Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոտնձգություններից: Վայելել են մեծ հեղինակություն նաև Կիլիկյան Հայաստանում. հատկապես Հռոմկլայի կաթողիկոսարանի հայոց հայրապետները (Ներսես Շնորհալի, Գրիգոր Դ Տղա, Կոստանդին Ա Բարձրբերդցի և ուր.) միշտ հարցրել են նրանց կարծիքը կարևորագույն խնդիրների վերաբերյալ: Այդ շրջանում Ա. վ. ընդդիմացել են կիլիկյան հայրերին Հայ և Հույն եկեղեցիների միության հարցում, իսկ ավելի ուշ՝ Սսի կաթողիկոսարանի վարած քաղաքականությանը՝ Հայ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միության, Հայ եկեղեցու ծիսադավան. զիջումների հաշվին Արևմուտքից ռազմաքաղ. օգնություն ստանալու հարցում: Նրանց ջանքերի շնորհիվ չեն իրագործվել 1307-ի Սսի ժողովի (տես Սսի եկեղեցական ժողովներ) և 1316-ի Ադանայի եկեղեցական ժողովի լատինամետ որոշումները: Բուն Հայաստանում Ա. վ. ընդդիմացել են նաև Զաքարե ամիրսպասալարին (Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկ), որը փորձել է Լոռեի 1205-ի և Անիի 1207-ի (տես Անիի եկեղեցական ժողով 1207) ժողովներում ընդունել տալ հայ զինվորների համար բանակում Պատարագի շարժական սեղան գործածելու Վրաց եկեղեցու սովորույթը: Ավելի ուշ, Սյունյաց վարդապետների (Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և ուր.) հետ պայքարել են Հայաստանում ունիթորական շարժման (տես Ունիթորություն) դեմ: Ա. վ-ի առավել ավանդապահ թևը Գրիգոր Տուտեորդու գլխավորությամբ անհաշտ դիրք է բռնել կիլիկյան հայրերի ցանկացած նորարարության, միութենական փորձերի դեմ, Հայոց հայրապետներից ոմանց մեղադրել Հայ եկեղեցու ավանդներից շեղվելու մեջ: Չափավոր թևը, որը գլխավորել է Մխիթար Գոշը, հանդես է եկել դավան. հանդուրժողականության, քրիստոնյա մյուս եկեղեցիների հետ առավել սերտ կապեր պահպանելու գաղափարներով, չխաթարելով, սակայն, Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու հնավանդ կարգը: Ա. վ. նշանակալի դեր են խաղացել հայ գիտության, մշակույթի, փիլիսոփայության, աստվածաբան. մտքի զարգացման գործում, թողել մատենագր. հարուստ ժառանգություն:

ԱՐԵՎԵԼՅԱՆ

Գրկ. Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Մ ե լ ի ք ս ե թ - Բ ե կ Լ., Վարդապետք Հայոց Հյուսիսային Կողմանց և նրանց ինքնությունը, Տփխիս, 1928 (վրաց.): Մո ւ ր ա դ յ ա ն Պ., Դաւանական հանդուրժողականութեան եւ ազգամի-

146

ջեան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերի Հայաստանում, «Գանձասար», 4, 1993: Արտաշես Ղազարյան

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ, Ա ր ե վ ե լ յ ա ն հ ն ա գ ո ւ յ ն ե կ ե ղ ե ց ի ն ե ր, քրիստոնյա Արևելքում կազմավորված ազգային եկեղեցիներ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: Ա.ու. ե. իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել երեք տիեզերական ժողովներում: Ընդունելով միայն երեք տիեզեր. ժողովների դավան. վճիռները՝ Ա.ու.ե. գտնում են, որ Նիկիայի Ա (325), Կ. Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովները բանաձևել են քրիստ. կրոնի և հավատի հիմն. սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Ս. Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները: Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբան. ավանդությանը հակասող: Ա.ու.ե., մերժելով միաբնակությունը (տես Եվտիքականություն), նեստորականությունը, քաղկեդոնականությունը (երկաբնակություն), կանգնել են դավան. այն սկզբունքների վրա, որոնք ավանդվել են Աստվածաշնչով, երեք տիեզեր. ժողովներով և եկեղեցու հայրերի ուսուցումներով: Ա.ու.ե. են՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, Ղպտի ուղղափառ եկեղեցին, սրանից առանձնացած Եթովպական ուղղափառ եկեղեցին, Ասորի ուղղափառ եկեղեցին՝ Անտիոքի պատրիարքությամբ (Հակոբիկյան եկեղեցի) և Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցին: Արտաշես Ղազարյան

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հ ա յ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ: Կենտրոնը՝ Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Նախապես կոչվել է Եվրոպայի հայրապետական պատվիրակություն, որը կազմավորվել է XIX դ. վերջին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով, կենտրոնը՝ Մանչեստր, 1907-ից՝ Փարիզ: Ընդգրկել է Եվրոպայի երկրների հայ հոգևոր համայնքները: Հայրապետ. պատվիրակներ են