Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1482-ին համալսարանը տեղափոխվել է նույն գավառի Կապոսի վանքը: XV դ. Ա.վ. վերստին առաջընթաց է ապրել, վերանորոգվել է Աստվածատուր վրդ. Ջերմացու ջանքերով: Արգասավոր գործել է գրչության կենտրոնը, որտեղ բազում ձեռագրեր են ընդօրինակվել (մեծ մասը՝ ձեռամբ Առաքել գրչի): XIX դ. Ա.վ. ունեցել է մատենադարան (մինչև 1915-ը), ինչպես նաև ընդարձակ հողեր, այգի, անտառ, ջրաղաց, ուխտավորների համար՝ 100-ից ավելի սենյակներ: Իբրև թեմ ընդգրկել է 10 գյուղ: Ա.վ-ի համալիրից պահպանվել է կիսավեր երեք եկեղեցի, իսկ աշխարհիկ շենքերի հետքերը նշմարվում են վանքի արմ. և հվ. կողմերում: Ս. Աստվածածին եկեղեցին ունի եզակի հորինվածք. առանց որմնամույթերի գմբեթավոր դահլիճ է՝ հվ-ից և հս-ից կից ավանդատներով, որոնք կառույցին տալիս են խաչաձև ծավալատարածական կերպար: Հս. կողմում կանգուն Ս. Թադեոս (կամ Ս. Առաքելոց) եկեղեցին մեկ զույգ քառակուսի մույթերով եռանավ բազիլիկ է՝ պայտաձև հատակագիծ ունեցող Ավագ խորանով: Պատերին կան XV դ. արձանագրություններ: Ս. Աստվածածին և Ս. Թադեոս եկեղեցիների միջև, նրանց կից, գտնվում է Ս. Կարապետ միանավ, թաղածածկ եկեղեցին: Ա.վ-ում պահվող հայտնի սրբություններից է եղել բուժիչ հատկություններով օժտված «Դեղթափ»-ը՝ Կոստանդիանոս Մեծ կայսրի (306–337) և կայսրուհու դիմապատկերները վրան փորագրած հակինթե խոշոր քարը, որը կայսրը Հռոմում նվիրել էր Տրդատ Գ թագավորին: Ա.վ. գործել է մինչև Մեծ եղեռնը: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.4, 2-րդ պատկերը: Գրկ. Ս յ ո ւ ր մ ե ն յ ա ն Գ., Երզնկա, Կահիրե, 1947: Ո ս կ յ ա ն Հ., Բարձր Հայքի վանքերը, Վնն., 1951: Թ ի ե ր ի Ժ.Մ., Սեպուհ լեռան հուշարձանները (հնագիտական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1989, դ 4–6: Մուրադ Հասրաթյան

ԱՎԱՆԴԱՏՈՒՆ, եկեղեցու խորաններին կից սենյակ. Ավագ խորանից հյուսիսայինը մկրտատունն է, հարավայինը՝ սարկավագատունը (բուն Ա., որտեղ պահվում են եկեղեցու սպասքն ու զարդերը՝ «ավանդները»): IV–V դդ. Հայաստանում Ա-երն ուղղանկյուն թաղածածկ սենյակներ էին՝ հաճախ ծածկի վերևում թաքստոցով: VII դ. սկզբից Ա-ան արլ. պատին

փոքր, կիսաշրջանաձև ԱՎԱՆԴ. խորան են կառուցել: IX դ. վերջից Ա-եր են կառուցվել նաև եկեղեցիների արմ. կողմում, ինչը լայն տարածում է ստացել IX–XIII դդ.: Հայկ. վանքերի գլխ. եկեղեցիների Ա-երը մեծ մասամբ երկհարկանի են, բարձակային աստիճաններով: Ա-երում քարե փոքր սեղան է դըրվել, և տարին մեկ անգամ՝ եկեղեցու տոնին կամ հատուկ այլ օր Պատարագ մատուցվել: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Մուրադ Հասրաթյան

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ս ր բ ա զ ա ն, գրավոր կամ բանավոր ավանդված աստվածային, մարգարեական, առաքելական պատվիրան կամ պատմություն, ծես և օրենք, որի վրա հաստատված է Ընդհանրական եկեղեցին: Ա. տրված է հիշելու, անխաթար պահելու, կիրարկելու, նրանով առաջնորդվելու և սերնդեսերունդ փոխանցելու համար: Ա. Աստծո գրավոր հայտնության՝ Ս. Գրքի լրացուցիչ մասն է: Սրբազան Ա. են կոչվում առաքելական և եկեղեց. Ա-ները միասին: Առաքելական է անվանվում Մի, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական եկեղեցու Ա., որը ժառանգված է Տիրոջից: Հիսուս Քրիստոսը, իր առաքյալներին ուղարկելով ազգերին քարոզելու, ասել է. «Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.20): Սրբազան է Ա-յան գրառված մասը՝ Աստվածաշունչը, նրանով հայտնված ճշմարտությունները, հայտնությունները, օրենքները, կանոնները, ծեսերը, ուսուցումները, մարգարեությունները, պատվիրանները, սրբազան պատմությունները ևն: Սրբազան են նաև բանավոր փոխանցված և եկեղեցու կողմից ընդունված Ա-ները: Օր., Նոր կտակարանում գրված է. «… Միքայել հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տերը քեզ սաստի» (Հուդա 1.9): Այս խոսքում հիշատակված դրվագը՝ Մովսեսի մարմնի վերաբերյալ վեճը, հիշատակված չէ Հին կտակարանում, բայց, ինչպես երևում է Հուդա առաքյալի թղթից, այն հայտնի է եղել որպես բանավոր պահպանված սրբազան Ա., ընդունելի համարվել առաքելական շրջանում ու նշվել Նոր կտակարանում: Ուստի սրբազան Ա. է ոչ միայն

123