Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այլք): Ա-ի ֆրանս. թարգմանիչ Վ. Լանգլուան հանգել է այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դ. և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չի փորձել ժխտել Ա-ի բնագիրը հուն. գրված լինելու վարկածը: Հ. Ա. Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատել է, որ Ա-ի բնագիրը հայերեն է, իսկ հունարենըª նրա թարգմանությունը: Իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ. 1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով: Ագաթանգեղագիտությամբ զբաղվել են նաև Բ. Սարգիսյանը, Ռ. Թոմսոնը, Պոլ դը Լագարդը, Ն. Բյուզանդացին, Թ. Թոռնյանը, Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գ. Խալաթյանցը, Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը և ուր.: Ա-ի §Պատմութիւն Հայոցն¦ ընդգրկում է III դ. և IV դ. սկզբի անցքերըª Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալության վերջին տարիները: Այն բաղկացած է առաջաբանից և երեք մասից: Առաջաբանում հեղինակը խոսում է երկի շարադրման շարժառիթների ու նպատակների մասին: Առաջինª §Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի¦ մասում Ա. պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Հայոց արքա Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ. վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի վկայաբանության մասին: Երկրորդª §Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի¦ բաժինը ծավալով ավելի ընդարձակ է, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած: Ի տարբերություն Ա-ի բուն պատմությանª §Վարդապետութիւնը¦ մեզ է հասել միայն հայերեն բնագրով: Հայտնի է միայն նրա վրացերեն մի համառոտ տարբերակը, որը վերագրվել է Հիպողիտես Հռոմայեցուն և կրել §Վասն հաւատոյ¦ խորագիրը: §Վարդապետութիւնը¦ ընդգրկում է Հին և Նոր կտակա-

ԱԳԱԹԱՆ.

12

րանների ողջ բովանդակությունը, որը ներկայացված է հիմն. դրվագներով, աստվածաբան. հարցերումª ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով: Համեմատաբար հանգամանորեն են արծարծված Ս. Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները: §Վարդապետութիւնը¦ կառուցված է քրիստոնեության հիմունքները պարունակող բանավոր քարոզի ձևովª ուղղված հայ հանրությանը, մասնավորապես Տրդատ Գ թագավորին (առանց անվան հիշատակության) և նրա արքունիքին: Հեղինակը հորդորում է նրանց դարձի գալ, հրաժարվել իրենց ձեռագործ կուռքերից, երկրպագել ճշմարիտ Աստծուն ևն: Վարդապետ., աստվածաբան. խնդիրների քննության մեջ կիրառվել է երկու հիմն. եղանակª ապացույցը և մեկնությունը: Հեղինակն աստվածաբան. այս կամ այն դրույթի փաստարկման հարցում բացարձակ ապացույց է համարել Աստվածաշնչի վկայությունը: Մասնավորապես Աստծո Որդու երկրային գործունեությունը դիտել է որպես վաղուց ի վեր մարգարեություններում կանխատեսված եղելությունների իրականացում: Հեղինակը մեծ տեղ է հատկացրել մարգարեություններին և հաճախ վկայակոչել դրանքª իբրև ապացույց աստվածային կամքի իրականացման: §Վարդապետութեան¦ մեջ գրեթե ողջ աստվածաշնչական նյութը ներկայացվել է մեկնողաբար (ավելի հաճախª հարցուպատասխանիի եղանակով), ուստի §Վարդապետութիւնը¦ կարելի է նաև հայ մեկնողական գրականության նշանակալից գործերից մեկը համարել: Մասնագետների կարծիքովª Ա. հիմնովին յուրացրել է հայրաբանական գրականությունը, քանզի նրա երկում լայն արձագանք են գտել եկեղեցու հայրերի մշակած բազում տեսական դրույթներ: Ըստ Ռ. Թոմսոնիª Ա. մեծապես օգտվել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից և Կյուրեղ Երուսաղեմացու §Կոչումն ընծայութեան¦ երկից: Բ. Սարգիսյանն իր հերթին մատնանշել է բազմաթիվ ընդհանրություններ §Վարդապետութեան¦ և Բարսեղ Կեսարացու, Եփրեմ Ասորու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և հատկապեսª Հովհան Ոսկեբերանի գործերի միջև: Գրքի երրորդª §Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան¦ մասում Ա. հանգամանորեն պատմում է հին հայկ. հեթանոս. տաճարների