Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

եղել Գևորգ եպս. Ութուճյանը, Թորգոմ արք. Գուշակյանը, Գրիգորիս եպս. Պալաքյանը, Արտավազդ արք. Սուրմեյանը, Սերովբե արք. Մանուկյանը և ուր.: Երկրորդ համաշխ. պատերազմից հետո Արլ. Եվրոպայի սոցիալիստ. երկրների հայ համայնքները դուրս են եկել Եվրոպայի հայրապետ. պատվիրակության կազմից, որն այնուհետև վերանվանվել է Ա. Ե. հ. պ.: Ժամանակի ընթացքում առանձնացել են նաև Անգլիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Հունաստանի հայ հոգևոր համայնքները: Ներկայումս Ա. Ե. հ. պ-յան գերակայության ներքո են Ֆրանսիայի հայ համայնքը (Փարիզի, Լիոնի, Մարսելի շրջաններով), Հոլանդիայի հոգևոր հովվությունը, Բելգիայի հոգևոր հովվությունը, Իտալիայի հոգևոր հովվությունը: Վերջինս կատարում է նաև Ալբանիայի հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը: Փ ա ր ի զ ի շ ր ջ ա ն, կենտրոնը՝ Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: 1927-ին կազմավորվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Փարիզի և շրջակայքի կրոն. ընկերությունը, որի ղեկավար մարմինը ներկայացուցչական ժողովն է (ընտրվում է չորս տարին մեկ, կազմված է 24 աշխարհիկ և 3 եկեղեց. ներկայացուցիչներից), նախագահն է Փարիզի հայոց հոգևոր առաջնորդը: Նույն թվականին ստեղծվել են Միջին Ֆրանսիայի (կենտրոնը՝ Լիոն) և Հվ. Ֆրանսիայի (կենտրոնը՝ Մարսել) թեմական կազմակերպությունները: Փարիզի առաջնորդին շնորհվել է հայրապետ. պատվիրակի կարգավիճակ: Փարիզում առաջին հայկ. մատուռը՝ Ս. Էջմիածինը, կառուցվել է 1854-ին (գործել է մինչև 1869-ը): 1870-ից հայերն օգտագործել են Փարիզի Վիեն փողոցում գտնվող, բողոքականներին հատկացված ժողովարանը: 1902ին կատարվել է Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը (Ա. Մանթաշյանի նյութ. օժանդակությամբ), 1904-ին՝ օծումը: Կից գործում է մեկօրյա դպրոց: Փարիզի հայաբնակ արվարձաններից Ալֆորվիլում 1930-ին կառուցվել է Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, կից գործում է Սահակ-Մեսրոպ վարժարանը (ամենօրյա), Առնովիլ լը Գոնեսում 1931-ին կառուցվել է Վարագա Ս. Խաչ եկեղեցին (օծվել է 1932-ին), կից գործում է շաբաթօրյա վարժարան, Շավիլում 1957-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1975-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը կատարել է Ս. Մարիամ Աստվածածին ե-

կեղեցու օծումը: Կից ԱՐԵՎՄՏՅԱՆ գործում է շաբաթօրյա դպրոց: Փարիզի հայոց առաջնորդն է Արմ. Եվրոպայի հայրապետ. պատվիրակ Գյուտ արք. Նագգաշյանը (1984-ից): Լ ի ո ն ի շ ր ջ ա ն, կենտրոնը՝ Լիոնի Ս. Հակոբ եկեղեցի: Ընդգրկում է Միջին Ֆրանսիայի Լիոնի և Ռոն-Ալպերի հայաշատ շրջանների քաղաքները: 1918-ին Լիոնում, Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ, ստեղծվել է Ազգային միություն, որը կազմակերպել է հայ համայնքի, հաս., հետագայում նաև՝ հոգևոր կյանքը: Միության վարչությունը հայ ընտանիքների բնակության համար Ֆուայե Լիոնե թաղամասում վարձակալել է փայտաշեն տներ: 1925ին այդ տներից մեկը վերածվել է մատուռի՝ Ս. Աստվածածին անունով: Նույն թվականին Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդ և հայրապետ. պատվիրակ Գրիգորիս եպս. Պալաքյանը հանդիպել է Ազգ. միության ղեկավարների հետ՝ Ազգ. միությանը զուգահեռ Միջին Ֆրանսիայի թեմական կազմակերպություն ստեղծելու համար: 1927-ից գործել է Լիոնի և շրջակա թեմերի ազգային գավառական խորհուրդ անունով թեմական կազմակերպությունը՝ իր մեջ ընդգրկելով Լիոնի և Ռոն-Ալպերի շրջանի հայկ. ծխերը: Երկրորդ համաշխ. պատերազմից հետո այս թեմական կազմակերպությունը դադարել է գործել: 1932-ին Ս. Աստվածածին մատուռը, պահպանելով անունը, փոխադրվել է մեկ այլ թաղամաս, որտեղ գործել է մինչև 1962-ը: Կից բացվել է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936-ից): 1954-ին եկեղեց. հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդ. միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութ. օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ Ս. Հակոբ եկեղեցին (օծվել է 1963-ին): Կից գործում է մեկօրյա դպրոց: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1981-ին, օծվել՝ 1984-ին: 1987-ին, Լիոնի շրջանի առաջնորդ Նորվան եպս. Զաքարյանի ջանքերով, Լիոնի աստվածաբան. համալսարանում բացվել է Գալուստ Կյուլպենկյանի անվ. հայագիտ. ամբիոն: 1988ից ցայսօր Առաջնորդարանին կից գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարա-

147