, որի խոսքը դողությամբ են լսում։

Ազատվելով իր կապանքներից, իշխանը ներքինապետից տեղեկացավ, որ մելիք Ֆրանգյուլը խանի մոտն է, տեղեկացավ և այն, որ գիշերը ամրոցում չէ մնալու, այլ գնալու է իր տունը։ Այդ