Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գնունու և Մանաճիհր Ռշտունու առաջնորդությամբ: Վկայաբանության մեջ, հիշյալ երկուսից բացի, հանվանե հիշատակված են Ատոմ Գնունու որդին՝ Վարսը, ապա Վարս Ոստանիկը, Ներսեհ Երվանդունին և Վարձավոր Արծրունին: Ա., կանխազգալով հայ զինվորներին դավանափոխ անելու Պարսից արքունիքի մտադրությունը, հանուն քրիստ. հավատի խուսափել են Պարսից արքայի հրամանը կատարելուց և, փոխանակ մեկնելու հրամայված վայրը, ուղղվել են դեպի Հայաստան: Պարսկ. զորքը հետապնդել է նրանց և Ա-ց մի մասին շրջապատել Անձևացյաց գավառում, լեռների մեջ: Ատոմ Գնունուն այնտեղ սքանչելի տեսիլք է երևացել՝ կամարաձև լույս և «ահատեսիլ մարդ», որը բաժանել է վարդերից հյուսված պսակներ՝ նշանակ սուրբ նահատակության, որը և կատարվել է շուտով: Մարտիրոսված գնդի զինվորների մասունքների ամփոփման վայրում կառուցվել է Ձիակալ անունով եկեղեցի: Իսկ մյուս գունդը Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ պարսից զորքի կողմից նահատակվել է Ռշտունյաց գավառում: Նահատակման վայրում, ի հիշատակ նրանց, կառուցվել է Ոչխարանից կոչվող եկեղեցին: Ա-ց վկայաբանությունը, որը գրի է առնվել V դ., VII–VIII դդ., թարգմանվել է վրացերեն: Հայսմավուրքները Ա-ց հիշատակի օրը նշանակել են օգոստ. 19-ին. Հայ եկեղեցին նրանց տոնը նշում է Բուն Բարեկենդանից երկու շաբաթ առաջ՝ երկուշաբթի օրը: Ունեն «Մանկունք» կոչվող մի շարական. «Աղաչեմք զքեզ, Տէր, բարեխոսութեամբ Սրբոց Ատովմեանց…»: Ատոմյանք ե ր կ ր ո ր դ ք, Ն ո ր Ա տ ո մ յ ա ն ք (նահ. 853, ք. Դվին), IX դարի տոնելի քրիստոնյա նահատակներ՝ 150 հոգի: Անվանումը ստացել են իրենց առաջնորդ Ատոմ Անձևացու (Աղբակ գավառի Որսիրանք գյուղից) անունից: Նահատակվել են արաբ. տիրապետության շրջանում, ոստիկան Բուղայի ձեռքով, հավատուրացության առաջարկից հրաժարվելու համար: Վկայաբանությունը (Հ ո վ հ ա ն ն ե ս Դ ր ա ս խ ա ն ա կ ե ր տ ց ի, Պատմութիւն, 1867, գլ. 25: Ա ս ո ղ ի կ, Պատմութիւն տանն Արծրունեաց, 1887, դպր. III, գլ. 8) մանրամասն նկարագրել է նրանց չարչարանքներն ու մարտիրոսական պսակ ընդունելը: Հանվանե հիշատակվել են Ատոմ Անձևացու 6 կամ 7 հավատակիցներից երեքը՝ Մլեհ

Վարաժնունին, Գեորգ ԱՏՐՊԱՏ. Բողկացին և Վասակ Ակեացին: Հովհաննես Դ Ովայեցին այս Ա-ց համար նշանակել է հիշատակության հատուկ օր՝ նոյեմբերի 19-ը: Ներկայումս Հայ եկեղեցին նրանց հիշատակը տոնում է ա ռ ա ջ ի ն Ա-ց հետ: Գրկ. Չ ա մ չ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 2, Վնտ., 1785, էջ 20: Ա վ գ ե ր յ ա ն Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն…, հ. 2, Վնտ., 1811, էջ 113– 120: Սոփերք հայկականք, հ. 19, Վնտ., 1854: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Սուրբերու կյանքը, [ժող.], Բեյրութ, 1994: կՈՎÿՑվՌՍՌ ՈՐՎÿվրՍՏռ ՈչՌՏչՐՈՒՌՌ, ժ., 1973, ր. 186–194. Քնարիկ Տեր-Դավթյան

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, իրանահայության հնագույն թեմն է. ընդգրկում է Ատըրպատականի տարածքը (Իրանի Արլ. և Արմ. Ադրբեջան նահանգները): Առաջնորդանիստը՝ Թավրիզի Ս. Աստվածածին եկեղեցի: Ատրպատականում Հայ առաքելական եկեղեցու թեմերը հիշատակվում են XII դարից: Մինչև 1833-ը Ա. թ-ի կենտրոնը եղել է Արտազի (այժմ՝ Մակու) Ս. Թադե վանքը, այնուհետև թեմի առաջնորդ Նիկողայոս Կարբեցի եպիսկոպոսն այն տեղափոխել է Թավրիզ: Մինչև 1956-ը Ա. թ. ենթարկվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնին, այնուհետև՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: XX դ. սկզբին թեմի տարածքում բնակվել է ավելի քան 30 հզ. հայ, հետագայում հայրենադարձության և արտագաղթի հետևանքով նրանց թիվը նվազել է և 1980-ական թթ. սկզբին կազմել շուրջ 17 հզ.: Թեմի տարածքում կա շուրջ 180 եկեղեցի և վանք, որոնցից կանգուն են 40-ը: Նշանավոր են Արտազի Ս. Թադե (VI–IX դդ.) և Ս. Ստեփանոս Նախավկա (VII–IX դդ.) վանքերը, Խոյի Ս. Սարգիս (1120), Սալմաստ գավառի Ղալասար գյուղի Ս. Սարգիս(1806), Թավրիզի Ս. Աստվածածին (1872), Ս. Սարգիս (1845) եկեղեցիները: Ա. թ-ի բարձրագույն օրենսդիր մարմինը չորս տարով ընտըրվող թեմական պատգամավորական ժողովն է՝ բաղկացած 17 անդամից: Պատգամավոր. ժողովն ընտրում է 7 հոգուց բաղկացած թեմական խորհուրդ, որի նախագահը թեմակալ առաջնորդն է: 1967-ին Ատրպատականի առաջնորդարանը և թեմական խորհուրդը պաշտոնապես ճանաչվել են որպես կրոնամշակութ. և բարեգործ. ընկերակցություն և արձանագրվել «Ատրպատականի ընդհանուր հայության Ա-

135