Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց» (Մ ո վ ս ե ս Խ ո ր ե ն ա ց ի, «Հայոց պատմություն», գիրք 2-րդ, գլ. ԼԴ): Անանունը մարդ է ուղարկում Ա-ի մոտ, որ նա «իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես անում էր իր հոր համար»: Ա. պատասխանում է. «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն» (ն ո ւ յ ն տ ե ղ ո ւ մ), ինչի համար էլ թագավորի զինվորը սրով կտրում է Ա-ի սրունքները, և նա մահանում է: Հայ եկեղեցին ս. Ա-ի հիշատակը սկզբնապես տոնել է ս. Աբգար թագավորի հետ: Հետագայում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը բաժանել է այս տոները. ներկայումս ս. Ա-ի հիշատակը տոնվում է Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը (Հիսնակը Աստվածահայտնությանը նախորդող հիսուն օրերի տոնն է):

ԱԴԻԱԲԵՆԵ

Գրկ. Լաբուբնայ կամ Ղեբուբնայ, Եդեսացւոյ թուղթ Աբգարու եւ քարոզութիւն սրբոյն Թադէի, Երուսաղեմ, 1868: Լևոն Սարգսյան

ԱԴԻԱԲԵՆԵ, Հին Հայաստանին սահմանակից քրիստոնյա երկիր Տիգրիս և Փոքր Զավ գետերի միջև: Դեպի արլ. տարածվել է մինչև Զագրոսի լ-շղթան: Հս-ից սահմանակից էր Մեծ Հայքի Կորճայք և Պարսկահայք նահանգներին: Ըստ Ստրաբոնի, Ա-ում մեծաթիվ ժողովուրդներն էին մարերը, հայերը և բաբելացիները: Գլխ. քաղաքներն էին Արբելան և Նինվեն: Ք. ծ. ա. IV–II դդ. Սելևկյանների թագավորության 72 սատրապություններից մեկն էր: Ք. ծ. ա. II դ. սկզբին (Սելևկյանների անկումից հետո) դարձել է առանձին թագավորություն: Ք. ծ. ա. 80-ական թթ. միավորվել է Հայաստանին, նրա զորքերը մասնակցել են Տիգրան Բ Մեծի վարած բոլոր մարտերին: Ք. ծ. ա. 66-ի Արտաշատի հաշտության պայմանագրով միացվել է Պարթևաստանին: Ք. ծ. հ. I դ. սկզբին այնտեղ հիմնվել է Մոնոբազյանների ժառանգական թագավորությունը (հիմնադիր Մոնոբազ Ա-ի անունով): Երկրորդ գահակալ Իզատեսի օրոք (35–59) թագավորությունն զգալիորեն ընդարձակվել է և հզորացել: Ա-ի կիսանկախ թագավորությունը մոտ հինգ դար (ընդհատումներով)՝ մինչև Սասանյանների իշխանության գլուխ անցնելը (226) պահպանել է իր գոյությունը: VI դ. Ա. հիշվում է որպես Սասանյան Պարսկաստանին են-

16

թակա վարչ. առանձին միավոր՝ Հեդայաբ անունով: Ասոր. Եդեսիայի թագավորության նման Ա. Արևելքում քրիստոնեության տարածման առաջին կենտրոններից է: Եկեղեց. ավանդությունը և պատմ. աղբյուրները վկայում են, որ այստեղ դեռևս I դ. կեսին տարածվել է քրիստոնեության նախն. մի ձև: Դա տեղի է ունեցել Մոնոբազ Ա-ի և նրա քույր Հեղինեի օրոք, երբ քրիստ. վարդապետությունը պարարտ հող է գտել Ա-ի հրեա քաղաքային բնակչության շրջանում և անգամ թափանցել թագավոր. ընտանիք: Հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսի վկայությամբ, Հեղինեն գալիլեացի Եղիազար քարոզչի շնորհիվ ընդունել է «հրեական դավանանք» (մովսեսականություն): Մովսես Խորենացին Հեղինեին համարել է Եդեսիայի թագավոր Աբգարի այրին, որին Հայոց Սանատրուկ թագավորն իբր աքսորել էր Խառան («Հայոց պատմություն», գիրք 2-րդ, գլ. ԼԵ): Ա-ի Մոնոբազյանների տան անդամները դարձել են Հայոց Տրդատ Ա թագավորի հենարանը: Հռոմեա-պարթևա-հայկ. պատերազմների ավարտից հետո երկարատև խաղաղություն է հաստատվել, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել Արևելքում քրիստ. գաղափարների հետագա զարգացման ու տարածման համար: Ենթադրվում է, որ այս տարածաշրջանում են հիմնադրվել Արևելքի անդրանիկ եկեղեցիները, որոնցից ամենաառաջինները Եդեսիայի, Մծբինի և Ա-ի եպիսկոպոսություններն էին: Նրանց կազմավորման մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում ավանդազրույցների բնույթի են: Դրանցից հնագույնը «Ադդայի վարդապետությունն» է, ըստ որի՝ ամբողջ Արևելքի, այդ թվում Ա-ի եկեղեցու հիմնադիրները Հիսուսի 72 աշակերտներից Ադդան և նրա հաջորդ Ագգան են եղել: Երկուսն էլ քարոզել են Արևելքի հրեա քաղաքային բնակչության շրջանում: Սակայն, սկսած I դ. 2-րդ կեսից, քրիստ. վարդապետությունն ընդգրկել է նաև ոչ հրեական տեղական տարրերը, որոնք էլ I դ. վերջին – II դ. սկզբին սկսել են գերակշռող դեր խաղալ քրիստ. համայնքներում: Ասորի ժամանակագիր Մշիխա Չեխան վկայում է, որ Ա-ի եպիսկոպոսության հիմնադիրը եղել է ոչ թե անձամբ Ադդան, այլ նրա հաջորդի՝ Ագգայի աշակերտ Պկիդան: Այս անհամաձայնությունը բացատրվում է նրանով, որ արլ. յուրաքանչյուր եկեղեցի ձգտել