Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մաքրության, մաքրված չեն» (Բ Մնաց. 30.19) և ստանում է ներումն, Պողոս առաքյալն աղոթում, այսինքն՝ բարեխոսում է իր ժողովրդի համար (Եփես. 3.14), հավատացյալ ժողովուրդը աղոթում է բանտարկյալ Պետրոսի ազատման համար (Գործք 12.5) ևն: Իսկ Հակոբոս առաքյալը հավատացյալներին հորդորում է. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5.16): Տվյալ պարագայում խոսքը բարեխոս. աղոթքի մասին է: Սուրբգրային ճշմարտությանը հետևելով՝ Հայ եկեղեցին, ինչպես և Ընդհանրական սուրբ եկեղեցին, ընդունում է, որ 1. Ի Քրիստոս հավատացյալ եղբայրներն ու քույրերը պետք է աղոթքով բարեխոսեն միմյանց համար: 2. Երկրային կամ Զինվորյալ (կոչվում է նաև Մարտնչող) եկեղեցին, հագած լինելով Աստծու սպառազինությունը, բարեխոսում է եկեղեցու անդամների և աշխարհի համար, բոլոր փորձությունների և նեղությունների մեջ դավանում Հիսուսին և քարոզում փրկության Ավետարանը: 3. Երկնային կամ Հաղթական եկեղեցին (կոչվում է նաև Անդրանկաց), որ ննջեցյալ հավատացյալների՝ սրբերի բազմությունն է, հավետ կենդանի է Աստծո առաջ և բարեխոսում է Զինվորյալ եկեղեցու համար: Զինվորյալ և Հաղթական եկեղեցիները մի են ի Հիսուս Քրիստոս, մի է նրանց առաջնորդը՝ Սուրբ Հոգին, մի է նրանց նպատակը՝ Երկնքի թագավորության հաստատումը երկրի վրա (տե՛ս նաև Սուրբեր Հ այ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ հոդվածը): 4. Ըստ Սուրբ Գրքի և եկեղեցու՝ բարեխոսում են նաև հրեշտակները: Այսպես, Հին ուխտում հրեշտակը բարեխոսում է Աստծուն, որպեսզի ժողովուրդն ազատվի բաբելոնյան գերությունից (Զաք. 1. 12, 13), Նոր ուխտում Հիսուսը զգուշացնում է՝ մանուկների նկատմամբ վարվել ակնածությամբ, որովհետև նրանց հրեշտակները երկնքում տեսնում են Աստծո երեսը, որը նշանակում է, թե նրանք բարեխոսում են մանուկների համար (Մատթ. 10.41): Երկրի վրա ապաշխարող անձանց համար երկնայինները՝ հրեշտակները, ուրախանում են, այսինքն՝ բարեխոսում են ցնծալով (Ղուկ. 15.7):

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

172

Հայ եկեղեցին ընդունում է աստվածաշնչյան համաքրիստ. սրբերի հետևյալ աստիճանակարգումը. Մարիամ Աստվածածին, Հովհաննես Մկրտիչ, առաքյալներ, մարգարեներ, վկաներ, Ստեփանոս Նախավկա, Գրիգոր Ա Լուսավորիչ, ապա մաքրակրոն վանականներ և խոստովանողներ, որոնց Բ. խնդրվում է եկեղեցու և բանավոր հոտի համար: Այդ խնդրվածքները ներկայացվում են միակ և ճշմարիտ Աստծո՝ Սուրբ Երրորդության անունից, ինչպես և ներկայացվում է Գրիգոր Նարեկացու՝ Ս. Երրորդության Անձերից յուրաքանչյուրին ձոնված տաղերում, որոնցից, օր., «Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ ի գալուստ Սուրբ Հոգւոյն» տաղում ասվում է. Գերազանց կոչում և ձայն կենդանի, Ահաւոր, մեծանուն, հզաւր. Հոգի հեզութեան, մարդասիրութեան եւ ողորմութեան. Բարեխաւսութեամբ Կուսի Իսկուհւոյ, մաւրդ կենդանեաց Հանդերձելոյդ ի քէն Տիրամաւրդ և Աստուածածնիդ Մաղթողական աղերսարկութեամբ մեծին ի ծնունդս կանանց, Մկրտութեանն Կարապետի և համագոյակցիդ քո ձեռնադրողի. Խնկանուէր հայցմամբ երջանկացն առաքելոց եւ մարգարէից, Մարտիրոսական հանդիսիւ սրբոյն Ստեփանոսի Եւ որք նովաւ զաւրացան՝ վկայք. Մեծավաստակ առաքինութեամբ դավանողին զքեզ՝ Սրբոյն Գրիգորի և ամենեցուն մեր Լուսաւորչի. Մաքրակրաւնից ազանց միանձանց և զքեզ Աստուած խոստովանողաց, Որ ի վերջնումն աւուր մեծի Յայտնիս նորոգել, միայն ողորմած, զ’ի քէն գոյացեալքս: Եւ այժմ ողորմեաց մեզ, Տէր Աստուած մեր, Ըստ մեծի ողորմութեան քում: (Տաղեր և գանձեր, աշխատասիր. Ա. Քյոշկերյանի, 1981, էջ 160–161): Լևոն Սարգսյան

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ (բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն), գլխավոր շաբաթապասերին նախորդող շաբաթ օրը: Եկեղեցին այդ օրը քահանայական դասին և հավատացյալ ժողովրդին արտոնում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար: