Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիստանի, կիսագնդաձև գմբեթով ավարտվող աշտարակաձև ծավալով: Քիվը բաղկացած է տարբեր կենդանիների՝ ցուլի, խոյի, շան, եղջերուի, վարազի բարձրաքանդակներից, որոնք ընդմիջվում են ականթի ու ծաղկեշղթայի զարդաքանդակներով: Ընդհանուր հորինվածքն ու քիվը բնորոշ են անտիկ արվեստին, որի շնորհիվ Բ. խ. Հայաստանում նախաքրիստ. ճարտյան ու քանդակագործության ձևերի կիրառման ինքնատիպ և բացառիկ նմուշ է: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.2, 4–5-րդ պատկերները: Գրկ. K a r a k h a n y a n G., Ancient Armenian Cupola Memorial, “Atti del Quinto Simposio Internazionale di arte Armena”, V., 1991. Մուրադ Հասրաթյան

ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ (ծ. թ. անհտ – 1113, ամփոփվել է Կիլիկիայի Սև լեռան Կարմիր վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1105-ից: Հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերին: Սերել է Պահլավունիների տոհմից: 1070-ին Գրիգոր Բ Վկայասերը նրան ձեռնադրել է Անիի եպիսկոպոս՝ կաթողիկոսի փոխանորդի պարտականություններով: 1081-ին Գրիգոր Բ Վկայասերի համաձայնությամբ, Հաղպատի վանքում Աղվանից Ստեփանոս կաթողիկոսը նրան ձեռնադրել է Հայոց կաթողիկոսական տեղապահ: 1090ին Բ. Ա Ա. այցելել է սելջուկյան սուլթան Մելիք-շահին, որը թեթևացրել է հարկերը, ճանաչել Անիի կաթողիկոսության առաջնությունը, որից հետո Բ. Ա Ա. գահընկեց է արել Հոնիի հակաթոռ կաթողիկոսին: Կաթողիկոս դառնալուց հետո Բ. Ա Ա. մնացել է Ծամնդավում (Կարմիր վանք), որտեղ գտնվում էր Հայոց հայրապետ. աթոռը: Թեև Բ. Ա Ա-ու հայրապետ. գործունեության մասին գրեթե ոչինչ չի ավանդվում, բայց հայտնի է, որ նա, հակառակ խառնակ ժամանակների և հայ ժողովրդի տարագիր վիճակի, շատ հմուտ է կառավարել Հայ եկեղեցին՝ պահպանելով նրա ավանդույթներն ու միասնությունը: Վախճանվել է Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին: Կաթողիկոս. գահին Բ. Ա Ա-ուն հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունին: Գրկ. Մա տ թ ե ո ս Ո ւ ռ հ ա յ ե ց ի, Ժամանակագրություն, Ե., 1991: Չ ա մ չ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 2, Վնտ., 1785: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Արթուր Կարապետյան

ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, ս ո ւ ր բ Բ ա ր ս ե ղ , Բ ա ր ս ե ղ Մ ե ծ [329, Կեսարիա (Կապադով-

կիա) – 379, Կեսարիա], ԲԱՐՍԵՂ Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով (տես Եկեղեցու հայրեր), Կապադովկիայի մետրոպոլիտ (370-ից): Սերել է քրիստ. բարեպաշտությամբ և առաքինությամբ հռչակված հույն քրիստոնյա մեծահարուստ և ազնըվական ընտանիքից: Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը: Նախն. կրթությունն ստացել է հորից, 7 տարի ուսանել Կեսարիայի դպրոցում, ապա՝ Անտիոքում: 344–351-ին Կ. Պոլսում ուսումը շարունակել է նշանավոր հռետոր Լիբանիոսի դպրոցում, 352–356-ին՝ Աթենքի համալսարանում: Ուսումնասիրել է քրիստ. վարդապետություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, ճշգրիտ և բնական գիտություններ՝ աստղագիտություն, երկրաչափություն, բժշկություն: Անապատական-ճգնավոր. կյանքին ծանոթանալու նպատակով 358–360ին այցելել է Եգիպտոսի, Պաղեստինի, Ասորիքի մենաստանները: Վերադառնալով Կեսարիա՝ իր ողջ հարստությունը բաժանել է աղքատներին և վանական-միաբան. կյանքով ապրելու համար առանձնացել Իրիս գետի ափին գտնվող Անսիա վայրում (Պոնտոսում): Այստեղ Գրիգոր Նազիանզացու հետ ուսումնասիրել է Աստվածաշունչը, հաղորդակցվել եկեղեցու հին հայրերի և ուսուցիչների ժառանգության հետ, Գրիգոր Նազիանզացու հետ կազմել «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» («Ֆիլոկալիա») աշխատությունը: Պոնտոսում և Կապադովկիայում հաստատել է մենաստաններ ու եղբայրանոցներ, նրանց ղեկավարման և գործունեության համար գրել վանական կանոնադրություններ, իրավամբ համարվել արլ. վանականության հիմնադիր և մեծ օրենսդիր: Ձեռնամուխ է եղել քրիստ. նոր հաստատությունների հիմնմանը, դարձել վանական և միաբան. կյանքի ստեղծողը Պոնտոսում և Կապադովկիայում: Նա վանքերը վերածել է քրիստ. եկեղեցու կարևոր հաստատությունների, որոնք դադարել են ճգնարաններ լինելուց և փոխարկվել դաստիարակության ու արվեստի կենտրոնների: Ընտրվելով Կեսարիայի մետրոպոլիտ՝ Բ. Կ. ապրել է եկեղեց., քաղ., վարչ. բուռն կյանքով, հետևող. պայքար մղել արիոսականության դեմ:

175