Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սիդնեյում հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Ս. Հարությունը, օծվել է 1957-ին: 1965-ին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնվել է եկեղեցի, որը 1976-ին և 1991-ին վերակառուցվել է հայկ. ճարտ. ոճով: Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր: 1955-ից հրատարակվում է «Լույս» կրոնաեկեղեց. ամսաթերթը: Մելբուռնի հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Ս. Աստվածածինը, գործում է 1962-ից: 1976-ին համայնքը քաղաքի հայաշատ արվարձանում ձեռք է բերել ավելի մեծ եկեղեցի՝ կից սրահներով և գրասենյակային հարմարություններով: Այստեղ ևս գործում են եկեղեցու վարչություն, եկեղեցուն կից՝ շաբաթօրյա վարժարան (1985-ից), Տիկնանց, Երիտասարդաց և այլ միություններ: 1966-ից լույս է տեսնում «Հույս» երկամսյա պարբերականը: Ավստրալահայ համայնքի ազգ., կրթ. գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից): Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին: Նոր Զելանդիայում բնակվող շուրջ 60 հայ ընտանիքները կենտրոնացած են գլխավորապես Օքլենդ քաղաքում: Համայնքի հոգևոր կարիքները հոգում են այցելու հոգևորականները: Ա. և Ն. Զ. թ-ի առաջնորդն է Աղան արք. Պալիոզյանը (1981-ից): Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.6, 2-րդ պատկերը:

ԱՎՍՏՐԻԱՅԻ

Աղան արք. Պալիոզյան

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ, տես Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակություն հոդվածում: ԱՏՈՄ ԱՆՁԵՎԱՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), IX– X դարերի քաղաքական գործիչ, մատենագիր: Արծրունիների Գուրգեն իշխանի կրտսեր որդին: Եպիսկոպոս է ձեռնադրվել կյանքի վերջին տարիներին՝ 938-ից հետո: Մտահոգված կենտրոնաձիգ պետության անվտանգությամբ՝ Ա. Ա. գործունորեն մասնակցել է երկրի ռազմաքաղ. կյանքին: Մանազկերտի Կայսիկ ամիրայի ապստամբությունը ճնշելիս իր զորքով օգնության է հասել Հայոց Սմբատ արքային

134

(902): Սատարել է Վասպուրականի Գագիկ Արծրունի արքային (914)՝ վանելով արաբ բռնակալ, Ատրպատականի Յուսուֆ ամիրայի հարձակումը: Ա. Ա. աչքի է ընկել նաև մշակութ. գործունեությամբ: Ա. Ա-ու և նրա հոր պատվերով են ընդօրինակվել Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» աշխատությունն ու Եղիշեի Պատմությունը: Նրա հանձնարարությամբ են գրվել Արամի, Արտավազդ Մազազունու և Թովմա քահանայի աստվածաբան. թղթերն ու լուծմունքները: Ա. Ա-ու գրչին է պատկանում Հովհաննես Մկրտչին ձոնված մի ներբող, որը շարադրվել է, հավանաբար, 940-ական թթ.: Ներբողում արևելաքրիստ. մեկնաբանական հարուստ փորձի հիման վրա տրվում է Հովհաննես Մկրտչի անձի և գործունեության տեսական-աստվածաբան. համակողմանի վերլուծությունը: Գրկ. Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Իններորդ դարի ձեռագրական մի հատակտոր և Ատոմ Անձևացյաց իշխան, «Էջմիածին», 1946, դ 8–10: Ք ո լ ա ն ջ յ ա ն Ս., Նորահայտ պատառիկներ Կյուրեղ Երուսաղեմացու Թ դարի մի ձեռագրից, ԲՄ, դ 5, 1960: Ա ն ա սյ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 704–705: Ք յ ո ս ե յ ա ն Հ., Ատոմ Անձևացին և նրա ներբողը՝ նվիրված Հովհաննես Մկրտչին, ՀԱ, 1987, էջ 513–526 (ուսումնասիր., բնագիր): Հակոբ Քյոսեյան

ԱՏՈՄԱԳԻՐ, Ա տ ո մ ա դ ի ր, Տ ո ն ա ց ո ւ յ ց, Տ ո ն ա ց ո ւ ց ա կ, Հ ռ ո մ ա դ ի ր, Հ ո ռ ո մ ա դ ի ր, վկայաբանությունների և վարքերի ժողովածու: Հռոմադիր է կոչվել հռոմեական ամիսների օրերի համաձայն դասավորված լինելու պատճառով: Ենթադրվում է, որ Ա. անվանումն առաջացել է Ս. Ատոմի վանքից՝ իբրև նույն վանքում կարգավորված ժողովածու: Ա. ժողովածուն կազմել է վանքի վանահայր Գագիկը՝ 897-ին: Կարգավորել է Ատոմ Վարագեցին՝ 1001-ին: Համարվում է Հայսմավուրքի նախօրինակը: Գրկ. Ա ն ա սյ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 709–710: Հակոբ Քյոսեյան

ԱՏՈՄՅԱՆՔ ա ռ ա ջ ի ն ք (նահ. 449), V դարի տոնելի նահատակ զորականների երկու գունդ՝ շուրջ 1000 հոգի (ըստ այլ աղբյուրների՝ ավելի քիչ): Մարտիրոսական պսակ են ընդունել Հիսուս Քրիստոսին չուրանալու համար: Եղել են հայ նախարարական գնդեր, որոնք Վարդանանց շարժումից առաջ ծառայել են պարսկ. բանակում, Պարսից Հազկերտ արքայի (439–457) օրոք, բնիկ տերերի՝ Ատոմ