Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թելով գործված վարագույրներով, ոսկե ու արծաթե անոթներով ու ջահերով, Ա. կ-ին կից բացել բարձրագույն դպրոց ու մատենադարան, բազմաթիվ ձեռագրեր հավաքել այդտեղ և ընդօրինակել տվել նորերը: Հայաստանի անկախության կորստից (1045) հետո Արգինայի Կաթողիկեն վերածվել է բերդ-եկեղեցու, նրա ծածկի վրա բարձրացվել են պատեր, և այդ լրացուցիչ ծանրությունը հետագայում նույնպես դարձել է եկեղեցու ավերման պատճառ: XX դ. սկզբին դեռ պահպանվել էին Կաթողիկեի հս. պատը և արմ. պատի մի մասը, արմ. մուտքը՝ 1012-ի արձանագրությամբ (այժմ Կաթողիկեի, ինչպես և կաթողիկոսարանի շենքերի ու Արգինայի մյուս երեք եկեղեցիների հետքերն անհետացել են): Խաչիկ Ա Արշարունին ամփոփվել է Արգինայի Կաթողիկեի հս. կողմում շինված դամբարանում: Ա. կ-ին կից X դ. գործել է մեծ համբավ վայելող վարդապետարան: Այնտեղ աստվածաբանության հետ ուսանել են իմաստասիրություն, հռետորություն, մեկնողական արվեստ: Դասավանդել են Հնձուց վանքի նախկին առաջնորդ Հովսեփ վարդապետը, Թեղենյաց մենաստանից՝

ԱՐԴՎԻԻ

Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Հ ա ս ր ա թյ ա ն Մ., Արգինայի Կաթողիկեն, ՀԱ, 1977: Մուրադ Հասրաթյան

ԱՐԴՎԻԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆՔ, Ս ր բ ա ն ե ս վ ա ն ք, ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիս-արևմտյան եզրին: Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից,

Արդվիի Ս. Հովհաննես վանքը արմ-ից

զանգակատնից, վանական շինություններից: Հս. եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է: XIII դ. եկեղեցու արմ. ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել: XVII դ., եկեղեցիներից հվ. կառուցել են առանձին կանգնած, խորանարդաձև ստորին ծավալով և վեցասյուն ռոտոնդայով զանգակատուն: Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտ. շենքերի ավերակները, համալիրից արմ. միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով: Վանքը XIX դ. նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902-ին՝ Մելիքսեթ Քալանթարյանը: Գրկ. Ջ ա լ ա լ յ ա ն ց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Թ., 1842: Շ ա խ կ յ ա ն Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Ե., 1986: Մուրադ Հասրաթյան

Արգինայի Կաթողիկե եկեղեցին (X դ., ճարտ.՝ Տրդատ) հվ-ից

Կիրակոսը, Աղվանքից՝ Սարգիսը ևն: Արգինայի բարձրագույն դպրոցում սովորել են նաև աշխարհականները: Կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին կաթողիկոսարանի հետ միասին Արգինայից Անի է տեղափոխել նաև մատենադարանը և վարդապետարանը (տես Անիի կաթողիկոսարան): Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Տ ա ր ո ն ե ց ի Ա ս ո ղ ի կ, Տիեզերական պատմություն, Ե., 2000: Մա տ թ ե ո ս Ո ւ ռ հ այ ե ց ի, Ժամանակագրություն, Ե., 1991: Թ ո ր ա մ ա ն յ ա ն Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942: Օ ր մ ա ն յ ա ն

144

ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, բարձունքի վրա: Ըստ արմ. մուտքի արձանագրության, կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մ ոմիկը: Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցին մեկ զույգ արմ. մույթերով, խորանի երկու կողմերում ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք ունի: Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները: Արմ. մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա Աստվածածինն է՝ մանուկ Հիսուսը գրկին: Եկեղեցու ներսում, գմբեթակիր քառա-