Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա-ի առանձին համայնքներ Հս. Միջագետքում, հատկապես Ամիդի շրջանում, պահպանվել են ընդհուպ մինչև XIX դ. վերջը: Գրկ. Թ ո վ մ ա Մ ե ծ ո փ ե ց ի, Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860: Ն ե ր ս ե ս Շ ն ո ր հ ա լ ի, Ընդհանրական թուղթք, Երուսաղեմ, 1871, էջ 223–229: Գրիգոր Մագիստրոսի թղթերը, Ալեքսանդրապոլ, 1910: Ա լ ի շ ա ն Ղ., Հայապատում, Վնտ., 1901, էջ 551–552: Վ ա ն ց յ ա ն Գ., Երկու խոսք արևորդիների մասին, ՀԱ, 1896, էջ 12–19: Տ ե ր - Մ կ ր տ չ յ ա ն Կ., Պավղիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և մերձավոր հերձվածային երևույթներ Հայաստանի մեջ, Երուսաղեմ, 1938 (գերմ. թրգմ. Ա. Աբեղյան): ը Ո Ր Ց Ռ Ս ÿ վ Հ. Ծ., ժՐպՑՌՍՌ ԸՐպՉՏՐՊՌ (“հօվօ րՏսվՓՈ”) Չ ԸՐՎպվՌՌ Ռ ԾպրՏտՏՑՈՎՌՌ Ռ տՏրսՈվՌպ ՈՐՎÿվրՍՏչՏ ՍՈՑՏսՌՍՏրՈ ծպՐրպրՈ ըսՈչՏՊՈՑվՏչՏ, Չ Սվ.: նսսՌվՌրՑՌփպրՍՌռ ըսՌՋվՌռ ԹՏրՑՏՍ, ԹՌջՈվՑՌÿ Ռ ԼՐՈվ, Ծ., 1967, ր. 102–113; C a n a r d M., Une mention des Arewordik dans un texte historique arabe, “Revue des ռtudes armռniennes”, 1966, t. 3, p. 201–203. Հրաչ Բարթիկյան

ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական աղանդավորական վարդապետություն IV դարում: Հիմնադիրը Ալեքսանդրիայի երեց Արիոսն էր. այստեղից էլ՝ անվանումը: Ա-յան գաղափար. ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության գաղափարը: Արիոսական վեճերի կենտր. խնդիրը Որդի Աստծո՝ Հայր Աստծո նկատմամբ ունեցած հարաբերության հարցն էր: Նախ՝ Անտիոքի աստվածաբան. դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Լուկիանոս Սամոստացին (Սամոսատցի), այնուհետև Արիոսը կասկածի տակ դրեցին Քրիստոսի աստվածության, աստվածային էության և Հոր հետ համագոյության հարցը: Ժխտելով Հոր և Որդու համագոյությունը՝ Արիոսը ելնում էր այն բանից, որ Աստված կատարյալ եզակիություն է, և այդ աստվածային եզակիությունը Հայր Աստված է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Միակ Աստվածը Հայրն է, ոչինչ հավասար չէ նրան: Նա է միայն հավիտենական, անսկիզբ, անստեղծ, բացի նրանից, ամեն ինչ եղական է և վերջավոր: Արիոսական ուսմունքի հիմն. էությունը հետևյալն էր. «Էր երբեմն յորժամ ոչ էր Որդին» («Ժամանակ կար, երբ Որդին չկար»): Այսինքն, Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային վիհ, Որդին սկիզբ ունի, հետևաբար՝ միշտ գոյություն չի ունեցել և չէր կարող լինել Հայր Աստծո

էությունից: Նա ԱստԱՐԻՍՏԱԿԵՍ ծո արարած է՝ ստեղծված ոչնչից: Այսպիսով, ըստ Ա-յան, Որդին Հոր էությունից միանգամայն բաժան, տարբեր և անկախ էություն է, հետևաբար՝ իսկական Աստված չէ, այլ միայն Բան (Լոգոս) ու իմաստություն, և Աստծո օգնությամբ, սեփական իմաստությամբ ու շնորհքով է Աստված դարձել: Ըստ Արիոսի, անկախ էություն է նաև Սուրբ Հոգին, ուստի գոյություն ունեն երեք տարբեր և բաժան էություններ. Ս. Հոգին նույնպես արարած է, ինչպես Որդին, և համապատիվ չէ Հորը: Ընդհանրական եկեղեցին Ա. մերժել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325), որտեղ ընդունված Հավատո հանգանակը բանաձևել է Հոր և Որդու համագոյությունը, էակից լինելը և Որդու Աստվածությունը, շեշտելով «էութենէ Հօր» և «էակից Հօր» խոսքերը՝ Որդու վերաբերյալ: Սուրբ Երրորդության մասին Արիոսի վարդապետությունը ժխտվել և իր վերջնական ուղղափառ ձևակերպումն է ստացել երեք մեծ կապադովկիացիների՝ ս. Բարսեղ Կեսարացու, ս. Գրիգոր Նյուսացու և ս. Գրիգոր Նազիանզացու ուսմունքում: Ա-յան դեմ հիմն. պայքարը ծավալել է Ալեքսանդրիայի պատրիարք, եկեղեցու ս. հայր Աթանաս Ալեքսանդրացին: Հայ եկեղեցին 325-ի Վաղարշապատի եկեղեցական ժողովում, Գրիգոր Ա Լուսավորչի հայրապետական հեղինակությամբ ընդունելով Նիկիայի ժողովի դավան. որոշումները և Հավատո հանգանակը, բանադրել է Ա.: Գրկ. Ա թ ա ն ա ս Ա ղ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Ճառք, թուղթք և ընդդիմասութիւնք, Վնտ., 1899: Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Կնիք հաւատոյ…, հրտ. Կ. Տեր-Մկրտչյանի, Էջմիածին, 1914: Տ ե ր - Մ ի ք ե լ յ ա ն Ա., Հայաստանեայց եկեղեցին եւ բյուզանդեան ժողովոց պարագայք, Մ., 1892: Տ ե ր - Մ ի ն ա սյ ա ն Ե., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, հ. 1, Էջմիածին, 1908: Ա ր ա մյ ա ն Մ., Երեք տիեզերական ժողովների դավանությունը, «Գանձասար», 1, 1992, էջ 110–112:

ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ, ս ո ւ ր բ Ա ր ի ս տ ա կ ե ս (մոտ 264, ք. Կեսարիա – 333, ամփոփվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 325-ից: Գրիգոր Ա Լուսավորչի հաջորդը և կրտսեր որդին: Կրթությունն ստացել է Կեսարիայում: Երիտասարդ տարիքում ապրել է ճգնողական կյանքով՝ աշակերտել Նիկոմաքոս ճգնավորին:

151