Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նեն պատմող-նկարագր. բնույթ, ըստ ձևի՝ դրանց մեջ կան թե՛ արձակ բանաստեղծություններ, թե՛ հանգավոր կամ անհանգ տաղաչափված քերթվածքներ: Հնագույն եղանակավոր քարոզից Գ. ժառանգել է բնորոշ կրկնակը և պարտադիր ու անփոփոխ վերջնամասը: Երաժշտ. առումով Գ., որպես կանոն, ունի վանկային կառուցվածք, սաղմոսատիպ, պարզ մեղեդի և ծավալվում է պատմող. ասերգի հունի մեջ: Գ. գանձ-շարքի առաջին միավորն է: Ուշ միջնադարում Գ. ժող. երգարվեստի ազդեցությամբ զգալի փոփոխություններ է կրել: Հայտնի են զուտ ծիս. կիրառության, այսպես կոչված՝ «մեռելաթաղի» Գ-եր, որոնցում Գ. անվանումը զուտ պայմանական է: Դրանք ըստ էության քնարական մահերգեր են՝ ոճով շատ մոտիկ ժող. ողբերին: Մեռելաթաղի Գ-եր են գրել Առաքել Բաղիշեցին, Մկրտիչ Նաղաշը և ուր.: Մեռելաթաղի որոշ Գ-եր, մեղեդիներով հանդերձ, բանավոր հասել են մինչև մեր օրերը: Գ-երը XI–XII դարերից ամփոփվել են Գանձարան կոչվող հատուկ մատյաններում: Ուշ միջնադարում զետեղվել են նաև Տաղարան (տես Տաղ) և Մաշտոց ժողովածուներում: Գրկ. Մ կ ր տ ի չ Ն ա ղ ա շ, Բանաստեղծություններ (աշխատասիր. Էդ. Խոնդկարյանի), Ե., 1965: Ա ռ ա ք ե լ Բ ա ղ ի շ ե ց ի, Բանաստեղծություններ (աշխատասիր. Ա.Ղազինյանի), Ե., 1971: Գ ր ի գ ո ր Ն ա ր ե կ ա ց ի, Տաղեր և գանձեր (աշխատասիր. Ա. Քյոշկերյանի), Ե., 1981: Թ ա հ մ ի զ յ ա ն Ն., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը 5–15-րդ դդ., Ե., 1985: Ա ր ե վ շ ա տ յ ա ն Ա., «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991: A r e v պ a t y a n A., Le genre du K’aroz (sermon melodisռ) dans le chant sacrռ armռnien, “Revue des ռtudes armռniennes”, 24, 1993. Աննա Արևշատյան

«ԳԱՆՁԱՍԱՐ» ա ս տ վ ա ծ ա բ ա ն ա կ ա ն կ ե ն տ ր ո ն: Ստեղծվել է 1991-ի հունվ. 11ին, Երևանում, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի օրհնությամբ և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի հրամանով: Կենտրոնն իր աշխատանքներն իրականացնում է ուսումնասիր., կրթ., քարոզչ., բարեգործ. և այլ ուղղություններով: Ուսումնասիրում է ձեռագրեր, կազմում քննական բնագրեր, թարգմանում գրաբար և օտար լեզուներով հրատարակված հայրաբանական աշխատություններ: Ուսումնասիրում և վերլուծում է Հայ եկեղեցու հայրերի և նշանավոր վարդապետների ժառանգությունը, հայ հոգևոր մշա-

կույթի (ճարտարապեԳԱՆՁԱՍԱՐԻ տություն, երաժշտություն, մանրանկարչություն, խաչքար, ծես ևն) զարգացման օրինաչափությունները և կանոնները: Կազմակերպում է քարոզներ, դասախոսություններ, զրույցներ, ցուցահանդեսներ, հաղորդումներ, սեմինարներ: Կենտրոնի գործունեության անբաժանելի ուղեկիցն է բարեգործությունը: Նրա հովանավորությամբ 1993-ի սեպտ-ից Երևանում գործում է «Զատիկ» մանկատունը: «Գ.» աստվածաբանական կենտրոնը հրատարակել է նույնանուն հանդեսի 1–6 հատորները (1991– 1996), «Շարականի» 1-ին հատորը (1997), դավան., խրատ., մեկնաբան., ծիս., հայագիտ. բնույթի գրքեր (շուրջ 53 անուն): «Գ.» աստվածաբանական կենտրոնի հիմնադիր ղեկավարն է Մեսրոպ քհն. Արամյանը: ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, տես Աղվանից կաթողիկոսություն: ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա: Հիմնադրվել է մինչև X դ.: Հայոց Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի՝ քաղկեդոնականության դեմ պայքարելու համար 949ին Խաչենում հրավիրած ժողովին մասնակցել է Գ. վ-ի վանական Սարգիսը: Սելջուկների դեմ պատերազմում զոհված Խաչենի Գրիգոր իշխանի աճյունը 1140-ին բերել և թաղել են Գ. վ-ում, որը, ըստ XII–XIII դդ. մատենագիր, օրենսդիր Մխիթար Գոշի վկայության, նրա նախնիների տապանատունն էր: ԱրցախԽաչենի Իշխանաց իշխան Հասան Ջալալ Դոլան 1216–38-ին կառուցել է Գ. վ-ի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (օծվել է 1240-ի հուլիսի 22-ին՝ Վարդավառի օրը): Ըստ Կիրակոս Գանձակեցու, իշխան Հասան Ջալալի կազմակերպած մեծ տոնախմբությանը ներկա է եղել 700 քահանա: Հյուրերի թվում էին Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ և եպիսկոպոսներ, Հայաստանի շատ վանքերի առաջնորդներ: Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին ունի ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք և հարուստ գեղ. հարդարանք: Ներսում, առագաստների տակ կան երկրաչափ. զարդաքանդակներ (շրջանաձև, աստղաձև, քառակու-

191