Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մարսելի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետ. պատվիրակի փոխանորդն է Տարոն եպս. Ճերեճյանը (1990-ից): Հ ո լ ա ն դ ի այ ի հ ո գ ե վ ո ր հ ո վ վ ո ւ թ յ ո ւ ն, կազմավորվել է 1989-ին: Կենտրոնը՝ Ամստերդամի Ս. Հոգի եկեղեցի: XVII դ. սկզբին Ամստերդամը եղել է հայ գրչության և գրատպության կենտրոն: Հայերեն գրքերի տպագրությունն իրականացրել են Ս. Էջմիածնից եկած հոգևորականները: 1660ին Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարությամբ Մատթեոս սարկավագ Ծարեցին մեկնել է Ամստերդամ, հիմնադրել տպարան, տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» ստեղծագործությունը, որը չավարտած՝ վախճանվել է: 1664-ից տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան արք. Երևանցին, որը տպագրել է Շարակնոց (1664– 1665), Աստվածաշունչ (1666–68), «Հանդերձ Աստուծով» (1666, Այբբենարան), Նոր կտակարան (1668) և 14 այլ գրքեր: 1668-ին տպագրիչ Մատթեոս վրդ. Վանանդեցին Ամստերդամում հիմնել է նոր տպարան, հրատարակել Շարակնոց (1685), Ժամագիրք (1686), «Համատարած աշխարհացոյց Մեծ» հայերեն առաջին քարտեզը (1695), Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» (1-ին հրտ., 1695) ևն: Ամստերդամում առաջին հայկ.՝ Ս. Հոգի եկեղեցին կառուցվել է 1713-ին՝ հայ վաճառականների միջոցներով: Սակայն հայ համայնքի անկման պատճառով եկեղեցին 1874-ին աճուրդով վաճառվել է: 1986-ին Ամստերդամի հայ համայնքի և Մայր աթոռ Ս. Էջմիածնի տրամադրած գումարով եկեղեցու շենքը վերագնվել է: 1989-ին կատարվել է Ս. Հոգի եկեղեցու վերաօծումը: 1991-ին Ալմելո քաղաքի հայերի նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի: Վերջինս 1993-ին օծվել է որպես Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (հոգևոր հովիվ՝ Խաչատուր քհն. Ֆրանկյան): Հոլանդիայի հայ համայնքի հոգևոր հովիվն է Մանվել վրդ. Երկաթյանը: Բ ե լ գ ի այ ի հ ո գ ե վ ո ր հ ո վ վ ո ւ թ յ ո ւ ն, կազմավորվել է 1990-ին: Կենտրոնը՝ Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի: Դեռևս 1985-ին Բրյուսելում ստեղծվել է Բելգիայի Հայ եկեղեցու հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը հովանավորելու նպատակով: Ունի վարչ. խոր-

հուրդ, որը համագորԱՐԵՎՄՏՅԱՆ ծակցում է բելգիահայ համայնքի պատգամավորական ժողովի հետ: Բրյուսելում առաջին հայկ.՝ Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1986-ին, օծումը՝ 1990-ին: Եկեղեցու հոգևոր հովիվն է Հարություն քհն. Թաշճյանը: Ի տ ա լ ի այ ի հ ո գ ե վ ո ր հ ո վ վ ո ւ թ յ ո ւ ն, կազմավորվել է 1955-ին: Կենտրոնը՝ Միլանի Ս. Քառասուն Մանկունք եկեղեցի: Իտալիայի տարածքում հայերի բնակությունը սկսվել է հռոմեական շրջանից: Միջնադարյան շրջանի վերաբերյալ առաջին տեղեկությունները VI–VII դարերից են: Դեռևս XII դարից վկայակոչվել են հայերի կառուցած եկեղեցիներ: XIV դ. սկզբից հիշվում է «Իտալիայի հայերի եպիսկոպոս» եկեղեցական տիտղոսը: XIII–XIV դդ. Հայ առաքելական եկեղեցու ենթակայությամբ ավելի քան 40 եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի հս., կենտր. և հվ. շրջաններում, մասնավորապես՝ Վենետիկում, Տրիեստում, Ռավեննայում, Ջենովայում, Հռոմում, Նեապոլում ևն: Հայ համայնքներն ունեցել են իրենց հոգևոր հովիվները՝ քահանա, վարդապետ, և նույնիսկ կառավարվել են եպիսկոպոսների կամ արքեպիսկոպոսների կողմից՝ որպես համայնքային եկեղեց. թեմեր կամ վիճակներ: Եկեղեցիներին կից գործել են հիվանդանոցներ և Հայոց տներ (որտեղ բուժվել են հայեր և իջևանել հայ վաճառականներ): Նեապոլում դեռևս X դ. գործել է Ս. Գրիգոր Հայի եկեղեցին: Գրիգոր Ա Լուսավորիչը համարվել է Նեապոլի պաշտպան սուրբը, նշվել է նրա տոնը: Ս. Գրիգոր Հայի եկեղեցում են պահվում ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները: Վատիկան կատարած այցելության առիթով (2000-ի նոյեմբ. 11) մասունքներից մի մաս հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին: Դրանք բերվել են Երևան և պահվում են Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում: Նեապոլում հիշվում է նաև Ս. Հոգի հայկ. եկեղեցին (1328): XI դ. Հռոմում կառուցվել է Ս. Հակոբ եկեղեցին: XI դարից հիշատակվում է Միլանի Ս. Բարսեղ հայկ. եկեղեցին: 1342–1650-ին գործել է հայ հոգևորականների Բարսեղյան միաբանությունը: Պիզայում 1320-ին հիմնադրվել է վանք, որը, ըստ դամբանական մի արձանագրության, ավելի քան հարյուր տարի պատկանել է հայերին: Այդ վանքում ընդօրինակվել են ձեռա-

149