Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է ընդարձակ հողամասեր և արոտավայրեր: Վանքի այսօր կանգուն եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի արտաքին ճակատների երեսապատման սրբատաշ քարերը շրջակայքի բնակիչները պոկել են: Գրկ. Շ ե ր ե ն ց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: Ո ս կ յ ա ն Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: T h i e r r y J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Մուրադ Հասրաթյան

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1983-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: 1938–82-ին արգենտինահայ համայնքը Ուրուգվայի, Բրազիլիայի և Չիլիի հայ համայնքների հետ միասին ընդգրկված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես): Առաջին հայրապետական պատվիրակն էր Գարեգին արք. Խաչատուրյանը (1938–51, 1951–61-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք): Այնուհետև, որպես հայրապետական պատվիրակ, պաշտոնավարել են Սիոն արք. Մանուկյանը (1952–57), Բաբկեն արք. Ապատյանը (1959– 1978), Արգենտինայի Կորդովա ք-ի հոգևոր հովիվ Տաթև ծ. վրդ. Ղարիբյանը (1978–83): 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) թեմերի: Ա. թ-ի առաջին առաջնորդ է նշանակվել Գրիգորիս եպս. Բունիաթյանը (1983–90): Արգենտինահայ համայնքի ներկայացուցչական համադրիչ մարմինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է՝ Հայ կեդրոն անունով, որը եկեղեցու վարչ. խորհուրդն է. մասնաճյուղեր ունի Կորդովայում և Ռոսարիայում: Խորհրդի գլխավորությամբ գործում են կրթ., բարեգործ. և մշակութ. կազմակերպություններ: Բուենոս Այրեսում, որտեղ ներկայումս (2001) բնակվում է շուրջ 80 հզ. հայ, գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Ս. Խաչ, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Երրորդություն հայկ. եկեղեցիները: Հայկ. վարժարաններից Ս. Գրիգոր Լուսավորիչ կրթ. հաստատություն-վարժարանը (հիմն. 1932-ին, 1960-ից՝ ամենօրյա, 1965-ից՝ միջնակարգ) ենթարկվում է եկեղեցու

թեմական խորհրդին: ԱՐԳԻՆԱՅԻ Արծրունի ազգ. վարժարանը (հիմն. 1928-ին, 1966-ից՝ ամենօրյա), Պահչեճյան ամենօրյա ազգ. վարժարանը (հիմն. 1962-ին), Վիսենտե Լոպեսի ազգ. ամենօրյա վարժարանը (հիմն. 1966ին), Խրիմյան կրթ. հաստատությունը և ՀԲԸՄ վարժարանները պատկանում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությանը: Կորդովայում, որտեղ ներկայումս (2001) բնակվում է մոտ 4 հզ. հայ, 1925-ից գործել է Հայ եկեղեցու հոգաբարձության տեղի մասնաճյուղը՝ Կորդովահայ գաղութային միություն անունով: Կորդովայում է հիմնվել Արգենտինայի անդրանիկ՝ Ս. Գևորգ հայկ. եկեղեցին (1926): Եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա դպրոց, Սահակ-Մեսրոպ հայկ. ամենօրյա վարժարանը: 1932–70-ին Բուենոս Այրեսում հրատարակվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձության «Հայ կեդրոն» պաշտոնաթերթը: 1991–92-ին «Հայ կեդրոն»-ի՝ Հայաստանին նվիրված երեք անթվակիր համարները լույս են տեսել իսպաներեն: 1997-ից վերահրատարակվում է հիմնականում իսպաներեն: Ա. թ-ի առաջնորդն է Գիսակ արք. Մուրադյանը (1990-ից): Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.7, 2-րդ պատկերը: ԱՐԳԻՆԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Հայոց կաթողիկոսության նստավայրը 944–992-ին: Հայաստանի մայրաքաղաքը X դ. Շիրակավանում հաստատվելուց հետո Անանիա Ա Մոկացին կաթողիկոսարանը Աղթամարից տեղափոխել է VI–VII դարերից անառիկ ամրոցով հայտնի, Շիրակավանին մոտ գտնվող Արգինա գյուղաքաղաքը: Նրա հաջորդի՝ Խաչիկ Ա Արշարունու պատվերով, ըստ X–XI դդ. պատմիչ Ասողիկի, ճարտ. Տրդատը սրբատաշ քարով կառուցել է Ա. կ-ի Կաթողիկեն, երեք համանման եկեղեցիներ, վերակառուցել կաթողիկոսարանի շենքերը: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ երկու զույգ որմնամույթերով, արտաքին ճակատներում առանց կամարաշարի: Այստեղ Տրդատն առաջին անգամ կիրառել է եկեղեցու ներսակողմին դեպի վեր դինամիկ շարժում հաղորդող որմնամույթերի ջլատումները՝ հնարք, որը հետագայում ավելի կատարելագործված իրականացրել է Անիի Մայր տաճարում: Խաչիկ Ա Արշարունին Կաթողիկեն զարդարել է ոսկե-

143