Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՐՇԱՐՈՒՆՅԱՑ ման գործում, ձգտել է որոնք հռչակվել են որպես աստվածաբաններ և կասեցնել դավանափոխությունն արևմտահայության մեջ, ջատագովել դավան. հանդուրժողության սկզբունքները, հայ հարանվանությունների համագործակցությունը լուսավորության և մշակույթի բնագավառներում: Մխիթարյանների հանդեպ ցուցաբերել է լայնախոհ վերաբերմունք, ակնածանքով մոտեցել նրանց գիտ. ու մշակութ. գործունեությանը և միայն եզակի դեպքերում (1840–50-ական թթ.) հակադրվել նրանց՝ դավան. խնդիրների առիթով: «Ա. Ա.» հրապարակել է Հայ եկեղեցուն, կաթողիկոսներին, կրոն. այլ նշանավոր գործիչներին նվիրված բազմաթիվ հոդվածներ, ճանաչող. և պատմագիտ. ուսումնասիրություններ, Հայ եկեղեցուն ձոնված գեղ. երկեր: Ալբերտ Խառատյան

ԱՐՇԱՐՈՒՆՅԱՑ ԴՊՐՈՑՆԵՐ, գործել են V– XIV դդ., Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում: Մեզ հայտնի գրչության հնագույն խոշոր դպրոցներ են եղել Մայրաձոր անապատն ու Սանդղկավանքը: Հիմնադրվել են V դ., Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի աշակերտներ Թաթուլի ու Վարոսի ջանքերով: Բուռն ծաղկում են ապրել VI դ.: Այնտեղ ընդգրկված էին 36 ընտիր գրչագրեր: Ուսուցանել են գրչության արվեստ, աստվածաբանություն և փիլ.: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Արշարունյաց դպրոցը VII դ. համարվել է «վարդապետարան հայոց…»: Արշարունյաց իշխաններից բացի դպրոցը հովանավորել են Բագրատունիները և Կամսարականները: Վահան Կամսարականի խնդրանքով «քաջ փիլիսոփա և նախընտիր վարդապետ» հռչակված Գրիգորիս Արշարունին VIII դ. սկզբին շարադրել է «Մեկնութիւն ընթերցուածոց» աշխատությունը: X դ. վերջին Կարսի Աբաս թագավորը (984–1029) Արշարունյաց գավառում է կառուցել վանք՝ կից կառույցներով և համալրել կրոնավորներով: Նույն դարում աչքի է ընկել Վարդկավանքի դպրոցը, վարդապետարանը վերաշինող՝ առաջնորդ Վարդիկի անունով: Հաճախադեպ արշավանքները կործանել են մշակութ. կենտրոնները, սակայն դրանցից ոչ հեռու ծաղկել են այլ կենտրոններ: X դ. Կաղզվանի մոտ հիմնադըրվել է Կամրջաձորի դպրոցը, որն ունեցել է մոտ 300 միաբան ու սան: Նշանավոր էին Սամվել Կամրջաձորեցին, նրա աշակերտներ Ստեփանոս Ասողիկը և Գևորգ Թառիճեցին (Ուռճեցին),

160

երաժիշտներ: XI դ. զարգացում են ապրել Մայրաձորի կամ Կանչնուտի և Սանդղկավանքի գրչության դպրոցները: Ա. դ-ից մեզ են հասել «Մողնու», «Սանդղկավանքի» և «Բեկյունց» Ավետարանները, որոնց նկարազարդումները (գրիչ և ծաղկող՝ Հովհաննես Սանդղկավանեցի) հայ մանրանկարչության արժեքավոր գործերից են: XIV դ. հայտնի էին Հանկյունաց վանքի, Կաղզվանի և գրչության այլ դպրոցներ:

Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Մո վ ս ի ս յ ա ն Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958: Մա թ ե վ ո սյ ա ն Ա., Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը»), ԲՄ, դ 10, 1971: Արտաշես Մաթևոսյան

ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում (այժմ՝ Իրանի Մակու քաղաքից 20 կմ հվ-արլ.): Ըստ ավանդության՝ հիմնադրել է Թադեոս առաքյալը, 66-ին: X դ. սկզբին Ա. Ս. Թ. վ. առաջին անգամ հիշատակել է պատմիչ Թովմա Արծրունին, ապա՝ XI դ. պատմիչ Սամուել Անեցին: 1231-ին վանքն ավերել են մոնղոլները, 1247-ին Ա. Ս.Թ. վ-ի գավիթը նորոգել է Հովսեփ վարդապետը: Կիլիկիայի Հայոց Լևոն Գ թագավորը մոնղոլ Արղուն խանի հետ բանակցելու մեկնելիս այցելել է Ա. Ս. Թ. վ.: 1319-ին երկրաշարժից ավերվել է վանքի համալիրը, և 75 միաբան զոհվել է: 1319–29-ին Ա. Ս. Թ. վ-ի վանահայր Զաքարիա եպիսկոպոսը վերակառուցել է վանքի եկեղեցին՝ գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Գմբեթի 12-նիստանի թմբուկը շարված է սև և դեղին սրբատաշ քարերի համադրումով, բազմագունություն է օգտագործված նաև լուսամուտների զարդաքանդակ շրջանակներում: 1340-ին Մեսրոպ վարդապետը (կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցի) Ա. Ս. Թ. վ-ում ճեմարան է բացել: XIV–XVI դդ. Ա. Ս. Թ. վ. բարգավաճել է, ունեցել գրչատուն: 1650-ին վանահայր Մկրտիչ եպիսկոպոսը նորոգել է վանքի եկեղեցին, Ս. Սանդուխտի մատուռը և կառուցել ժամատուն: 1684-ին վանահայր Իսահակ Մաքվեցին կառուցել է վանքի պարիսպները: 1696-ին երկրաշարժից ավերվել են Ա. Ս. Թ. վ-ի բնակելի ու տնտ. շինությունները և պարիսպները: 1810-ին վանահայր Սիմեոն Բզնունին պարսից փոխարքա Աբբաս Միրզայի թույլտվությամբ քանդել է